NY Post. Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 02 2025
  • $
    396.41
  • RUBLE
    4.09
  • 409.45
WEATHER
+3.09 oC

NY Post. Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ

11:10 09.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կնախընտրեր Իրանի հետ գործարք կնքել, քան ռազմական գործողությունների դիմել։

«Ես կցանկանայի Իրանի հետ գործարք կնքել միջուկային հարցերի շուրջ, ես դա կգերադասեի ռմբակոծությունից»,- ասել է Թրամփը The New York Post-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ եթե նման գործարք ձեռք բերվի, Իսրայելը չի ​​հարձակվի Իրանի վրա։ Այնուամենայնիվ, Թրամփը հրաժարվել է բացահայտել հնարավոր բանակցությունների մանրամասները։ Նախագահը հավելել է, որ կարող է իրանցիներին ասել այն, ինչ անհրաժեշտ է համարում և հույս ունի, որ նրանք կհրաժարվեն իրենց ներկայիս ծրագրերից։

«Ես նրանց կասեմ, որ պատրաստ եմ գործարք կնքել», – ասել է Թրամփը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երիտասարդի մոտ մարտական ատրճանակներ են հայտնաբերվել

18:29 10.02.2025

Երիտասարդի մոտ մարտական ատրճանակներ են հայտնաբերվել

Փետրվարի 10-ին Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մայրաքաղաքի բնակիչ 26-ամյա երիտասարդն իր մոտ պահում է ապօրինի զենք և զինամթերք: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները Լվովյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել երիտասարդին: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են մարտական երկու ատրճանակ, 2 […] ...

Վերապատրաստվում են ֆիզկուլտուրայի ուսուցիչները` դպրոցներին տրամադրված հեծանիվների շահագործման և պահպանության նպատակով

18:22 10.02.2025

Վերապատրաստվում են ֆիզկուլտուրայի ուսուցիչները` դպրոցներին տրամադրված հեծանիվների շահագործման և պահպանության նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ Երևանի և մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար իրականացնում է վերապատրաստումներ՝ դպրոցներին տրամադրված հեծանիվների շահագործման, պահպանության և տեխնիկական աջակցության նպատակով: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում այսօր հետևել է Կոտայքի մարզի դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստմանը՝ արդյունավետ դասընթաց մաղթելով […] ...

Տեղի է ունեցել Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2024 թվականի կատարված աշխատանքի ամփոփում

18:16 10.02.2025

Տեղի է ունեցել Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2024 թվականի կատարված աշխատանքի ամփոփում

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր Երևան քաղաքի քննչական վարչությունում տեղի է ունեցել Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների կողմից 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում հիմնական զեկուցմամբ հանդես է եկել Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, ինչպես նաև զեկույցներով են հանդես եկել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր […] ...

Շների կռիվ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին

18:05 10.02.2025

Շների կռիվ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին

Լոռու մարզի պարեկները փետրվարի 8-ին ծառայության ժամանակ Ստեփանավանից Տաշիր տանող ճանապարհահատվածում նկատել են հավաքված մարդկանց: Մոտենալով՝ պարզել են, որ շներ են կռվեցնում: Պարեկները երկու քաղաքացու տեղափոխել են Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժին: Պարզվել է, որ շների տերերը Վանաձոր քաղաքի՝ 30-ամյա և Ստեփանավան քաղաքի՝ 37-ամյա բնակիչներ են: Նրանք հայտնել են, որ նշված վայրում շների կռիվը կազմակերպել են […] ...

SHANTNEWS

18:00 10.02.2025

SHANTNEWS

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրանի դեսպանին

17:55 10.02.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանրապետության նախագահը ողջունել է դեսպանին և ի դեմս նրա՝ շնորհավորել Իրանի ժողովրդին և բարձր ղեկավարությանն Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-ամյակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ և բարգավաճում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ […] ...

BACK_TO_TOP