08:30 08.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
11:35 08.02.2025
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ թույլ չի տա ամերիկյան ուժերին մուտք գործել ԳազաՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել է, որ հւյս ունի՝ պաղեստինցիների վերաբնակեցման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների անլուրջ են։ Միաժամանակ նշել է, որ թույլ չի տա ամերիկյան ուժերին մուտք գործել Գազա։ Այս մասին հայտարարել է շարժման խոսնակ Սամի Աբու Զուհրին թուրքական կառավարամետ Hürriyet թերթին տված հարցազրույցում։ «Մենք հուսով ենք, որ այս խոսքերը լուրջ չեն: Մենք երկար […] ...
11:25 08.02.2025
Պլանային ջրանջատում Արարատի մարզումՊլանային ջրանջատում Արարատի մարզում փետրվարի 10/11-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 10-ին ժամը 10:00-ից մինչև փետրվարի 11-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝ Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Նշավան, Բյուրավան, Մրգավան գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և […] ...
11:07 08.02.2025
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներըՓետրվարի 7-ին, ժամը 13:21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Աղվանի ավտոճանապարհին` «Ջիգլսի» աղբյուր կոչվող հատվածում, մերկասառույցի պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը՝ խցանում է առաջացել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ և […] ...
10:48 08.02.2025
Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներինՓետրվարի 8-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Սպիտակի, Թումանյանի, Սիսիանի, Գորիսի, Սևանի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...
10:38 08.02.2025
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է ՀնդկաստանՓետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստանի Հանրապետություն։ ...
10:33 08.02.2025
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտի ղեկավար և փորձագիտական կազմի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտի ղեկավար և փորձագիտական կազմի հետ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի շուրջ ՀՀ ընկալումները, կայունության և խաղաղության հաստատման հնարավորությունները, ինչպես նաև այդ ճանապարհին առկա մարտահրավերները։ ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի համատեքստում անդրադարձ է կատարվել նոր՝ ամուր գործընկերությունների ձևավորման ուղղությամբ աշխատանքներին, […] ...