19:05 07.02.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի, մարզի բոլոր համայնքների ղեկավարների հետ ներկա է գտնվել Կադաստրի կոմիտեի Շիրակի խորհրդատվական նոր բացվող կենտրոնի աշխատանքների մեկնարկի արարողությանը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:
Նոր խորհրդատվական կենտրոնի բացման նպատակը էլեկտրոնային ծառայությունների շրջանակի ընդլայնմամբ պայմանավորված խորհրդատվական գործառույթ իրականացնելն է։
Խորհրդատվական կենտրոնը գործառույթներով տարբերվելու է սպասարկման գրասենյակից, քանի որ բացի դիմումների ընդունումից, նաև իրականացնելու է խորհրդատվություն՝ Կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների, կադաստրային քարտեզներում սխալների ուղղում կատարելու վերաբերյալ, տրամադրելու է պարզաբանումներ՝ իրավունքի գրանցման մերժումների, կասեցումների կապակցությամբ և այլն:
«Քաղաքացիները չպետք է գնան համայնքապետարան, այնտեղից կադաստր և հակառակ և այսպես մի քանի անգամ, մինչև իրենց հարցը լուծում ստանա, հակառակ՝ պետք է լինի պատկան կառույցների համագործակցություն, որպեսզի չտուժի բնակիչը։ Խորհրդատվական կենտրոնը համայնքապետարանների աշխատակիցների համար ևս հարթակ է, որը հնարավորություն կտա իրենց էլ այցելել, տեղեկանալ և այնուհետ իրենց դիմած քաղաքացիներին ճիշտ ուղղորդել։ Ցանկացած պարագայում փոփոխությունները պետք է միտված լինեն ծառայությունները հասանելի, մեր քաղաքացիների սպասարկումն առավել մատչելի դարձնելուն։ Վստահ եմ՝ պատկան կառույցների համատեղ աշխատանքով կհասնենք ցանկալի արդյունքների։ Խոսքս թե մարզպետի աշխատակազմի, թե կադաստրի կոմիտեի, թե համայնքապետարանների աշխատակազմերի մասին է»,- նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն էլ նշել է, որ սպասարկման գրասենյակներում դիմումների ընդունման ծավալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել հաջորդաբար անդրադառնալ մի քանի մարզային սպասարկման գրասենյակների վերակազմակերպման խնդրին, քանի որ մարզային սպասարկման գրասենյակներում ևս առկա է ինչպես ծանրաբեռնվածության մակարդակների անհամաչափություններ, այնպես էլ էլեկտրոնային ծառայությունների շրջանակի ընդլայնմամբ պայմանավորված խորհրդատվական գործառույթի իրականացման անհրաժեշտություն՝ վստահեցնելով, որ կոմիտեի քայլերը ուղղված են քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ու սպասարկման հնարավորությունների ընդլայնմանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, համայնքների ղեկավարները Կադաստրի կոմիտեի ղեկավարին ուղղել են հուզող հարցերն ու ստացել պարզաբանումներ, քննարկվել են կոնկրետ խնդիրներ, առաջարկվել լուծման տարբերակներ ծավալվել է ակտիվ երկխոսություն։
Դավիթ Առուշանյանն ու Սուրեն Թովմասյանն այնուհետ հանդիպել են քաղաքացիների հետ, որոնք դիմել են իրենց հուզող խնդիրներով։
21:53 07.02.2025
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Նորվեգիայի խորհրդարանումՓետրվարի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի Թագավորության խորհրդարանի (Ստուրտինգետ) արտաքին հարաբերությունների և պաշտպանության մշտական հանձնաժողովի՝ տարբեր կուսակցություններ ներկայացնող անդամների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Նորդիկ-բալթյան խմբի երկրների, այդ թվում՝ Նորվեգիայի հետ ՀՀ երկկողմ հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկային, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ չնայած […] ...
21:44 07.02.2025
«Ինտեր Մայամին» վաճառել է նոր մրցաշրջանի բոլոր աբոնեմենտներըԱմերիկյան «Ինտեր Մայամին» վաճառել է նոր մրցաշրջանի համար նախատեսված բոլոր աբոնեմենտները, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Աբոնեմենտ ձեռք բերած երկրպագուներն առավելություն կունենան 2026 թվականին, երբ «Ինտեր Մայամին» տեղափոխվի նոր ստադիոն՝ Miami Freedom Park: Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը նոր մրցաշրջանը կսկսի «Նյու Յորք Սիթիի» դեմ տնային խաղով, որը կայանալու է փետրվարի 22-ին: Նախորդ մրցաշրջանում Լիոնել Մեսսին […] ...
21:35 07.02.2025
ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը2025 թվականի փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը: Այս մասին նշվում է ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։ Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են […] ...
21:28 07.02.2025
Հրդեհ Հալաբյան փողոցում․ տուժածներ չկանՓետրվարի 7-ին, ժամը 16:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում (մոտ 30 քմ): Հրդեհը մեկուսացվել է […] ...
21:17 07.02.2025
Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունն ընդգրկում է ՆԳՆ մանդատի շրջանակներում գրեթե բոլոր ուղղությունները. նախարարն ընդունել է ԵԽ պատվիրակությանըՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափորոշիչների ներդրման վարչության պետ Լիլյա Գրետարսդոթիրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին նշվում է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ: Անդրադառնալով ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին՝ Լիլյա Գրետարսդոթիրը ձևավորված համագործակցության շրջանակում կարևորել է մասնավորապես Ոստիկանության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում իրականացվող փոփոխությունները: Նա […] ...