Ynet. Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Գազայի հարցով բանակցությունների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 02 2025
  • $
    396.41
  • RUBLE
    4.09
  • 409.45
WEATHER
+3.09 oC

Ynet. Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Գազայի հարցով բանակցությունների համար

13:50 09.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատարի մայրաքաղաք Դոհա՝ քննարկելու Գազայում հրադադարի համաձայնագրի տեխնիկական մանրամասները։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատվիրակությանը հրամայել է մեկնել Դոհա՝ շաբաթ օրը Գազայի հատվածում արմատականների կողմից երեք իսրայելցի պատանդների ազատ արձակումից հետո՝ հրադադարի համաձայնագրի շրջանակներում: Ինչպես հայտնում է Ynet-ը, պատվիրակության կազմում են Մոսադի հետախուզական ծառայության, Գլխավոր անվտանգության ծառայության և Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչներ, ինչպես նաև առևանգվածների և անհետ կորածների գործերի իսրայելցի համակարգող Գալ Հիրշը։

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը կվերադառնա Իսրայել՝ ԱՄՆ կատարած մեկշաբաթյա այցից հետո, որտեղ նա հանդիպել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է Kan պետական ​​հեռուստաընկերությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նոայի» չորրորդ հաղթանակը Կատարում

18:41 10.02.2025

«Նոայի» չորրորդ հաղթանակը Կատարում

Պրեմիեր լիգայի առաջատար «Նոան» Կատարում շարունակվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում չորրորդ խաղն է անցկացրել և չորրորդ հաղթանակը տարել: Պորտուգալացի Ռուի Մոտայի թիմը 2-0 հաշվով հաղթել է կատարական «Ալ Սաիլիյային»: Գոլի հեղինակ են դարձել բրազիլացի հարձակվող Մաթեուս Այասը և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը: ...

Ինչպե՞ս լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը. իրազեկման գործընթացը շարունակվում է

18:35 10.02.2025

Ինչպե՞ս լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը. իրազեկման գործընթացը շարունակվում է

ՊԵԿ-ը շարունակում է եկամուտների տարեկան հայտարարագրի հետ կապված իրազեկման գործընթացը: Ինչպե՞ս լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը: Ներկայացնում է մասնագետը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երիտասարդի մոտ մարտական ատրճանակներ են հայտնաբերվել

18:29 10.02.2025

Երիտասարդի մոտ մարտական ատրճանակներ են հայտնաբերվել

Փետրվարի 10-ին Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մայրաքաղաքի բնակիչ 26-ամյա երիտասարդն իր մոտ պահում է ապօրինի զենք և զինամթերք: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները Լվովյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել երիտասարդին: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են մարտական երկու ատրճանակ, 2 […] ...

Վերապատրաստվում են ֆիզկուլտուրայի ուսուցիչները` դպրոցներին տրամադրված հեծանիվների շահագործման և պահպանության նպատակով

18:22 10.02.2025

Վերապատրաստվում են ֆիզկուլտուրայի ուսուցիչները` դպրոցներին տրամադրված հեծանիվների շահագործման և պահպանության նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ Երևանի և մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար իրականացնում է վերապատրաստումներ՝ դպրոցներին տրամադրված հեծանիվների շահագործման, պահպանության և տեխնիկական աջակցության նպատակով: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում այսօր հետևել է Կոտայքի մարզի դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստմանը՝ արդյունավետ դասընթաց մաղթելով […] ...

Տեղի է ունեցել Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2024 թվականի կատարված աշխատանքի ամփոփում

18:16 10.02.2025

Տեղի է ունեցել Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2024 թվականի կատարված աշխատանքի ամփոփում

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր Երևան քաղաքի քննչական վարչությունում տեղի է ունեցել Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների կողմից 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում հիմնական զեկուցմամբ հանդես է եկել Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, ինչպես նաև զեկույցներով են հանդես եկել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր […] ...

«Ռեալը» դժվարություններ կունենա Վինիսիուսի նոր պայմանագրի շուրջ բանակցություններում

18:11 10.02.2025

«Ռեալը» դժվարություններ կունենա Վինիսիուսի նոր պայմանագրի շուրջ բանակցություններում

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի գործակալներն առաջին հանդիպումն են անցկացրել ակումբի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու 24-ամյա ֆուտբոլիստի հնարավոր նոր պայմանագրի մանրամասները, հաղորդում է Relevo-ն։ Ակումբի ներկայացուցիչները նշել են այն աշխատավարձը, որը պատրաստ են վճարել Վինիսիուսին նոր պայմանագրով։ Գործակալներն էլ պնդել են, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը պետք է ավելի շատ ստանա: «Ռեալում» տեղյակ են, որ այս […] ...

BACK_TO_TOP