ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 02 2025
  • $
    396.76
  • RUBLE
    4.10
  • 411.80
WEATHER
+1.09 oC

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

08:45 08.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։

Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Գավառ քաղաքում, Դիլիջանի ոլորաններում, Ջուջևան, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում տեղում է ձյուն։

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՍԺ-ն վստահ հաղթանակ տարավ Մոնակոյի նկատմամբ՝ 4:1

11:50 08.02.2025

ՊՍԺ-ն վստահ հաղթանակ տարավ Մոնակոյի նկատմամբ՝ 4:1

ՊՍԺ-ն 4:1 հաշվով հաղթեց Մոնակոյին Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում։ Վիտինյան, Խվիչա Կվարացխելիան և Ուսման Դեմբելեն (դուբլ) գոլերով ապահովեցին հաղթանակը։ «Մոնակոյից» միակ գոլը խփեց Դենիս Զաքարիան։ Փոխանցում է Armsport-ը։ Կվարացխելիան, ով ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում միացավ ՊՍԺ-ին, խփեց իր առաջին գոլը թիմի կազմում՝ այժմ ունենալով գոլ+փոխանցում Լիգա 1-ի երեք խաղերում։ ՊՍԺ-ն 53 միավորով շարունակեց գլխավորել աղյուսակը՝ […] ...

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ թույլ չի տա ամերիկյան ուժերին մուտք գործել Գազա

11:35 08.02.2025

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ թույլ չի տա ամերիկյան ուժերին մուտք գործել Գազա

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել է, որ հւյս ունի՝ պաղեստինցիների վերաբնակեցման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների անլուրջ են։  Միաժամանակ նշել է, որ թույլ չի տա ամերիկյան ուժերին մուտք գործել Գազա։ Այս մասին հայտարարել է շարժման խոսնակ Սամի Աբու Զուհրին թուրքական կառավարամետ Hürriyet թերթին տված հարցազրույցում։ «Մենք հուսով ենք, որ այս խոսքերը լուրջ չեն: Մենք երկար […] ...

Պլանային ջրանջատում Արարատի մարզում

11:25 08.02.2025

Պլանային ջրանջատում Արարատի մարզում

Պլանային ջրանջատում Արարատի մարզում փետրվարի 10/11-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 10-ին ժամը 10:00-ից մինչև փետրվարի 11-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝ Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Նշավան, Բյուրավան, Մրգավան գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և […] ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները

11:07 08.02.2025

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները

Փետրվարի 7-ին, ժամը 13:21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Աղվանի ավտոճանապարհին` «Ջիգլսի» աղբյուր կոչվող հատվածում, մերկասառույցի պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը՝ խցանում է առաջացել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ և […] ...

Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին

10:48 08.02.2025

Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին

Փետրվարի 8-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Սպիտակի, Թումանյանի, Սիսիանի, Գորիսի, Սևանի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան

10:38 08.02.2025

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան

Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստանի Հանրապետություն։ ...

BACK_TO_TOP