23:14 10.02.2025
Ներքին Շենգավիթում և Նոր Խարբերդում տարիներ շարունակ բնակիչները զրկված են եղել կայուն ջրամատակարարումից, բայց այժմ կառուցում և փոխարինում ենք ջրագծերը՝ ապահովելով հուսալի մատակարարում յուրաքանչյուր տանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նոր Խարբերդում ոչ միայն ջրամատակարարումն էր խնդրահարույց, այլև տարիներ շարունակ չի եղել գազատար, ինչը բարդացրել է մարդկանց առօրյան։ Այդ խնդիրը ևս լուծման վերջնափուլում է, ինչը փոխելու է նոր խարբերդցիների կենցաղը։
Բացի այդ, այստեղ երբևէ մանկապարտեզ չի եղել, ինչի պատճառով ծնողները ստիպված էին այլ լուծումներ փնտրել իրենց փոքրիկների համար։ Այս իրավիճակը ևս փոխվում է. առաջին անգամ կառուցում ենք ժամանակակից մանկապարտեզ, որտեղ երեխաները կզարգանան լավագույն պայմաններում։
Շենգավիթ վարչական շրջանի բարելավման այս գործընթացում կարևոր տեղ ունի նաև սպորտային ենթակառուցվածքների զարգացումը։ Նորագավիթում արդեն կառուցել ենք ֆուտբոլի նոր դաշտ, որը կդառնա առողջ և ակտիվ ապրելակերպի խթան ամբողջ թաղամասի համար։
11:02 11.02.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 10-11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու՝ 35, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 23, թմրանյութի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք […] ...
10:55 11.02.2025
Մայր ընձառյուծն իր մեծացած ձագի հետ կրկին արձանագրվել են «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի հատուկ պահպանվող տարածքումՄայր ընձառյուծն իր մեծացած ձագի հետ կրկին արձանագրվել են ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում։ Մեկնարկած տարվա ընթացքում ՇՄՆ «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) համատեղ մշտադիտարկման աշխատանքների արդյունքում՝ ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում առաջին անգամ հաջողվել է ֆիքսել մայր ընձառյուծին և ձագին։ ...
10:52 11.02.2025
Արմինե Խերանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատըՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արմինե Խերանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին համապատասխան արձանագրություն, ըստ որի մանդատը տրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Խերանյանին։ Երդման […] ...
10:33 11.02.2025
Վթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Կոտայքի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 12-ին ժամը 10.00-24:00-ն կդադարեցվի Երևանի եւ Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը․ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Կ․Ուլնեցու 1, 2, 51, 58, 70, 72, 74, 76 համարների՝ իրենց կոտորակներով, 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Յ․Լեփսիուսի 2, 6 փողոցների, […] ...
10:27 11.02.2025
ՊՍԺ-ն հայտարարել է գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի և երեք ֆուտբոլիստների հետ նոր պայմանագրեր կնքելու մասինՖրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հայտարարել է գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի և երեք ֆուտբոլիստների հետ նոր պայմանագրեր կնքելու մասին: Իսպանացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: Էնրիկեն փարիզյան ակումբը գլխավորում է 2023 թվականի հուլիսից: ՊՍԺ-ն նոր պայմանագրեր է կնքել նաև մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմիի, նույն դիրքի խաղացող, պորտուգալացի Նունու Մենդեշի և նրա հայրենակից, […] ...
10:18 11.02.2025
Ովքե՞ր 2025 թվականին, 2024 թվականի հաշվետու տարվա համար, պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիրՈվքե՞ր 2025 թվականին, 2024 թվականի հաշվետու տարվա համար, պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։ ՊԵԿ-ն իրազեկող տեսանյութ է տարածել։ ...