Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտի ղեկավար և փորձագիտական կազմի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 02 2025
  • $
    396.76
  • RUBLE
    4.10
  • 411.80
WEATHER
+5.09 oC

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտի ղեկավար և փորձագիտական կազմի հետ

10:33 08.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտի ղեկավար և փորձագիտական կազմի հետ։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի շուրջ ՀՀ ընկալումները, կայունության և խաղաղության հաստատման հնարավորությունները, ինչպես նաև այդ ճանապարհին առկա մարտահրավերները։

ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի համատեքստում անդրադարձ է կատարվել նոր՝ ամուր գործընկերությունների ձևավորման ուղղությամբ աշխատանքներին, այդ ուղղությամբ առկա ձեռքբերումներին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից է ՀՀ շուրջը կայուն անվտանգային մթնոլորտի ապահովումը՝ հիմնված պետականության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ անվերապահ հարգանքի վրա։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող այլ հարցերի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 08.02.2025

SHANTNEWS

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

14:55 08.02.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհին, Դիլիջանի […] ...

Մեղրիի տարբերակը, գործնական սակարկությո՞ւն, թե՞ դիվանագիտական հաշվարկ. Հեռանկար բանավեճ

14:46 08.02.2025

Մեղրիի տարբերակը, գործնական սակարկությո՞ւն, թե՞ դիվանագիտական հաշվարկ. Հեռանկար բանավեճ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացների համատեքստում առավել ակտիվ սկսեցին քննարկվել Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների տարբեր փուլերը՝ հաճախ շահարկումների տեղիք տալով քաղաքական տարբեր շրջանակներում: Վերջին օրերին ամենից շատ քննարկվեց տարածքների փոխանակման, այսպես ասած, Մեղրիի տարբերակը։ Բանակցությունների օրակարգում այդ քննարկումը գործնական սակարկությո՞ւն էր, թե՞ դիվանագիտական, քաղաքական հաշվարկ։ Այս ու այլ թեմաներ «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Ազգային անվտանգություն» […] ...

Արարատ Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով

14:41 08.02.2025

Արարատ Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով

Նորվեգիա պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդի հետ։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով։ Պարգևատրման արարողությանը նախարար Միրզոյանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հանձնել այս Շքանշանը։ Սա նշան […] ...

Իսլամական հեղափոխության առաջնորդը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարների հետ

14:28 08.02.2025

Իսլամական հեղափոխության առաջնորդը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարների հետ

Այսօր առավոտյան Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեին Թեհրանում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է IRNA-ն: Այաթոլլահ Խամենեին բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի Շուրայի խորհրդի նախագահի և անդամների հետ: Համասի Շուրայի խորհուրդն այժմ գլխավորում է Մուհամմադ Իսմայիլ Դարվիշտ, որը հայտնի է նաև որպես Աբու Օմար Հասան: ...

Ինչո՞ւ է բարդացել վիզա ստանալու գործընթացը

14:16 08.02.2025

Ինչո՞ւ է բարդացել վիզա ստանալու գործընթացը

Հայաստանում ենթակառուցվածքների զարգացումը կնպաստի զբոսաշրջության աճին: Այս մասին նշել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրած ասուլիսին: Նա նաև անդրադարձել է դեսպանատներում առաջացող խնդիրներին, վիզաների տրամադրման ձգձգմանն ու հերթերին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP