20:15 09.02.2025
Փետրվարի 9-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Գորիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
18:29 10.02.2025
Երիտասարդի մոտ մարտական ատրճանակներ են հայտնաբերվելՓետրվարի 10-ին Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մայրաքաղաքի բնակիչ 26-ամյա երիտասարդն իր մոտ պահում է ապօրինի զենք և զինամթերք: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները Լվովյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել երիտասարդին: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են մարտական երկու ատրճանակ, 2 […] ...
18:22 10.02.2025
Վերապատրաստվում են ֆիզկուլտուրայի ուսուցիչները` դպրոցներին տրամադրված հեծանիվների շահագործման և պահպանության նպատակովՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ Երևանի և մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար իրականացնում է վերապատրաստումներ՝ դպրոցներին տրամադրված հեծանիվների շահագործման, պահպանության և տեխնիկական աջակցության նպատակով: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում այսօր հետևել է Կոտայքի մարզի դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստմանը՝ արդյունավետ դասընթաց մաղթելով […] ...
18:16 10.02.2025
Տեղի է ունեցել Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2024 թվականի կատարված աշխատանքի ամփոփումՔննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր Երևան քաղաքի քննչական վարչությունում տեղի է ունեցել Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների կողմից 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում հիմնական զեկուցմամբ հանդես է եկել Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, ինչպես նաև զեկույցներով են հանդես եկել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր […] ...
18:05 10.02.2025
Շների կռիվ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմինԼոռու մարզի պարեկները փետրվարի 8-ին ծառայության ժամանակ Ստեփանավանից Տաշիր տանող ճանապարհահատվածում նկատել են հավաքված մարդկանց: Մոտենալով՝ պարզել են, որ շներ են կռվեցնում: Պարեկները երկու քաղաքացու տեղափոխել են Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժին: Պարզվել է, որ շների տերերը Վանաձոր քաղաքի՝ 30-ամյա և Ստեփանավան քաղաքի՝ 37-ամյա բնակիչներ են: Նրանք հայտնել են, որ նշված վայրում շների կռիվը կազմակերպել են […] ...
17:55 10.02.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրանի դեսպանինՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանրապետության նախագահը ողջունել է դեսպանին և ի դեմս նրա՝ շնորհավորել Իրանի ժողովրդին և բարձր ղեկավարությանն Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-ամյակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ և բարգավաճում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ […] ...