09:18 08.02.2025
Փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։
13:07 08.02.2025
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին «Nissan Pathfinder»-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվելԱյսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 56-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ դեպի Լոռու մարզ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Տավուշի […] ...
13:00 08.02.2025
Հրազդանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության մեջ կասկածվող անձինՓետրվարի 8-ին ժ.05.16-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ անհայտ քաղաքացին մեքենայով սպանված քաղաքացի է տեղափոխել իրենց մոտ: Մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խումբը արձանագրել է, որ մեքենայով տեղափոխվել է 36-ամյա Աղասի Աբգարյանի դիակը՝ կրծքավանդակի հատվածում սուր կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքով: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, […] ...
12:48 08.02.2025
Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում` բազմաբնակարան շենքում, բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի․ ՀՀ ԱՆՍտեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում` բազմաբնակարան շենքում, բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի: Նրանցից երեքը Ստեփանավանի բժշկական կենտրոնում ստանում են առաջին բուժօգնություն և առաջիկա ժամերին դուրս կգրվեն: Երեք տուժածի մոտ առկա են այրվածքներ, տեղափոխվել են Երևան: Նրանցից մեկի առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երկուսինը` թեթև: ...
12:34 08.02.2025
Փրկարարները հայտնաբերել են 1 քաղաքացու դի․ ինչ իրավիճակ է ՍտեփանավանումՍտեփանավանի շենքերից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ կան տուժածներ Փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի […] ...
12:24 08.02.2025
Արամ Ա-ը Դոնալդ Թրամփին ուղղված նամակում կոչ է արել քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայերի ազատ արձակման ուղղությամբՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա նամակ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ շնորհավորելով նրան Սպիտակ տուն վերադառնալու կապակցությամբ և կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել հայ ժողովրդին հուզող հրատապ խնդիրների, այդ թվում՝ Ադրբեջանում հայ բանտարկյալների անօրինական կալանավորման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կիլիկիայի Սուրբ Աթոռը։ Նամակում Արամ Առաջինը կոչ է արել նախագահ […] ...
12:11 08.02.2025
Գազայի հատվածում մարտերի ընթացքում ավերված շենքերի փլատակներում է մնացել ավելի քան 12 հազար դի․ Al JazeeraԳազայի հատվածում մարտերի ընթացքում ավերված շենքերի փլատակներում է մնացել ավելի քան 12 հազար դի։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ «Պաղեստինյան անկլավի իշխանությունների մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Իսրայելը խոչընդոտում է ծանր տեխնիկայի մուտքը Գազայի հատված՝ փլատակների մաքրման համար։ Այս հանգամանքը անհնարին է դարձնում նաև փլատակներում գտնվող՝ ՀԱՄԱՍ-ի զոհված պատանդների աճյունները տեղափոխելը»,-հայտնում է հեռուստաալիքը։ ...