19:00 08.02.2025
Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» պատահաբար ցույց է տվել թիմի նորեկ Ռոդրիգո Սալազարին Աբու Դաբիում կայացած ուսումնամարզական հավաքում։ Համապատասխան գրառումը տեղադրվել է ակումբի Telegram ալիքում, սակայն, ավելի ուշ ջնջվել է։
25-ամյա ուրուգվայցին պատկանում է «Բրագային»։ Ընթացիկ մրցաշրջանում նա պորտուգալական ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Փետրվարի 11-ին «Զենիթը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) ձմեռային գավաթի խաղարկության եզրափակչում կխաղա «Սպարտակի» հետ։
21:52 08.02.2025
Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեներում ջուր չի լինիՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում փետրվարի 8/9-ին․ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 8-ին ժամը 19:30-ից մինչև փետրվարի 9-ը 01:00-ն կդադարեցվի Արաբկիր 21, 25, 37 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
21:35 08.02.2025
Արարատ-Արմենիան մեկ օրում երկու պարտություն է կրելԿիպրոսում ուսումնամարզական հավաքի երկրորդ շաբաթվա շրջանակում Հայաստանի գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» այսօր՝ փետրվարի 8-ին երկու ընկերական հանդիպում է անցկացրել՝ պարտվելով երկու խաղում էլ։ Այս մասին հաղորդում է Arm Sport-ը: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը առաջին խաղում 1:2 հաշվով զիջեց լիտվական «Կաունո Ժալգիրիսին», Օրվա երկրորդ խաղում «Արարատ-Արմենիան» գոլառատ խաղում 3:4 հաշվով պարտվեց դանիական «Լյունգբյուին»։ ...
21:18 08.02.2025
Փետրվարի 10-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Խաղաղ Դոնի փ. 5 շենք 9-16 մուտքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Շենգավիթ թաղ. 1, 4, 5, 6, 10 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ բաժանորդները, Նար-Դոսի փ. 48-75 առանձնատներ և […] ...
21:00 08.02.2025
Բաքվի շինծու դատավարությունը, միջազգային իրավունքն ու պրակտիկան. Սիրանուշ Սահակյանի հարցազրույցըԲաքվում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունը, իսկ այդ ընթացքում սահմանին հանդիպում են Հայաստանի ու Ադրբեջանի գերիների, պատանդների, անհետ կորածների հարցերով հանձնաժողովները։ Ի՞նչ եզրակացնել այս ամենից։ Այս ու այլ հարցերի անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը՝ «Հեռանկարում»։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
20:52 08.02.2025
Արփինե Սարգսյանը ներկա է եղել ՆԳՆ նորաստեղծ կրթահամալիրի անձնակազմի համալրման գործընթացի հարցազրույցներինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 7-ին այցելել է ՆԳՆ կրթահամալիր: Սարգսյանը հետևել է ՆԳՆ նորաստեղծ կրթահամալիրի անձնակազմի համալրման գործընթացի հարցազրույցի փուլին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «Հանձնաժողովների նախագահները Արփինե Սարգսյանին են ներկայացրել հարցազրույցի անցկացման ընթացակարգը, թեկնածուների ընտրության չափանիշներն ու գնահատման մեխանիզմները։ Հարցազրույցն անցկացնող հանձնաժողովների կազմում ընդգրկված են Ներքին գործերի նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […] ...