Ի՞նչ տեսակի ճնշում է գործադրվում Բաքվում դատվող Արցախի նախկին ղեկավարների վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+17.09 oC

Ի՞նչ տեսակի ճնշում է գործադրվում Բաքվում դատվող Արցախի նախկին ղեկավարների վրա

23:17 07.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր Բաքվի զինվորական գործերով դատարանում շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների ու մյուս մեր գերեվարված հայրենակիցների դատը:

Երեկ էլ էր նիստ: Ի՞նչ կարևոր բան կար երեկ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.

«Երեկվա նիստում ամբաստանյալներին պարզաբանել են նրանց իրավունքները և ընթերցել են մեղադրական ակտը: Բոլոր մեր հայրենակիցները ներկայացվել են որպես հանցավոր խմբի անդամներ, որի, ինչպես պնդում են, պարագլուխներն են եղել Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Վազգեն Սարգսյանը, Զորի Բալայանը, Մոնթե Մելքոնյանը և այլք:

Եվ այսօր շարունակվել է 15 մեր հայրենակիցների գործով դատավարությունը՝ այդ թվում նաև Արցախի 7 ղեկավարների, իսկ Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը կշարունակվի փետրվարի 10-ին:

Առաջին երեք նիստերը նույն օրն են եղել, այդ երկու տարբեր գործերով, և նույն դատավորն է նախագահում: Այս անգամ սկսել են տարբեր օրեր անցկացնել:

Դե, իսկ գլխավոր նորությունը, ինչ եղավ երեկ, դա այն էր, որ նախագահ Արայիկ Հարությունյանը խոսք էր խնդրել, և հայտարարել էր, որ հերքում է Հայաստանի վարչապետի  հայտարարությունն այն մասին, որ ամբաստանյալները ճնշման են ենթարկվում և իրենց հոգեմեդ նյութեր են տալիս, որ կարողանան կորզել անհրաժեշտ ցուցմունքները:

Արայիկ Հարությունյանն ասել է, որ ամեն ինչից գոհ է, ամեն ինչ օրինական է և հետաքննության մարմինների կողմից ոչ մի խախտում չկա, բանտում պայմանները համապատասխանում են օրենքի բոլոր տառերին և այլն:

Նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը նույնպես խոսք է խնդրել և նույնպես հաստատել է այս վարկածը՝ ասելով, որ բողոքելու առիթ չի տեսնում և հետաքննությունն իրականացվում է օրենքի տառին համաձայն:

Դա հենց այն էր, ինչ անհրաժեշտ էր Ադրբեջանի իշխանություններին և այստեղ կասկած չկա, որ տրվել է հանձնարարություն և հավանաբար ճնշման արդյունքում է այս հայտարարությունը արել և նախկին արտգործնախարար Բաբայանը, և նախկին նախագահ Հարությունյանը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Ի՞նչ հիմքեր ունենք պնդելու, որ այդ ցուցմունքները տրվել են ճնշման արդյունքում:  Այսինքն՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ Բաքվի իշխանությունների համար Վարդանյանի վրա ավելի դժվար է ճնշում գործադրել ու այդ պատճառով մյուսներից են փորձում իրենց ուզած ցուցմունքները կորզել:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

Այսօր երեկոյան եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ

13:12 19.04.2025

Այսօր երեկոյան եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը, այս տարի սկսվում է ապրիլի 19-ի երեկոյան, երբ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է: Շաբաթ երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ ճրագ, մոմ վառել: Այդպես է կոչվում երեկոյան Պատարագը, որը Հայ Եկեղեցում կատարվում է Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան: Ճրագալույցի […] ...

Պենտագոնը կրճատում է ԱՄՆ զինվորականների թիվը Սիրիայում

13:00 19.04.2025

Պենտագոնը կրճատում է ԱՄՆ զինվորականների թիվը Սիրիայում

Պենտագոնը հաստատել է, որ առաջիկա ամիսներին կրճատում է Սիրիայում զինվորականների թիվը մինչև 1000, սակայն խոստացել է շարունակել հարվածներ հասցնել Սիրիայում մնացած ԻՊ ահաբեկիչներին: «Այս մտածված գործընթացը կնվազեցնի Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունը մինչև 1000-ից պակաս զինվորականներ առաջիկա ամիսներին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պատրաստ կլինի շարունակել հարվածներ հասցնել ԻՊ-ի մնացորդներին Սիրիայում»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ: Որպես Սիրիայում ռազմական […] ...

ՊԵԿ նախագահը շնորհավորել է Հարկ վճարողի օրվա առթիվ

12:57 19.04.2025

ՊԵԿ նախագահը շնորհավորել է Հարկ վճարողի օրվա առթիվ

Ապրիլի 19-ը Հարկ վճարողի օրն է։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել․ «Սիրելի՛ հարկ վճարողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հարկ վճարողի օրվա առթիվ։ Համապետական մակարդակով այս օրը նշելով՝ պետությունն արժևորում է ձեր առանցքային դերը մեր պետության կայացման ու յուրաքանչյուրիս բարեկեցության բարձրացման գործում։ Սա հրաշալի առիթ է, առաջին հերթին ձեր համար, վերամտածելու և վերաիմաստավորելու […] ...

BACK_TO_TOP