22:28 09.02.2025
Խորհրդարանական ընտրություններ են անցկացվում ինքնահռչակ Կոսովոյում, որտեղ 120 տեղի համար պայքարում է 1280 թեկնածու։
Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկելու իրավունք ունի 2 075 868 մարդ, որից 104 924-ը կարող է քվեարկել արտասահմանում։
Ընտրատեղամասերի փակվելուց չորս ժամ առաջ մասնակցությունը կազմել է 23,38% (460855 ընտրող):
ԵՄ առաքելությունը, ներառյալ՝ մոտ 100 դիտորդներ տեղում, վերահսկում է քվեարկության գործընթացը։ Ներգրավված են նաև դիտորդների 9 խումբ ԵՄ անդամ 18 երկրներից, Նորվեգիայից և Շվեյցարիայից։ Նրանց օգնում է Եվրախորհրդարանի պատվիրակությունը և 36 դիվանագետներ ԵՄ երկրներից, Կանադայից, Նորվեգիայից և Շվեյցարիայից։
Կոսովոյի օրենսդիր մարմնում 120 տեղի համար պայքարում են 28 քաղաքական սուբյեկտների (20 կուսակցություն, 5 կոալիցիա, 2 քաղաքացիական նախաձեռնություն և 1 անկախ թեկնածու) ցուցակներում ընդգրկված թեկնածուները։
Մանդատները բաշխվում են ստացված ձայների քանակին համամասնորեն։ 20 տեղ վերապահված է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ 10-ը՝ սերբական համայնքին, 10-ը՝ մնացածին։
18:41 10.02.2025
«Նոայի» չորրորդ հաղթանակը ԿատարումՊրեմիեր լիգայի առաջատար «Նոան» Կատարում շարունակվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում չորրորդ խաղն է անցկացրել և չորրորդ հաղթանակը տարել: Պորտուգալացի Ռուի Մոտայի թիմը 2-0 հաշվով հաղթել է կատարական «Ալ Սաիլիյային»: Գոլի հեղինակ են դարձել բրազիլացի հարձակվող Մաթեուս Այասը և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը: ...
18:35 10.02.2025
Ինչպե՞ս լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը. իրազեկման գործընթացը շարունակվում էՊԵԿ-ը շարունակում է եկամուտների տարեկան հայտարարագրի հետ կապված իրազեկման գործընթացը: Ինչպե՞ս լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը: Ներկայացնում է մասնագետը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
18:29 10.02.2025
Երիտասարդի մոտ մարտական ատրճանակներ են հայտնաբերվելՓետրվարի 10-ին Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մայրաքաղաքի բնակիչ 26-ամյա երիտասարդն իր մոտ պահում է ապօրինի զենք և զինամթերք: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները Լվովյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել երիտասարդին: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են մարտական երկու ատրճանակ, 2 […] ...
18:22 10.02.2025
Վերապատրաստվում են ֆիզկուլտուրայի ուսուցիչները` դպրոցներին տրամադրված հեծանիվների շահագործման և պահպանության նպատակովՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ Երևանի և մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար իրականացնում է վերապատրաստումներ՝ դպրոցներին տրամադրված հեծանիվների շահագործման, պահպանության և տեխնիկական աջակցության նպատակով: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում այսօր հետևել է Կոտայքի մարզի դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստմանը՝ արդյունավետ դասընթաց մաղթելով […] ...
18:16 10.02.2025
Տեղի է ունեցել Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2024 թվականի կատարված աշխատանքի ամփոփումՔննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր Երևան քաղաքի քննչական վարչությունում տեղի է ունեցել Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների կողմից 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում հիմնական զեկուցմամբ հանդես է եկել Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, ինչպես նաև զեկույցներով են հանդես եկել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր […] ...
18:11 10.02.2025
«Ռեալը» դժվարություններ կունենա Վինիսիուսի նոր պայմանագրի շուրջ բանակցություններումՄադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի գործակալներն առաջին հանդիպումն են անցկացրել ակումբի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու 24-ամյա ֆուտբոլիստի հնարավոր նոր պայմանագրի մանրամասները, հաղորդում է Relevo-ն։ Ակումբի ներկայացուցիչները նշել են այն աշխատավարձը, որը պատրաստ են վճարել Վինիսիուսին նոր պայմանագրով։ Գործակալներն էլ պնդել են, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը պետք է ավելի շատ ստանա: «Ռեալում» տեղյակ են, որ այս […] ...