17:15 08.02.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման արարողության և հանդես եկել ելույթով։
Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ մարզիկներ,
Այսօր մենք միասին ամփոփում ենք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը՝ նշելով ևս մեկ իրադարձություն, որը կրկին մեկտեղեց աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին։
Այս խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլև խորհրդանիշ՝ մեր համախմբվածության, հավաքական ուժի ու անկոտրում կամքի և ես ցանկանում եմ շնորհավորել խաղերի բոլոր հաղթողներին, մրցանակակիրներին և մասնակիցներին, որոնց նվիրումով կայացավ այս համահայկական տոնը:
Այս օրերին ականատես եղանք ոչ միայն մարզական մրցակցության, այլև եղբայրության, համագործակցության ու միասնականության ոգու դրսևորմանը։ Մասնակիցները ցույց տվեցին, որ սպորտը սոսկ հաղթանակների ու մեդալների մասին չէ, այն կամուրջ է, որը միավորում է բոլորիս՝ անկախ հեռավորությունից։ Մեր պետության համար այս բարդ ժամանակներում նման միջոցառումները հզոր ազդակ են, որ միասին կարող ենք հաղթահարել ցանկացած փորձություն։
Այս խաղերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մեր ժողովուրդը համախմբվելու, միասին արարելու ու հաղթանակներ կերտելու ուժ ու կամք ունի Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին, կամավորներին, մարզիկներին ու երկրպագուներին՝ այս խաղերն անմոռանալի դարձնելու համար։
Վստահ եմ, որ առաջիկա տարիներին մենք էլ ավելի մեծ եռանդով կպատրաստվենք նոր հանդիպումների, որտեղ կրկին կհաստատենք՝ միասին մենք ուժեղ ենք։
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը հայտարարում եմ փակված։
Շնորհակալություն բոլորին:
20:12 08.02.2025
Փետրվարի 10-ից կգործարկվեն Արարատի համայնքապետարանի կողմից տրամադրվող անվճար ուսանողական ավտոբուսներըԱրարատ քաղաքի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Արարատ համայնքի հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ փետրվարի 10-ից կգործարկվեն Արարատի համայնքապետարանի կողմից տրամադրվող անվճար ուսանողական ավտոբուսները՝ հետևյալ երթուղիով և գրաֆիկով. Արարատ քաղաքի ուսանողների տեղափոխում հետևյալ երթուղով և գրաֆիկով` Ժամը՝ 7։00-ին, ք. Արարատ-ՈԿՖ բանավան – ք. Երևան / մետրոյի Գործարանային կայարան։ Ժամը` 15։30-ին, ք.Երևան […] ...
20:05 08.02.2025
Աննա Հակոբյանը շրջայց է կատարել «Քատարա» մշակութային գյուղակումԱյսօր ՀՀ վարչապետի տիկին և «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հայկական պատվիրակության հետ միասին շրջայց կատարեց Կատարի մայրաքաղաք Դոհայում գտնվող «Քատարա» մշակութային գյուղակում (Katara Cultural Village)՝ ծանոթանալու հիմնադրամի կրթական, մշակութային, հետազոտական և սոցիալական ծրագրերին։ Տիկին Հակոբյանին ուղեկցում էին հիմնադրամի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Խալիդ ալ Սուլաիթիի գլխավորությամբ, ովքեր ներկայացրեցին տարբեր բաժինների հիմնական […] ...
19:53 08.02.2025
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Յուսեֆ Ռաջիին՝ Լիբանանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Յուսեֆ Ռաջիին՝ Լիբանանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ․ «Ջերմ շնորհավորանքներս Յուսեֆ Ռաջիին՝ Լիբանանի արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ։ Մաղթում եմ բարի երթ և հաջողություն, հարատև խաղաղություն և բարգավաճում Լիբանանի բարեկամ ժողովրդին»։ ...
19:44 08.02.2025
Կոբախիձեն ասել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը օրակարգում չէՎրաստանի ինտեգրումը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ՝ երկրի շուրջ ընդհանուր համատեքստի պատճառով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք ունենք շատ հստակ արտաքին քաղաքական նպատակներ՝ կապված ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հետ, այն այժմ օրակարգում չէ՝ կապված արևմտյան երկրների որոշումների և մոտեցումների և մեր շուրջը տիրող ընդհանուր համատեքստի հետ»,-ասել է վարչապետը Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Միևնույն ժամանակ, Կոբախիձեն […] ...
19:35 08.02.2025
Թրամփը պատժամիջոցներ է կիրառել Պուտինին երկիր այցելելու արգելք տված դատախազի նկատմամբ. ReutersԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազ Քարիմ Խանի դեմ, ում իրավասությունը Ռուսաստանը չի ճանաչում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։ «Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը դարձավ առաջին մարդը, ում նկատմամբ կիրառվեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած տնտեսական և ճամփորդությունների հետ կապված պատժամիջոցները»,-ասվում է հրապարակման մեջ։ Այս […] ...