16:40 08.02.2025
Ժոնգ Թոնգ և ՄԱՆ ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը թույլ են տալիս իրական ժամանակում հետևել դրանց տեղաշարժին՝ օրվա պլանավորումն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Պարզապես բացեք «Յանդեքս Գո» հավելվածը, ընտրեք տրանսպորտի բաժինը, նշեք ձեր ուղղությունը, և համակարգը ցույց կտա՝ որ ավտոբուսներով հասնել, երբ դրանք կլինեն ձեր կանգառում ու երթևեկության տևողությունը։
Այս պահին «Յանդեքս» քարտեզներում հասանելի է Երևանի 76 երթուղուց 54-ը, և շուտով ամբողջացվելու է»,-ասվում է հաղորդագրությունում:
19:00 08.02.2025
«Զենիթը» թիմային մարզմանը պատահաբար ցույց է տվել նորեկինՍանկտ Պետերբուրգի «Զենիթը» պատահաբար ցույց է տվել թիմի նորեկ Ռոդրիգո Սալազարին Աբու Դաբիում կայացած ուսումնամարզական հավաքում։ Համապատասխան գրառումը տեղադրվել է ակումբի Telegram ալիքում, սակայն, ավելի ուշ ջնջվել է։ 25-ամյա ուրուգվայցին պատկանում է «Բրագային»։ Ընթացիկ մրցաշրջանում նա պորտուգալական ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Փետրվարի 11-ին […] ...
18:45 08.02.2025
Ինչպե՞ս ձեռք բերել 11,400,000 ՀՀ դրամ արժողությամբ տրակտոր՝ վճարելով ընդամենը 20% կանխավճարԻնչպե՞ս ձեռք բերել 11,400,000 ՀՀ դրամ արժողությամբ տրակտոր՝ վճարելով ընդամենը 20% կանխավճար և պետության աջակցությամբ խնայելով 3,900,000 ՀՀ դրամ: Նախարար Գևորգ Պապոյանը ներկայացնում է Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր տեխնիկա՝ մատչելի պայմաններով, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ mineconomy.am կայքում: ...
18:37 08.02.2025
Լիբանանի նախագահը հաստատել է 24 նախարարներից կազմված նոր կառավարության կազմըԼիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հաստատել է հանրապետության նոր կառավարության կազմը՝ վարչապետ Նաֆավ Սալամի գլխավորությամբ։ Այս մասին ասված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։ Կառավարության կաբինետը, որը պետք է Լիբանանը դուրս բերի տնտեսական սուր ճգնաժամից և հաղթահարի Իսրայելի գործողությունների կործանարար հետևանքները, ներառում է 24 նախարարներ, որոնք հավասարապես ներկայացնում են երկրի քրիստոնյա և մահմեդական համայնքները։ Հանրապետության նախագահը հրամանագիր […] ...
18:28 08.02.2025
Թբիլիսին ԵՀ-ում վրացական օրենքների քննադատությունն անվանել է կեղծավորությունՎրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին կեղծավոր է անվանել եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի և ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսի հայտարարությունը, որում նրանք քննադատել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության օրենքները։ Ավելի վաղ Կալլասը և Կոսը հրապարակել էին համատեղ հայտարարություն, որում նշել էին, որ Վրաստանը լրջորեն հեռացել է ժողովրդավարական չափանիշներից և չի արդարացնում Եվրամիության ակնկալիքները։ Բողոքարկումը […] ...
18:18 08.02.2025
«Ջանգեր» կոչվող հատվածում, Աշոցքի, Սևանի և Արագածի տարածաշրջաններում բուք էՓետրվարի 8-ին՝ ժամը 18:15-ի դրությամբ, Մեղրիի, Թալինի, Աբովյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ «Ջանգեր» կոչվող հատվածում, Աշոցքի, Սևանի և Արագածի տարածաշրջաններում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...
18:13 08.02.2025
Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումներըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ փետրվարի 7-ին Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ոլորտի համար կազմակերպվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերի ներկայացման նպատակով, տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ «Ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության […] ...