Կատարը կոչ է արել միջազգային հանրությանը «դիմակայել Իսրայելի սադրանքներին» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 02 2025
  • $
    396.41
  • RUBLE
    4.09
  • 409.45
WEATHER
+2.09 oC

Կատարը կոչ է արել միջազգային հանրությանը «դիմակայել Իսրայելի սադրանքներին»

16:24 09.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կատարը դատապարտել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունները Սաուդյան Արաբիայի տարածքում Պաղեստին պետության հնարավոր ստեղծման մասին՝ կոչ անելով միջազգային հանրությանը դիմակայել իսրայելական սադրանքներին։

Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է էմիրության արտաքին գործերի նախարարության X-ի էջում։

«Կատարի պետությունը խստորեն դատապարտում է Իսրայելի վարչապետի սադրիչ հայտարարությունները Սաուդյան Արաբիայի Թագավորության տարածքում պաղեստինյան պետության ստեղծման վերաբերյալ և դրանք համարում է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում»,-ասվում է փաստաթղթում։

Կատարի արտաքին գործերի նախարարությունը լիակատար համերաշխություն է հայտնել Էր Ռիադին և կոչ է արել միջազգային հանրությանը «դիմակայել Իսրայելի սադրանքներին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ափոփվել են ՄԻՊ ներկայացուցիչների Քաջարան կատարած այցի արդյունքները

19:07 10.02.2025

Ափոփվել են ՄԻՊ ներկայացուցիչների Քաջարան կատարած այցի արդյունքները

Ափոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից փետրվարի 6-ին Քաջարան համայնք իրականացված այցի արդյունքները: Հանդիպումների ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները, ի թիվս այլնի, բարձրացրել են հարցեր` կապված աշխատավարձերի վերանայման, բժշկական ապահովագրության, աշխատանքային պայմանների, մասնավորապես՝ արտադրամասերում թույլատրելի մակարդակը գերազանցող աղմուկի, փոշու, վիբրացիայի, ինչպես նաև հիգիենայի պայմանների հետ: ՄԻՊ ներկայացուցիչները նաև հանդիպում են ունեցել կոմբինատի հարակից շենքերի […] ...

Անահիտ Ավանեսյանն ընդունել է դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներին

19:00 10.02.2025

Անահիտ Ավանեսյանն ընդունել է դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներին

էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման գործընթացում ի հայտ եկող խնդիրները համակողմանի վերհանելու համար նախարար Անահիտ Ավանեսյանը բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ընդունել է նաև դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներին: «Դեղերի այն անվանացանկը, որն այս փուլով նախատեսված է դուրս գրել էլեկտրոնային տարբերակով, թե՛ բժիշկները, թե՛ դեղատները պետք է անեն դա բացառապես էլեկտրոնային տարբերակով»,- նշել է Անահիտ Ավանեսյանը` առաջարկելով դեղատներում […] ...

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է հրաժարականի մասին

18:54 10.02.2025

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է հրաժարականի մասին

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է, որ հրաժարական կտա փետրվարի 12-ին։ Ռումինիայի ընդդիմադիր կուսակցությունները մտադիր էին այսօր խորհրդարանում գրանցել նրա իմփիչմենթի հարցը։ Նախագահը նշել է, որ երկրի ներսում հանրաքվեն բացասական բնույթ կունենա: «Մի քանի օրից խորհրդարանը կքվեարկի իմ պաշտոնանկության օգտին, այդ հարցով հանրաքվե կսկսվի, և Ռումինիան կհայտնվի ճգնաժամի մեջ: Դրանից խուսափելու համար փետրվարի 12-ին կթողնեմ […] ...

Քննարկվել է «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը

18:47 10.02.2025

Քննարկվել է «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը: Քննարկվել է ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի կողմից իրականացվող «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը, որն ընթանում է «Իզմիրլյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ: […] ...

«Նոայի» չորրորդ հաղթանակը Կատարում

18:41 10.02.2025

«Նոայի» չորրորդ հաղթանակը Կատարում

Պրեմիեր լիգայի առաջատար «Նոան» Կատարում շարունակվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում չորրորդ խաղն է անցկացրել և չորրորդ հաղթանակը տարել: Պորտուգալացի Ռուի Մոտայի թիմը 2-0 հաշվով հաղթել է կատարական «Ալ Սաիլիյային»: Գոլի հեղինակ են դարձել բրազիլացի հարձակվող Մաթեուս Այասը և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը: ...

Ինչպե՞ս լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը. իրազեկման գործընթացը շարունակվում է

18:35 10.02.2025

Ինչպե՞ս լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը. իրազեկման գործընթացը շարունակվում է

ՊԵԿ-ը շարունակում է եկամուտների տարեկան հայտարարագրի հետ կապված իրազեկման գործընթացը: Ինչպե՞ս լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը: Ներկայացնում է մասնագետը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP