10:18 09.02.2025
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 12:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Ակունք համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ:
19:07 10.02.2025
Ափոփվել են ՄԻՊ ներկայացուցիչների Քաջարան կատարած այցի արդյունքներըԱփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից փետրվարի 6-ին Քաջարան համայնք իրականացված այցի արդյունքները: Հանդիպումների ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները, ի թիվս այլնի, բարձրացրել են հարցեր` կապված աշխատավարձերի վերանայման, բժշկական ապահովագրության, աշխատանքային պայմանների, մասնավորապես՝ արտադրամասերում թույլատրելի մակարդակը գերազանցող աղմուկի, փոշու, վիբրացիայի, ինչպես նաև հիգիենայի պայմանների հետ: ՄԻՊ ներկայացուցիչները նաև հանդիպում են ունեցել կոմբինատի հարակից շենքերի […] ...
19:00 10.02.2025
Անահիտ Ավանեսյանն ընդունել է դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներինէլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման գործընթացում ի հայտ եկող խնդիրները համակողմանի վերհանելու համար նախարար Անահիտ Ավանեսյանը բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ընդունել է նաև դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներին: «Դեղերի այն անվանացանկը, որն այս փուլով նախատեսված է դուրս գրել էլեկտրոնային տարբերակով, թե՛ բժիշկները, թե՛ դեղատները պետք է անեն դա բացառապես էլեկտրոնային տարբերակով»,- նշել է Անահիտ Ավանեսյանը` առաջարկելով դեղատներում […] ...
18:54 10.02.2025
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է հրաժարականի մասինՌումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է, որ հրաժարական կտա փետրվարի 12-ին։ Ռումինիայի ընդդիմադիր կուսակցությունները մտադիր էին այսօր խորհրդարանում գրանցել նրա իմփիչմենթի հարցը։ Նախագահը նշել է, որ երկրի ներսում հանրաքվեն բացասական բնույթ կունենա: «Մի քանի օրից խորհրդարանը կքվեարկի իմ պաշտոնանկության օգտին, այդ հարցով հանրաքվե կսկսվի, և Ռումինիան կհայտնվի ճգնաժամի մեջ: Դրանից խուսափելու համար փետրվարի 12-ին կթողնեմ […] ...
18:47 10.02.2025
Քննարկվել է «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը: Քննարկվել է ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի կողմից իրականացվող «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը, որն ընթանում է «Իզմիրլյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ: […] ...
18:41 10.02.2025
«Նոայի» չորրորդ հաղթանակը ԿատարումՊրեմիեր լիգայի առաջատար «Նոան» Կատարում շարունակվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում չորրորդ խաղն է անցկացրել և չորրորդ հաղթանակը տարել: Պորտուգալացի Ռուի Մոտայի թիմը 2-0 հաշվով հաղթել է կատարական «Ալ Սաիլիյային»: Գոլի հեղինակ են դարձել բրազիլացի հարձակվող Մաթեուս Այասը և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը: ...
18:35 10.02.2025
Ինչպե՞ս լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը. իրազեկման գործընթացը շարունակվում էՊԵԿ-ը շարունակում է եկամուտների տարեկան հայտարարագրի հետ կապված իրազեկման գործընթացը: Ինչպե՞ս լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը: Ներկայացնում է մասնագետը: Մանրամասները՝ տեսանյութում: ...