Տավուշի մարզում, Գավառ և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 02 2025
  • $
    396.76
  • RUBLE
    4.10
  • 411.80
WEATHER
--4.91 oC

Տավուշի մարզում, Գավառ և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն

10:00 09.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։

Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները, Նորավանի խաչմերուկից Շինուհայր և Սյունիք գյուղի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները (մերկասառույց)։

Ջուջևան-Ոսկեպար, Գեղարոտ-Ջամշլու, Նորաշեն-Ալագյազ ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում (մառախուղ) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Տավուշի մարզում, Գավառ և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նրանց այլևս ոչ ոք չի լսում». Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը

23:59 09.02.2025

«Նրանց այլևս ոչ ոք չի լսում». Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը

ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցի իր էջում կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի ձայնը»։ Սոցցանցի օգտատերերից մեկը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ բանագնաց Ռիչարդ Գրենելի խոսքերը, ով ասել է, որ այդ լրատվամիջոցները վճարվում են ամերիկացի հարկատուների կողմից։ Մասկը արձագանքել է այս […] ...

Սիրիա TV. Իսրայելը հարվածել է Սիրիայի հարավում գտնվող Խալհալի ռազմական օդանավակայանին

23:45 09.02.2025

Սիրիա TV. Իսրայելը հարվածել է Սիրիայի հարավում գտնվող Խալհալի ռազմական օդանավակայանին

Իսրայելական ուժերը հարձակվել են Խալհալի ռազմական օդանավակայանի վրա, որը գտնվում է Սիրիայի հարավում գտնվող Սուվեյդա նահանգի հյուսիսում։ Այս մասին հայտնում է Սիրիա հեռուստաընկերությունը։ Աղբյուրների համաձայն՝ ավիաբազայի տարածքում պայթյուններ են տեղի ունեցել, դրա օդային տարածքում գրանցվել են ռազմական ինքնաթիռների թռիչքներ։ Հնարավոր զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Փետրվարի 8-ին՝ հեռուստաալիքի տվյալներով, իսրայելական ավիացիան հարվածներ […] ...

Թրամփի խորհրդականը ոչ հաստատել, ոչ հերքել է Պուտինի հետ Թրամփի զրույցի մասին լուրերը

23:28 09.02.2025

Թրամփի խորհրդականը ոչ հաստատել, ոչ հերքել է Պուտինի հետ Թրամփի զրույցի մասին լուրերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը հստակ պատասխան չի տվել հարցին, թե արդյոք Թրամփն ու ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը արդեն հեռախոսազրույց են ունեցել։ «Նախագահից առաջ այս մասին չեմ խոսի, իհարկե, շատ նուրբ բանակցություններ են ընթանում»,-ասել է նա։ Վալցը հավելել է, որ Թրամփը վճռական է ուկրաինական հակամարտությունը լուծելու հարցում, և որ դա […] ...

Թրամփը նախատեսում է Ուկրաինայի անվտանգության երաշխիքները վստահել Եվրոպային

23:08 09.02.2025

Թրամփը նախատեսում է Ուկրաինայի անվտանգության երաշխիքները վստահել Եվրոպային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը, և նա ծրագրում է դրա հետագա անվտանգության երաշխիքները վստահել եվրոպական երկրներին։ Այս մասին հայտարարել է ամերիկացի առաջնորդի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ Նա նաև հայտնել է, որ պետքարտուղարը, պաշտպանության նախարարը, ԱՄՆ փոխնախագահը և Ուկրաինայում Թրամփի հատուկ բանագնացը կհանդիպեն այս շաբաթ՝ քննարկելու հակամարտության կարգավորման մանրամասները։ […] ...

Մասկը կոչ է արել հարավաֆրիկացի քաղաքական գործչին միջազգային հանցագործ ճանաչել

22:48 09.02.2025

Մասկը կոչ է արել հարավաֆրիկացի քաղաքական գործչին միջազգային հանցագործ ճանաչել

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կոչ է արել X սոցիալական ցանցին պատժամիջոցներ կիրառել Հարավաֆրիկյան տնտեսական ազատության մարտիկներ կուսակցության առաջնորդ Յուլիուս Մալեմայի դեմ և նրան միջազգային հանցագործ ճանաչել սպիտակամորթների նկատմամբ բռնության կոչերի համար։ «Անհապաղ պատժամիջոցներ սահմանել Մալեմայի դեմ և նրան անվանել միջազգային հանցագործ»,- այսպես է Մասկը արձագանքել օգտատերերից մեկի հրապարակմանը, ով հրապարակել է տեսանյութ, որում Մալեման կոչ […] ...

Կոսովոյում խորհրդարանական ընտրություններ են

22:28 09.02.2025

Կոսովոյում խորհրդարանական ընտրություններ են

Խորհրդարանական ընտրություններ են անցկացվում ինքնահռչակ Կոսովոյում, որտեղ 120 տեղի համար պայքարում է 1280 թեկնածու։ Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկելու իրավունք ունի 2 075 868 մարդ, որից 104 924-ը կարող է քվեարկել արտասահմանում։ Ընտրատեղամասերի փակվելուց չորս ժամ առաջ մասնակցությունը կազմել է 23,38% (460855 ընտրող): ԵՄ առաքելությունը, ներառյալ՝ մոտ 100 դիտորդներ տեղում, վերահսկում է քվեարկության գործընթացը։ Ներգրավված են […] ...

BACK_TO_TOP