09:35 08.02.2025
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ ՆԱՏՕ-ի ներկայությունը Գրենլանդիայում պետք է մեծացվի։
Շոլցը պնդում էր, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է գործի բոլորի վրա։
«Կլիմայի փոփոխությունը փոխում է Արկտիկայի տարածաշրջանը՝ բացելով նոր նավային ուղիներ, որոնցով մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Չինաստանը և Ռուսաստանը: Հետևաբար, կան օրինական անվտանգության հարցեր, որոնք մենք պետք է քննարկենք միմյանց հետ ՆԱՏՕ-ի շրջանակներում: Իմ կարծիքով, մենք պետք է մեծացնենք ՆԱՏՕ-ի ներկայությունը Գրենլանդիայում»,- ասել է Շոլցը հարցազրույցում:
Միաժամանակ նա նշել է․
«Որպես ԵՄ ամենամեծ երկրի կանցլեր՝ ես իմ պարտքն եմ համարում կանգնել և հստակ խոսել, երբ մարտահրավեր է նետվում Դանիայի նման փոքր երկրին», – ասել է նա։
Շոլցը նշել է նաև, որ կշարունակի անել հնարավորը Վաշինգտոնի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար։ «Նույնիսկ երբ ամեն ինչ բարդանում է», – եզրափակեց նա:
12:48 08.02.2025
Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում` բազմաբնակարան շենքում, բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի․ ՀՀ ԱՆՍտեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում` բազմաբնակարան շենքում, բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի: Նրանցից երեքը Ստեփանավանի բժշկական կենտրոնում ստանում են առաջին բուժօգնություն և առաջիկա ժամերին դուրս կգրվեն: Երեք տուժածի մոտ առկա են այրվածքներ, տեղափոխվել են Երևան: Նրանցից մեկի առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երկուսինը` թեթև: ...
12:34 08.02.2025
Փրկարարները հայտնաբերել են 1 քաղաքացու դի․ ինչ իրավիճակ է ՍտեփանավանումՍտեփանավանի շենքերից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ կան տուժածներ Փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի […] ...
12:24 08.02.2025
Արամ Ա-ը Դոնալդ Թրամփին ուղղված նամակում կոչ է արել քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայերի ազատ արձակման ուղղությամբՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա նամակ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ շնորհավորելով նրան Սպիտակ տուն վերադառնալու կապակցությամբ և կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել հայ ժողովրդին հուզող հրատապ խնդիրների, այդ թվում՝ Ադրբեջանում հայ բանտարկյալների անօրինական կալանավորման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կիլիկիայի Սուրբ Աթոռը։ Նամակում Արամ Առաջինը կոչ է արել նախագահ […] ...
12:11 08.02.2025
Գազայի հատվածում մարտերի ընթացքում ավերված շենքերի փլատակներում է մնացել ավելի քան 12 հազար դի․ Al JazeeraԳազայի հատվածում մարտերի ընթացքում ավերված շենքերի փլատակներում է մնացել ավելի քան 12 հազար դի։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ «Պաղեստինյան անկլավի իշխանությունների մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Իսրայելը խոչընդոտում է ծանր տեխնիկայի մուտքը Գազայի հատված՝ փլատակների մաքրման համար։ Այս հանգամանքը անհնարին է դարձնում նաև փլատակներում գտնվող՝ ՀԱՄԱՍ-ի զոհված պատանդների աճյունները տեղափոխելը»,-հայտնում է հեռուստաալիքը։ ...
11:35 08.02.2025
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ թույլ չի տա ամերիկյան ուժերին մուտք գործել ԳազաՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել է, որ հւյս ունի՝ պաղեստինցիների վերաբնակեցման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների անլուրջ են։ Միաժամանակ նշել է, որ թույլ չի տա ամերիկյան ուժերին մուտք գործել Գազա։ Այս մասին հայտարարել է շարժման խոսնակ Սամի Աբու Զուհրին թուրքական կառավարամետ Hürriyet թերթին տված հարցազրույցում։ «Մենք հուսով ենք, որ այս խոսքերը լուրջ չեն: Մենք երկար […] ...