15:45 09.02.2025
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) Գազայի հատվածում գործողության ընթացքում ռազմական հանցագործություններ չի կատարել, իսկ պաղեստինցիները չեն խոշտանգվում իսրայելական բանտերում։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը BBC-ին տված հարցազրույցում։
«Ես մերժում եմ իսրայելական բանտերում պաղեստինցիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին պնդումը: Մենք ժողովրդավարական պետություն ենք և հարգում ենք օրենքի գերակայությունը: Իսրայելի բանտերում գտնվող բոլոր բանտարկյալները ստանում են այն ամենը, ինչ անհրաժեշտ է օրենքին համապատասխան և դատարանի հսկողության ներքո», – ասել է նա՝ մեղադրելով BBC-ին և ՄԱԿ-ին «բացահայտ կողմնակալության մեջ»:
Նա նաև հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հանցագործություններ չի կատարել Գազայի հատվածի բնակիչների նկատմամբ։
19:00 10.02.2025
Անահիտ Ավանեսյանն ընդունել է դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներինէլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման գործընթացում ի հայտ եկող խնդիրները համակողմանի վերհանելու համար նախարար Անահիտ Ավանեսյանը բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ընդունել է նաև դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներին: «Դեղերի այն անվանացանկը, որն այս փուլով նախատեսված է դուրս գրել էլեկտրոնային տարբերակով, թե՛ բժիշկները, թե՛ դեղատները պետք է անեն դա բացառապես էլեկտրոնային տարբերակով»,- նշել է Անահիտ Ավանեսյանը` առաջարկելով դեղատներում […] ...
18:54 10.02.2025
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է հրաժարականի մասինՌումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է, որ հրաժարական կտա փետրվարի 12-ին։ Ռումինիայի ընդդիմադիր կուսակցությունները մտադիր էին այսօր խորհրդարանում գրանցել նրա իմփիչմենթի հարցը։ Նախագահը նշել է, որ երկրի ներսում հանրաքվեն բացասական բնույթ կունենա: «Մի քանի օրից խորհրդարանը կքվեարկի իմ պաշտոնանկության օգտին, այդ հարցով հանրաքվե կսկսվի, և Ռումինիան կհայտնվի ճգնաժամի մեջ: Դրանից խուսափելու համար փետրվարի 12-ին կթողնեմ […] ...
18:47 10.02.2025
Քննարկվել է «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը: Քննարկվել է ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի կողմից իրականացվող «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը, որն ընթանում է «Իզմիրլյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ: […] ...
18:41 10.02.2025
«Նոայի» չորրորդ հաղթանակը ԿատարումՊրեմիեր լիգայի առաջատար «Նոան» Կատարում շարունակվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում չորրորդ խաղն է անցկացրել և չորրորդ հաղթանակը տարել: Պորտուգալացի Ռուի Մոտայի թիմը 2-0 հաշվով հաղթել է կատարական «Ալ Սաիլիյային»: Գոլի հեղինակ են դարձել բրազիլացի հարձակվող Մաթեուս Այասը և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը: ...
18:35 10.02.2025
Ինչպե՞ս լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը. իրազեկման գործընթացը շարունակվում էՊԵԿ-ը շարունակում է եկամուտների տարեկան հայտարարագրի հետ կապված իրազեկման գործընթացը: Ինչպե՞ս լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը: Ներկայացնում է մասնագետը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
18:29 10.02.2025
Երիտասարդի մոտ մարտական ատրճանակներ են հայտնաբերվելՓետրվարի 10-ին Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մայրաքաղաքի բնակիչ 26-ամյա երիտասարդն իր մոտ պահում է ապօրինի զենք և զինամթերք: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները Լվովյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել երիտասարդին: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են մարտական երկու ատրճանակ, 2 […] ...