19:07 10.02.2025
Ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից փետրվարի 6-ին Քաջարան համայնք իրականացված այցի արդյունքները:
Հանդիպումների ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները, ի թիվս այլնի, բարձրացրել են հարցեր` կապված աշխատավարձերի վերանայման, բժշկական ապահովագրության, աշխատանքային պայմանների, մասնավորապես՝ արտադրամասերում թույլատրելի մակարդակը գերազանցող աղմուկի, փոշու, վիբրացիայի, ինչպես նաև հիգիենայի պայմանների հետ:
ՄԻՊ ներկայացուցիչները նաև հանդիպում են ունեցել կոմբինատի հարակից շենքերի բնակիչների հետ:
Վերջիններս նշել են, որ ներկայում ԶՊՄԿ-ում զտման կայան է կառուցվում, որտեղ պետք է մշակվեն ընկերության արտադրամասերից գոյացած թափոնները:
Ըստ բնակիչների՝ կառուցվող կայանը շատ մոտ է բնակելի շենքին և կարող է բացասական ազդեցություն թողնել շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա:
Նրանց պնդմամբ՝ Քաջարանում էապես բարձրացել է օդի աղտոտվածության մակարդակը, կայանի հարակից, այդ թվում՝ բնակելի շենքի տարածքում գարշահոտություն է տարածվել: Հավելել են, որ վերոնշյալ հարցի վերաբերյալ նախաձեռնել են ստորագրահավաք:
Մարդու իրավունքների պաշտպանի մանդատին վերաբերող հարցերը Պաշտպանի հանձնարարությամբ հասցեագրվել են համապատասխան տեսչական մարմիններ:
Այցի ընթացքում արձանագրվել է, որ կոմբինատի աշխատակիցները պատշաճ իրազեկված չեն գործադուլի կազմակերպման և իրականացման համար օրենսդրությամբ սահմանված պահանջների վերաբերյալ:
Ընդ որում, Մարդու իրավունքների պաշտպանին վերջին շրջանում հասցեագրված բողոքների, թեժ գծին ստացված զանգերի, ինչպես նաև սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկումները վկայում են, որ խնդիրը համակարգային է, վերաբերելի է ոչ միայն կոմբինատի, այլև այլ կազմակերպությունների աշխատակիցներին:
Այս համատեքստում Պաշտպանն ընդգծում է, որ պետությունը պետք է շարունակական իրազեկման աշխատանքներ իրականացնի կոլեկտիվ աշխատանքային վեճերի կարգավորման և գործադուլի իրականացման օրենսդրորեն ամրագրված կառուցակարգերի վերաբերյալ:
«Հարկ ենք համարում նաև նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ իր տարեկան հաղորդումներում անդրադարձել է գործադուլի իրավունքի իրացման խնդիրներին: Այսպես, օրինակ՝ 2023 թվականի տարեկան հաղորդմամբ Պաշտպանը, մասնավորապես, արձանագրել է, որ թեև գործադուլի իրավունքն ամրագրված է, սակայն դրա իրականացման կառուցակարգերը բավականին բարդ են, ինչի արդյունքում գործնականում հնարավոր չի լինում օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ գործադուլ իրականացնել:
Գործադուլին առնչվող իրավակարգավորումների համատեքստում թեև որոշակի դրական փոփոխություններ 2023 թվականին իրականացվել են և նվազեցվել են գործադուլի իրականացմանը ներկայացվող պահանջները, սակայն դրանք բավարար չեն գործադուլի իրավունքի՝ միջազգային չափանիներին համապատասխան պատշաճ իրացման տեսանկյունից:Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ պետությունում գործող իրավակարգավորումները չպետք է լինեն այնպիսին, որպեսզի գործնականում խոչընդոտեն գործադուլի միջոցով աշխատողների կողմից համապատասխան խնդիրների բարձրաձայնմանը, իսկ աշխատանքային պայմանների վերաբերյալ հարցերը իրավասու մարմինները պետք է մանրամասն ուսումնասիրության առարկա դարձնեն և լինեն հետևողական, որպեսզի հնարավորին սեղմ ժամկետում գտնվեն դրանց համակարգային լուծումները»,-ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
03:08 11.02.2025
Բագրատունյաց պողոտայի ավտոպահեստամասերի պահեստի տանիքում բռնկված հրդեհը մարվել էՓետրվարի 10-ին, ժամը 23:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող ավտոպահեստամասերի պահեստի տանիքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և […] ...
02:40 11.02.2025
Անգոլայում 2025 թվականի սկզբից գրանցվել է խոլերայի մոտ 3000 դեպքԱնգոլայի առողջապահության նախարարությունը 2025 թվականի սկզբից գրանցել է խոլերայի ավելի քան 2880 հաստատված դեպք։ 97 հիվանդ մահացել է: Այս մասին հայտնել է Angop լրատվականը՝ վկայակոչելով նախարարության տվյալները։ Խոլերայի դեպքերի մեծ մասը գրանցվել է Լուանդա նահանգում՝ 1425: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ 2021 թվականից ի վեր խոլերայի դեպքերն աշխարհում աճում են։ Առավել բարդ իրավիճակ է […] ...
02:21 11.02.2025
Քելլոգը կարող է առաջիկա շաբաթներին Թրամփին ներկայացնել Ուկրաինայի ծրագիրը. BloombergՌուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգն առաջիկա շաբաթներին ԱՄՆ նախագահին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ակնկալվում է, որ Քելլոգը տեղեկություններ կստանա Գերմանիայում կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնյաներից, ինչպես նաև Կիև և այլ եվրոպական մայրաքաղաքներ կատարած այցերի ժամանակ: ...
01:45 11.02.2025
Պատմության մեջ առաջին անգամ հայ գոլֆիստը մասնակցել է DP World Tour-ինՖրանսահայ գոլֆիստ Ժան Բեքիրյանն առաջին մարզիկն է, որ Հայաստանի դրոշի ներքո մասնակցել է DP World Tour-ին: Բեքիրյանը, որը 2024-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հայաստանի քաղաքացիություն էր ստացել, հեղինակավոր մրցաշարում զբաղեցրել է 20-րդ տեղն ու կշարունակի պայքարը: «Ինձ համար շատ բարդ ու պատասխանատու օր էր, բայց շատ երջանիկ եմ իմ երկրի՝ Հայաստանի համար: Ուրախ եմ, […] ...
01:39 11.02.2025
Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից. The Washington PostԹրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից: Այս վերնագրով հոդված է հրապարակել The Washington Post – ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը: Հոդվածը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին է: «Դոնալդ Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից։ Ես ուզում եմ պատմել Ռուբեն Վարդանյան անունով մի մարդու […] ...
00:57 11.02.2025
Շենգավիթում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱրդեն ընթացքի մեջ են Խարբերդի նոր մանկապարտեզի և ջրագիծի կառուցման աշխատանքները։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Խարբերդ, Ներքին Շենգավիթ և Նորագավիթ՝ ստուգելու կատարված աշխատանքները և քննարկելու ապագայում իրականացվելիք նախագծերը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։ ...