ՀԱՄԱՍ-ը սպառնում է խափանել Գազայում հրադադարի համաձայնագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 02 2025
  • $
    396.76
  • RUBLE
    4.10
  • 411.80
WEATHER
0.09 oC

ՀԱՄԱՍ-ը սպառնում է խափանել Գազայում հրադադարի համաձայնագիրը

20:30 08.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը վտանգված է։ Այս մասին Agence France-Presse-ին հայտնել է Պաղեստինյան շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։

Նրա խոսքով՝ գործարքը «վտանգված է» և «կարող է ձախողվել»։ Ինչպես նշում է Agence France-Presse-ը, կողմերը դեռ չեն սկսել բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ, որը պետք է սկսվեր փետրվարի 3-ին։

Նաիմը Իսրայելին մեղադրել է զինադադարի առաջին փուլում փաստաթղթով նախատեսված պարտավորությունների կատարման հետաձգման մեջ, և ասել է, որ ՀԱՄԱՍ-ը չի ձգտում շարունակել հակամարտությունը։ Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամն ընդգծել է, որ շարժման ղեկավարությունը պատրաստ է անուղղակի բանակցություններ վարել Իսրայելի հետ Քաթարում՝ գործարքի երկրորդ փուլի մանրամասները քննարկելու համար։

Գազայի հատվածում հրադադարն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

23:02 08.02.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հայկական անկյան պաշտոնական բացումը «Քատարա» մշակութային հիմնադրամում

22:39 08.02.2025

Հայկական անկյան պաշտոնական բացումը «Քատարա» մշակութային հիմնադրամում

«Քատարա» մշակութային հիմնադրամը այսօր հանդիսավոր կերպով բացեց հայկական մշակութային անկյունը` այսպիսով ևս մեկ անգամ ամրապնդելով երկու ժողովուրդների միջև մշակութային կապերը։ Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, հայկական պատվիրակության այլ անդամներ, Կատարում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, ինչպես նաև պաշտոնական և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ։ Հայկական […] ...

Իսրայելը հարձակվել է Լիբանանում «Հեզբոլլահի» գրոհայինների վրա

22:24 08.02.2025

Իսրայելը հարձակվել է Լիբանանում «Հեզբոլլահի» գրոհայինների վրա

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Հըզբոլլահի» գրոհայիններին, որոնք գործում են Լիբանանի Բեքաա հովտի «զենքի արտադրության և պահեստավորման օբյեկտում»: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունը հավելել է, որ «այս վայրում գործունեությունը լուրջ խախտում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագրերի»: «Իսրայելական բանակը կշարունակի գործել՝ համաձայն հրադադարի պայմանավորվածությունների՝ վերացնելու Իսրայելի […] ...

Արարատ Միրզոյանը ԵԽ նախկին ԳՔ, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է ՀՀ Պատվո շքանշանով։

22:13 08.02.2025

Արարատ Միրզոյանը ԵԽ նախկին ԳՔ, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է ՀՀ Պատվո շքանշանով։

Նորվեգիա պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդի հետ։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով։ Պարգևատրման արարողությանը նախարար Միրզոյանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հանձնել այս Շքանշանը։ Սա նշան […] ...

SHANTNEWS

22:00 08.02.2025

SHANTNEWS

Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեներում ջուր չի լինի

21:52 08.02.2025

Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեներում ջուր չի լինի

Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում փետրվարի 8/9-ին․ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 8-ին ժամը 19:30-ից մինչև փետրվարի 9-ը 01:00-ն կդադարեցվի Արաբկիր 21, 25, 37 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

BACK_TO_TOP