11:35 08.02.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել է, որ հւյս ունի՝ պաղեստինցիների վերաբնակեցման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների անլուրջ են։ Միաժամանակ նշել է, որ թույլ չի տա ամերիկյան ուժերին մուտք գործել Գազա։ Այս մասին հայտարարել է շարժման խոսնակ Սամի Աբու Զուհրին թուրքական կառավարամետ Hürriyet թերթին տված հարցազրույցում։
«Մենք հուսով ենք, որ այս խոսքերը լուրջ չեն: Մենք երկար տարիներ պայքարել ենք իսրայելական օկուպացիայի դեմ և, բնականաբար, թույլ չենք տա նոր օկուպացիա: Մենք Թրամփի հայտարարությունները համարում ենք անարդար և վիրավորական մեր ժողովրդի համար, և ոչ մի դեպքում թույլ չենք տա Թրամփի ուժերին մտնել Գազա»,- ասել է նա:
Աբու Զուհրիի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ն առաջարկում է դաշինք ստեղծել՝ «հակազդելու Թրամփի պահվածքին և թույլ չտալու նրան ինքնուրույն կառավարել և հարձակվել Գազայի վրա»։
14:41 08.02.2025
Արարատ Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանովՆորվեգիա պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդի հետ։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով։ Պարգևատրման արարողությանը նախարար Միրզոյանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հանձնել այս Շքանշանը։ Սա նշան […] ...
14:28 08.02.2025
Իսլամական հեղափոխության առաջնորդը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարների հետԱյսօր առավոտյան Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեին Թեհրանում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է IRNA-ն: Այաթոլլահ Խամենեին բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի Շուրայի խորհրդի նախագահի և անդամների հետ: Համասի Շուրայի խորհուրդն այժմ գլխավորում է Մուհամմադ Իսմայիլ Դարվիշտ, որը հայտնի է նաև որպես Աբու Օմար Հասան: ...
14:16 08.02.2025
Ինչո՞ւ է բարդացել վիզա ստանալու գործընթացըՀայաստանում ենթակառուցվածքների զարգացումը կնպաստի զբոսաշրջության աճին: Այս մասին նշել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրած ասուլիսին: Նա նաև անդրադարձել է դեսպանատներում առաջացող խնդիրներին, վիզաների տրամադրման ձգձգմանն ու հերթերին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
14:06 08.02.2025
Գազայում ազատ արձակված երեք իսրայելցի հանձնվել է Կարմիր ԽաչինԳազայի հատվածում ազատ արձակված երեք իսրայելցի հանձնվել է Կարմիր Խաչին։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Կարմիր խաչի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ երեք պատանդները հանձնվել են կոմիտեի ներկայացուցիչներին և ուղարկվում են Գազայի հատվածում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ...
13:52 08.02.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-13-ին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 8-ի և 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: […] ...
13:43 08.02.2025
Լարսը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...