19:53 08.02.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Յուսեֆ Ռաջիին՝ Լիբանանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ․
«Ջերմ շնորհավորանքներս Յուսեֆ Ռաջիին՝ Լիբանանի արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ։
Մաղթում եմ բարի երթ և հաջողություն, հարատև խաղաղություն և բարգավաճում Լիբանանի բարեկամ ժողովրդին»։
23:02 08.02.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
22:39 08.02.2025
Հայկական անկյան պաշտոնական բացումը «Քատարա» մշակութային հիմնադրամում«Քատարա» մշակութային հիմնադրամը այսօր հանդիսավոր կերպով բացեց հայկական մշակութային անկյունը` այսպիսով ևս մեկ անգամ ամրապնդելով երկու ժողովուրդների միջև մշակութային կապերը։ Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, հայկական պատվիրակության այլ անդամներ, Կատարում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, ինչպես նաև պաշտոնական և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ։ Հայկական […] ...
22:24 08.02.2025
Իսրայելը հարձակվել է Լիբանանում «Հեզբոլլահի» գրոհայինների վրաԻսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Հըզբոլլահի» գրոհայիններին, որոնք գործում են Լիբանանի Բեքաա հովտի «զենքի արտադրության և պահեստավորման օբյեկտում»: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունը հավելել է, որ «այս վայրում գործունեությունը լուրջ խախտում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագրերի»: «Իսրայելական բանակը կշարունակի գործել՝ համաձայն հրադադարի պայմանավորվածությունների՝ վերացնելու Իսրայելի […] ...
22:13 08.02.2025
Արարատ Միրզոյանը ԵԽ նախկին ԳՔ, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է ՀՀ Պատվո շքանշանով։Նորվեգիա պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդի հետ։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով։ Պարգևատրման արարողությանը նախարար Միրզոյանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հանձնել այս Շքանշանը։ Սա նշան […] ...
21:52 08.02.2025
Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեներում ջուր չի լինիՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում փետրվարի 8/9-ին․ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 8-ին ժամը 19:30-ից մինչև փետրվարի 9-ը 01:00-ն կդադարեցվի Արաբկիր 21, 25, 37 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...