Այս խաղերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մեր ժողովուրդը համախմբվելու, միասին արարելու և հաղթանակներ կերտելու ուժ ու կամք ունի. նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 02 2025
  • $
    396.76
  • RUBLE
    4.10
  • 411.80
WEATHER
+4.09 oC

Այս խաղերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մեր ժողովուրդը համախմբվելու, միասին արարելու և հաղթանակներ կերտելու ուժ ու կամք ունի. նախագահ

15:22 08.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման արարողության և հանդես եկել ելույթով։

«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ մարզիկներ,

Այսօր մենք միասին ամփոփում ենք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը՝ նշելով ևս մեկ իրադարձություն, որը կրկին մեկտեղեց աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին։

Այս խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլև խորհրդանիշ՝ մեր համախմբվածության, հավաքական ուժի ու անկոտրում կամքի, և ես ցանկանում եմ շնորհավորել խաղերի բոլոր հաղթողներին, մրցանակակիրներին և մասնակիցներին, որոնց նվիրումով կայացավ այս համահայկական տոնը:

Այս օրերին ականատես եղանք ոչ միայն մարզական մրցակցության, այլև եղբայրության, համագործակցության ու միասնականության ոգու դրսևորմանը։ Մասնակիցները ցույց տվեցին, որ սպորտը սոսկ հաղթանակների ու մեդալների մասին չէ, այն կամուրջ է, որը միավորում է բոլորիս՝ անկախ հեռավորությունից։ Մեր պետության համար այս բարդ ժամանակներում նման միջոցառումները հզոր ազդակ են, որ միասին կարող ենք հաղթահարել ցանկացած փորձություն։

Այս խաղերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մեր ժողովուրդը համախմբվելու, միասին արարելու ու հաղթանակներ կերտելու ուժ ու կամք ունի: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին, կամավորներին, մարզիկներին ու երկրպագուներին՝ այս խաղերն անմոռանալի դարձնելու համար։

Վստահ եմ, որ առաջիկա տարիներին մենք էլ ավելի մեծ եռանդով կպատրաստվենք նոր հանդիպումների, որտեղ կրկին կհաստատենք՝ միասին մենք ուժեղ ենք։

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը հայտարարում եմ փակված։

Շնորհակալություն բոլորին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն ինքնասպանության քաղաքականություն է վարում. Չեխիայի նախկին վարչապետ

17:53 08.02.2025

ԵՄ-ն ինքնասպանության քաղաքականություն է վարում. Չեխիայի նախկին վարչապետ

Բրյուսելը կործանում է եվրոպական արդյունաբերությունն ու էներգետիկան և ԵՄ երկրները տանում դեպի տնտեսական փլուզում, ասել է չեխական ANO քաղաքական կուսակցության առաջնորդ և Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Բրյուսելը միշտ գործում է նույն օրինաչափություններով, խելահեղ որոշումների արդյունքում նա ստեղծում է էներգետիկ ճգնաժամ, այնուհետև սուբսիդիաներ է հատկացնում՝ կանխելու իր իսկ ստեղծած աղետը։ Մեքենաները դարձնում է անմատչելի, այնուհետև […] ...

Իրանի գերագույն առաջնորդը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ը հաղթանակ է տարել Իսրայելի և ԱՄՆ-ի նկատմամբ

17:45 08.02.2025

Իրանի գերագույն առաջնորդը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ը հաղթանակ է տարել Իսրայելի և ԱՄՆ-ի նկատմամբ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կարծիք է հայտնել, որ Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիր կնքելով՝ պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը հաղթանակ տարավ ոչ միայն հրեական պետության, այլև ԱՄՆ-ի նկատմամբ։ «Դուք հաղթեցիք Սիոնիստական ​​ռեժիմին (նկատի ունի Իսրայելին) և, ըստ էության, Միացյալ Նահանգներին՝ թույլ չտալով նրանց հասնել իրենց նպատակներից որևէ մեկին»,-ասել է Խամենեին ՀԱՄԱՍ-ի պատվիրակության […] ...

Al Jadeed. Իսրայելական ինքնաթիռները հարձակվել են «Հեզբոլլահ»-ի թիրախների վրա Լիբանանի արևելքում

17:35 08.02.2025

Al Jadeed. Իսրայելական ինքնաթիռները հարձակվել են «Հեզբոլլահ»-ի թիրախների վրա Լիբանանի արևելքում

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի արևելքում գտնվող շիական «Հեզբոլլահ»-ի ենթադրյալ թիրախներին, ինչի հետևանքով զոհվել և վիրավորվել են մարտիկներ և խաղաղ բնակիչներ: Այս մասին հայտնել է Al Jadeed հեռուստաալիքը։ Դրա հաղորդմամաբ՝ ինքնաթիռները հրթիռակոծել են Սիրիայի հետ սահմանի մոտ գտնվող լեռնային Ջանթա շրջանում շիա խմբավորումների բազաները։ Ուժեղ պայթյուններ են լսվել նաև Բրիտելում և Աշ […] ...

Իտալիայի փոխվարչապետը մաղթել է Շոլցին ընտրություններից հետո գնալ Գրենլանդիան պաշտպանելու

17:27 08.02.2025

Իտալիայի փոխվարչապետը մաղթել է Շոլցին ընտրություններից հետո գնալ Գրենլանդիան պաշտպանելու

Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար, Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին ծայրահեղ քննադատությամբ է հանդես եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդի և մի շարք եվրոպացի քաղաքական գործիչների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հասցեին, որոնք ձևավորել են «Եվրոպայի Հայրենասերների» ֆրակցիան: Իր ելույթում Սալվինին, ով գլխավորում է «Լիգա» կուսակցությունը, մաղթել է, […] ...

Հանրապետության նախագահը մասնակցել է Համահայկական ձմեռային խաղերի փակման պաշտոնական արարողությանը

17:15 08.02.2025

Հանրապետության նախագահը մասնակցել է Համահայկական ձմեռային խաղերի փակման պաշտոնական արարողությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման արարողության և հանդես եկել ելույթով։ Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ մարզիկներ, Այսօր մենք միասին ամփոփում ենք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը՝ նշելով ևս մեկ իրադարձություն, որը կրկին մեկտեղեց աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին։ Այս խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլև խորհրդանիշ՝ մեր համախմբվածության, հավաքական ուժի […] ...

Եգիպտոսի ԱԳՆ-ը դատապարտել է պաղեստինցիներին Սաուդյան Արաբիա արտաքսելու Իսրայելի հայտարարությունները

17:08 08.02.2025

Եգիպտոսի ԱԳՆ-ը դատապարտել է պաղեստինցիներին Սաուդյան Արաբիա արտաքսելու Իսրայելի հայտարարությունները

Սաուդյան Արաբիայում պաղեստինյան պետության ստեղծման մասին Իսրայելի իշխանությունների հայտարարությունն անընդունելի է և արաբական միապետության ինքնիշխանության ուղղակի խախտում է, ասվում է Եգիպտոսի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը խստագույնս դատապարտում է իսրայելական կողմի անպատասխանատու և անընդունելի հայտարարությունները, որոնք ուղղված են եղբայրական Սաուդյան Արաբիայի դեմ և կոչ են անում ստեղծել պաղեստինյան պետություն իր տարածքում, ինչը նրա ինքնիշխանության […] ...

BACK_TO_TOP