12:25 10.02.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հրամանատար Ա. Ա.-ն ՊՆ երեք այլ ծառայողների օժանդակությամբ հափշտակել է շուրջ կես միլիոն դրամ արժողությամբ դիզելային վառելիք:
Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2024 թվականի ընթացքում պայմանագրային զինծառայող Ն. Պ.-ն Ա. Ա.-ի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կարիքների համար նախատեսված դիզելային վառելիքից պարբերաբար 200-ական լիտր վաճառել է տարբեր անձանց և դրա դիմաց ստացած գումարները փոխանցել Ա. Ա.-ին: Մի դեպքում էլ, չկարողանալով կատարել հանձնարարությունը, դիզվառելիքը ինքն է վերցրել և գումարը փոխանցել Ա. Ա.-ին:
Բացի այդ, 2024 թվականի նոյեմբերին ՊՆ մեկ այլ աշխատակից Գ. Ո.-ն, դարձյալ Ա. Ա.-ի հանձնարարությամբ, նույն զորամասի կարիքների համար նախատեսված դիզելային վառելիքից 200 լիտր տվել է տեղի բնակավայրերից մեկում գործող շինանյութի խանութի սեփականատիրոջը՝ պարտքի դիմաց։
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2024 թվականի նոյեմբերի 20-ին Ա. Ա.-ն հանձնարարել է Ն. Պ.-ին և Գ. Ո.-ին՝ հիշյալ զորամասի կարիքների համար նախատեսված դիզելային վառելիքից ևս 400 լիտր վաճառել: Հանձնարարությունն իրագործելու նպատակով նշված օրը Ն. Պ.-ն և Գ. Ո.-ն այն տեղափոխել են պայմանագրային զինծառայող Հ. Ա.-ի առանձնատուն՝ վերջինիս հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հիշյալ դիզվառելիքը նրան վաճառելու նպատակով, սակայն նույն օրը հայտնաբերվել և ձերբակալվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների կողմից։
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, Ն. Պ.-ին՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Գ. Ո.-ին՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Հ. Ա.-ին՝ 295-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
03:16 11.02.2025
Դյու Պլեսին երկրորդ անգամ պաշտպանել է չեմպիոնությունը UFC-ի միջին քաշային կարգումՀարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Դրիկուս Դյու Պլեսին երկրորդ անգամ պաշտպանել է չեմպիոնությունը UFC-ի միջին քաշային կարգում: Ավստրալիայում կայացած UFC 312-ի գլխավոր մենամարտում Դյու Պլեսին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է ամերիկացի Շոն Սթրիքլենդին (50-45, 50-45, 49-46): Այս հաղթանակը 23-րդն է Դյու Պլեսիի կարիերայում, նա նաև երկու պարտություն ունի: Սթրիքլենդը գրանցել է 29 հաղթանակ և ունի 7 պարտություն: ...
03:08 11.02.2025
Բագրատունյաց պողոտայի ավտոպահեստամասերի պահեստի տանիքում բռնկված հրդեհը մարվել էՓետրվարի 10-ին, ժամը 23:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող ավտոպահեստամասերի պահեստի տանիքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և […] ...
02:40 11.02.2025
Անգոլայում 2025 թվականի սկզբից գրանցվել է խոլերայի մոտ 3000 դեպքԱնգոլայի առողջապահության նախարարությունը 2025 թվականի սկզբից գրանցել է խոլերայի ավելի քան 2880 հաստատված դեպք։ 97 հիվանդ մահացել է: Այս մասին հայտնել է Angop լրատվականը՝ վկայակոչելով նախարարության տվյալները։ Խոլերայի դեպքերի մեծ մասը գրանցվել է Լուանդա նահանգում՝ 1425: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ 2021 թվականից ի վեր խոլերայի դեպքերն աշխարհում աճում են։ Առավել բարդ իրավիճակ է […] ...
02:21 11.02.2025
Քելլոգը կարող է առաջիկա շաբաթներին Թրամփին ներկայացնել Ուկրաինայի ծրագիրը. BloombergՌուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգն առաջիկա շաբաթներին ԱՄՆ նախագահին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ակնկալվում է, որ Քելլոգը տեղեկություններ կստանա Գերմանիայում կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնյաներից, ինչպես նաև Կիև և այլ եվրոպական մայրաքաղաքներ կատարած այցերի ժամանակ: ...
01:45 11.02.2025
Պատմության մեջ առաջին անգամ հայ գոլֆիստը մասնակցել է DP World Tour-ինՖրանսահայ գոլֆիստ Ժան Բեքիրյանն առաջին մարզիկն է, որ Հայաստանի դրոշի ներքո մասնակցել է DP World Tour-ին: Բեքիրյանը, որը 2024-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հայաստանի քաղաքացիություն էր ստացել, հեղինակավոր մրցաշարում զբաղեցրել է 20-րդ տեղն ու կշարունակի պայքարը: «Ինձ համար շատ բարդ ու պատասխանատու օր էր, բայց շատ երջանիկ եմ իմ երկրի՝ Հայաստանի համար: Ուրախ եմ, […] ...
01:39 11.02.2025
Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից. The Washington PostԹրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից: Այս վերնագրով հոդված է հրապարակել The Washington Post – ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը: Հոդվածը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին է: «Դոնալդ Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից։ Ես ուզում եմ պատմել Ռուբեն Վարդանյան անունով մի մարդու […] ...