14:46 08.02.2025
Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացների համատեքստում առավել ակտիվ սկսեցին քննարկվել Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների տարբեր փուլերը՝ հաճախ շահարկումների տեղիք տալով քաղաքական տարբեր շրջանակներում: Վերջին օրերին ամենից շատ քննարկվեց տարածքների փոխանակման, այսպես ասած, Մեղրիի տարբերակը։
Բանակցությունների օրակարգում այդ քննարկումը գործնական սակարկությո՞ւն էր, թե՞ դիվանագիտական, քաղաքական հաշվարկ։ Այս ու այլ թեմաներ «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, 2004-ից 2009թթ երկրորդ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանի և հասարակական- քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում:
18:13 08.02.2025
Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումներըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ փետրվարի 7-ին Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ոլորտի համար կազմակերպվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերի ներկայացման նպատակով, տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ «Ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության […] ...
18:08 08.02.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են ՀԱՄԱՍ-ի զինապահեստինԻսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները Սիրիայի հարավում հարվածել են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ կազմակերպության զենքի պահեստին։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Որոշ ժամանակ առաջ իսրայելական օդուժի կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը պատկանող զենքի պահեստի վրա Սիրիայի հարավում՝ Դեյր Ալի շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Զինվորականները նշել են, որ «պահեստում պահվող զենքերը նախատեսված […] ...
17:53 08.02.2025
ԵՄ-ն ինքնասպանության քաղաքականություն է վարում. Չեխիայի նախկին վարչապետԲրյուսելը կործանում է եվրոպական արդյունաբերությունն ու էներգետիկան և ԵՄ երկրները տանում դեպի տնտեսական փլուզում, ասել է չեխական ANO քաղաքական կուսակցության առաջնորդ և Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Բրյուսելը միշտ գործում է նույն օրինաչափություններով, խելահեղ որոշումների արդյունքում նա ստեղծում է էներգետիկ ճգնաժամ, այնուհետև սուբսիդիաներ է հատկացնում՝ կանխելու իր իսկ ստեղծած աղետը։ Մեքենաները դարձնում է անմատչելի, այնուհետև […] ...
17:45 08.02.2025
Իրանի գերագույն առաջնորդը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ը հաղթանակ է տարել Իսրայելի և ԱՄՆ-ի նկատմամբԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կարծիք է հայտնել, որ Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիր կնքելով՝ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը հաղթանակ տարավ ոչ միայն հրեական պետության, այլև ԱՄՆ-ի նկատմամբ։ «Դուք հաղթեցիք Սիոնիստական ռեժիմին (նկատի ունի Իսրայելին) և, ըստ էության, Միացյալ Նահանգներին՝ թույլ չտալով նրանց հասնել իրենց նպատակներից որևէ մեկին»,-ասել է Խամենեին ՀԱՄԱՍ-ի պատվիրակության […] ...
17:35 08.02.2025
Al Jadeed. Իսրայելական ինքնաթիռները հարձակվել են «Հեզբոլլահ»-ի թիրախների վրա Լիբանանի արևելքումԻսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի արևելքում գտնվող շիական «Հեզբոլլահ»-ի ենթադրյալ թիրախներին, ինչի հետևանքով զոհվել և վիրավորվել են մարտիկներ և խաղաղ բնակիչներ: Այս մասին հայտնել է Al Jadeed հեռուստաալիքը։ Դրա հաղորդմամաբ՝ ինքնաթիռները հրթիռակոծել են Սիրիայի հետ սահմանի մոտ գտնվող լեռնային Ջանթա շրջանում շիա խմբավորումների բազաները։ Ուժեղ պայթյուններ են լսվել նաև Բրիտելում և Աշ […] ...