SZ. անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել գերմանական ռազմաբազայի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 02 2025
  • $
    396.41
  • RUBLE
    4.09
  • 409.45
WEATHER
+2.09 oC

SZ. անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել գերմանական ռազմաբազայի վրա

21:30 09.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Գերմանիայի հյուսիսում գտնվող Հուսում (Շլեզվիգ-Հոլշտեյն) քաղաքի մոտ գերմանական ավիաբազայի վրա: Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung թերթը՝ հղում անելով Գերմանիայի պաշտպանության նախարարության գաղտնի զեկույցին։

Հրապարակման համաձայն՝ հունվարի 9-29-ն ընկած ժամանակահատվածում «անվտանգության 6 միջադեպ» է տեղի ունեցել՝ կապված անհայտ ծագման պրոֆեսիոնալ անօդաչու թռչող սարքերի հետ՝ Շվեսինգի (Շլեզվիգ-Հոլշտայն) ավիաբազայի վրա:

Պարբերականը նշում է, որ Գերմանիայի ռազմաօդային ուժերի Շվեզինգ բազայում գործում է ՀՕՊ ստորաբաժանումների պատրաստման ուսումնական կենտրոն։ Մասնավորապես, զինվորականները վերապատրաստվում են Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգի հետ վարելու համար։ Կենտրոնում, ըստ հրապարակման, վերապատրաստվում են նաև ուկրաինացի զինվորականներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Ավանեսյանն ընդունել է դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներին

19:00 10.02.2025

Անահիտ Ավանեսյանն ընդունել է դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներին

էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման գործընթացում ի հայտ եկող խնդիրները համակողմանի վերհանելու համար նախարար Անահիտ Ավանեսյանը բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ընդունել է նաև դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներին: «Դեղերի այն անվանացանկը, որն այս փուլով նախատեսված է դուրս գրել էլեկտրոնային տարբերակով, թե՛ բժիշկները, թե՛ դեղատները պետք է անեն դա բացառապես էլեկտրոնային տարբերակով»,- նշել է Անահիտ Ավանեսյանը` առաջարկելով դեղատներում […] ...

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է հրաժարականի մասին

18:54 10.02.2025

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է հրաժարականի մասին

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է, որ հրաժարական կտա փետրվարի 12-ին։ Ռումինիայի ընդդիմադիր կուսակցությունները մտադիր էին այսօր խորհրդարանում գրանցել նրա իմփիչմենթի հարցը։ Նախագահը նշել է, որ երկրի ներսում հանրաքվեն բացասական բնույթ կունենա: «Մի քանի օրից խորհրդարանը կքվեարկի իմ պաշտոնանկության օգտին, այդ հարցով հանրաքվե կսկսվի, և Ռումինիան կհայտնվի ճգնաժամի մեջ: Դրանից խուսափելու համար փետրվարի 12-ին կթողնեմ […] ...

Քննարկվել է «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը

18:47 10.02.2025

Քննարկվել է «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը: Քննարկվել է ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի կողմից իրականացվող «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը, որն ընթանում է «Իզմիրլյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ: […] ...

«Նոայի» չորրորդ հաղթանակը Կատարում

18:41 10.02.2025

«Նոայի» չորրորդ հաղթանակը Կատարում

Պրեմիեր լիգայի առաջատար «Նոան» Կատարում շարունակվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում չորրորդ խաղն է անցկացրել և չորրորդ հաղթանակը տարել: Պորտուգալացի Ռուի Մոտայի թիմը 2-0 հաշվով հաղթել է կատարական «Ալ Սաիլիյային»: Գոլի հեղինակ են դարձել բրազիլացի հարձակվող Մաթեուս Այասը և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը: ...

Ինչպե՞ս լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը. իրազեկման գործընթացը շարունակվում է

18:35 10.02.2025

Ինչպե՞ս լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը. իրազեկման գործընթացը շարունակվում է

ՊԵԿ-ը շարունակում է եկամուտների տարեկան հայտարարագրի հետ կապված իրազեկման գործընթացը: Ինչպե՞ս լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը: Ներկայացնում է մասնագետը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երիտասարդի մոտ մարտական ատրճանակներ են հայտնաբերվել

18:29 10.02.2025

Երիտասարդի մոտ մարտական ատրճանակներ են հայտնաբերվել

Փետրվարի 10-ին Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մայրաքաղաքի բնակիչ 26-ամյա երիտասարդն իր մոտ պահում է ապօրինի զենք և զինամթերք: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները Լվովյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել երիտասարդին: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են մարտական երկու ատրճանակ, 2 […] ...

BACK_TO_TOP