Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 02 2025
  • $
    396.76
  • RUBLE
    4.10
  • 411.80
WEATHER
+2.09 oC

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

18:13 08.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ փետրվարի 7-ին Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ոլորտի համար կազմակերպվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերի ներկայացման նպատակով, տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

«Ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։ Նա ներկայացրել է ԲՏԱ նախարարության տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված յոթամյա նոր ծրագրի փաթեթը, որով պետական աջակցության նոր գործիքակազմ և հարկային արտոնությունների շրջանակ է առաջարկվում տեխնոլոգիական ընկերություններին՝ ոլորտի զարգացման առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։

Օրենքների փաթեթի նպատակն է` բուհերի հետ համագործակցությամբ նոր աշխատակիցների մուտքի ապահովումը տեխնոլոգիական ոլորտ, մասնագիտական բարձր որակավորում ունեցող աշխատանքային միգրանտների ներգրավումը, տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների խթանումը:

Հայկ Ենգիբարյանն անդրադարձել է նաև նախարարության 2025թ. ծրագրերին ու միջոցառումներին, նշել, որ դրանք միտված են տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը՝ ընդգծելով հատկապես «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը, որն անշուշտ ամենասպասվածներից է։ Ենգիբարյանը հայտարարել է՝ միջոցառման ընթացքում կտրվի նաև «Ներուժ 6.0»-ի հայտերի ընդունման մեկնարկը։

Ներկաներին ողջունել է նաև ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի ղեկավար Հովհաննես Ալեքսանյանը։ Նա ներկայացրել է հանդիպման նպատակը, նշել, որ մեր հայրենակիցները՝ մասնավորապես հայրենադարձները, սփյուռքը բավարար չափով տեղեկացված չեն իրականացվող ծրագրերին, և հանդիպումը նպատակ ունի հանրայնացնել այդ ծրագրերը։

Միջոցառման ընթացքում մանրամասնորեն ներկայացվել են նախարարության «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը, Plag and Play «Աքսելերացիոն ծրագիրը», «Գաղափարից մինչև բիզնես», «Հաքաթոն», «Մասնագետների պատրաստման ԲՈւՀ-մասնավոր հատված համագործակցություն», ինչպես նաև գործող կրթական և դրամաշնորհային այլ ծրագրերը:

Հանգամանալից ներկայացվել է նաև «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքից բխող արտոնությունները և աջակցման ուղղությունները:

Հանդիպմանը նաև ներկա են գտնվել և իրենց հաջողության պատմություններով կիսվել «Ներուժ» ծրագրի շահառուները:

Հանդիպման ընթացքում բազմաթիվ հարցեր են ուղղվել բանախոսներին, որոնց հանգամանալից պատասխաններ են տրվել»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արփինե Սարգսյանը ներկա է եղել ՆԳՆ նորաստեղծ կրթահամալիրի անձնակազմի համալրման գործընթացի հարցազրույցներին

20:52 08.02.2025

Արփինե Սարգսյանը ներկա է եղել ՆԳՆ նորաստեղծ կրթահամալիրի անձնակազմի համալրման գործընթացի հարցազրույցներին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 7-ին այցելել է ՆԳՆ կրթահամալիր: Սարգսյանը հետևել է ՆԳՆ նորաստեղծ կրթահամալիրի անձնակազմի համալրման գործընթացի հարցազրույցի փուլին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «Հանձնաժողովների նախագահները Արփինե Սարգսյանին են ներկայացրել հարցազրույցի անցկացման ընթացակարգը, թեկնածուների ընտրության չափանիշներն ու գնահատման մեխանիզմները։ Հարցազրույցն անցկացնող հանձնաժողովների կազմում ընդգրկված են Ներքին գործերի նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […] ...

Ավտոբուսով վերադարձա կեցավայր․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

20:45 08.02.2025

Ավտոբուսով վերադարձա կեցավայր․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և նշել որ կեցավայր է վերադարձել ավտոբուսով։   ...

Սաստիկ բքի պատճառով Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

20:38 08.02.2025

Սաստիկ բքի պատճառով Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Փետրվարի 8-ին՝ ժամը 20:25-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վերոնշյալ տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել Շինուհայր-Տաթև-Աղվանի ավտոճանապարհով։ ...

ՀԱՄԱՍ-ը սպառնում է խափանել Գազայում հրադադարի համաձայնագիրը

20:30 08.02.2025

ՀԱՄԱՍ-ը սպառնում է խափանել Գազայում հրադադարի համաձայնագիրը

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը վտանգված է։ Այս մասին Agence France-Presse-ին հայտնել է Պաղեստինյան շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։ Նրա խոսքով՝ գործարքը «վտանգված է» և «կարող է ձախողվել»։ Ինչպես նշում է Agence France-Presse-ը, կողմերը դեռ չեն սկսել բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ, որը պետք է սկսվեր փետրվարի […] ...

Ynet. Նեթանյահուն հրամայել է պատվիրակություն ուղարկել Կատար Գազայի հարցով բանակցությունների համար

20:20 08.02.2025

Ynet. Նեթանյահուն հրամայել է պատվիրակություն ուղարկել Կատար Գազայի հարցով բանակցությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է իսրայելական պատվիրակությանը Կատար՝ քննարկելու Գազայում հրադադարի համաձայնագրի տեխնիկական մանրամասները։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը՝ հղում անելով աղբյուրին։ Ըստ հաղորդման՝ Նեթանյահուն, վերադառնալով ԱՄՆ-ից, որտեղ այս շաբաթ հանդիպել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ, կանցկացնի կառավարության նիստ՝ նվիրված Գազայից պատանդներին ազատելու գործարքի երկրորդ փուլի բանակցություններին։   ...

Փետրվարի 10-ից կգործարկվեն Արարատի համայնքապետարանի կողմից տրամադրվող անվճար ուսանողական ավտոբուսները

20:12 08.02.2025

Փետրվարի 10-ից կգործարկվեն Արարատի համայնքապետարանի կողմից տրամադրվող անվճար ուսանողական ավտոբուսները

Արարատ քաղաքի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Արարատ համայնքի հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ փետրվարի 10-ից կգործարկվեն Արարատի համայնքապետարանի կողմից տրամադրվող անվճար ուսանողական ավտոբուսները՝ հետևյալ երթուղիով և գրաֆիկով. Արարատ քաղաքի ուսանողների տեղափոխում հետևյալ երթուղով և գրաֆիկով` Ժամը՝ 7։00-ին, ք. Արարատ-ՈԿՖ բանավան – ք. Երևան / մետրոյի Գործարանային կայարան։ Ժամը` 15։30-ին, ք.Երևան […] ...

BACK_TO_TOP