13:07 08.02.2025
Այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 56-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ դեպի Լոռու մարզ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
15:50 08.02.2025
Նեթանյահուի գրասենյակն ազատված պատանդների վիճակը սարսափելի է անվանելԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը «սարսափելի» է անվանել պատանդների վիճակը, ովքեր շաբաթ օրը ազատ են արձակվել Գազայի հատվածում շուրջ 500 օր գերությունից հետո։ «Այսօր մեր տեսած սարսափելի կադրերը անպատասխան չենք թողնի. Կառավարությունը անվտանգության բոլոր ուժերի հետ կուղեկցի նրանց և նրանց ընտանիքներին։ Իսրայելի կառավարությունը հավատարիմ է բոլոր պատանդների և անհայտ կորածների վերադարձին»,- ասվում է գրասենյակի հաղորդագրության […] ...
15:38 08.02.2025
Մեկնարկել է «Ներուժ 6.0» ծրագիրը. հայտերը կընդունվեն մինչև մարտի 29-ըՄեկնարկել է «Ներուժ 6» ծրագիրը, որը բացառապես սփյուռքում ապրող հայ ստարտափների համար է: Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը Բարձր Տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ միասին կազմակերպել է տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են նախարարության կողմից կազմակերպվող ծրագրերը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
15:22 08.02.2025
Այս խաղերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մեր ժողովուրդը համախմբվելու, միասին արարելու և հաղթանակներ կերտելու ուժ ու կամք ունի. նախագահՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման արարողության և հանդես եկել ելույթով։ «Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ մարզիկներ, Այսօր մենք միասին ամփոփում ենք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը՝ նշելով ևս մեկ իրադարձություն, որը կրկին մեկտեղեց աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին։ Այս խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլև խորհրդանիշ՝ մեր համախմբվածության, հավաքական ուժի […] ...
15:10 08.02.2025
Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիսում վնասազերծել են Քրդստանի աշխատավորական կուսակցության 13 զինյալիԹուրքիայի զինված ուժերը հերթական գործողությունն են իրականացրել Սիրիայի հյուսիսում՝ չեզոքացնելով Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 13 գրոհայինի, հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։ «Թուրքական զինված ուժերը Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողության տարածքում հայտնաբերված 13 ահաբեկչի են վնասազերծել: Մենք շարունակելու ենք ահաբեկչության դեմ պայքարը նույն վճռականությամբ և նվիրվածությամբ, առանց փոխզիջումների, ինչպես եղել է մինչ այժմ»,- […] ...
14:55 08.02.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհին, Դիլիջանի […] ...