18:25 07.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Յոսիպ Վարվոդիչին, որը Հայաստան է ժամանել ուսումնասիրելու առկա ենթակառուցվածքներն ու համագործակցության հնարավորությունները:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը:
Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել այցելության և համագործակցության պատրաստակամության համար: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ սպորտի զարգացումը և հանրության շրջանում առողջ ապրելակերպի ու ֆիզիկական ակտիվության խրախուսումը ՀՀ կառավարության կարևոր առաջնահերթություններից է: Նա նաև տեղեկացրել է՝ հաստատվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024- 2030 թվականների ռազմավարությունը, որում, որպես առանձին թիրախ, սահմանված են լողով զբաղվելու հնարավորություների և մարզերում լողավազանների ցանցի ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև ՀՀ-ում միջազգային խոշոր մրցաշարերի հյուրընկալումը:
Նախարարի տեղակալը, ներկայացնելով պետական քաղաքականության իրագործման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, նշել է՝ մեկնարկել է մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը, որով նախատեսվում է ֆինանսավորել դպրոցահասակ երեխաների լողի պարապմունքների անցկացումը գործող լողավազաններում: Անդրադառնալով միջազգային մրցաշարերի անցկացմանը՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ վերջին տարիներին այն իրականացվում է բավականին մեծ հաջողությամբ:
Արթուր Մարտիրոսյանը նաև ներկայացրել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերի կազմակերպումը, որոնցից մեկն անցկացվում է լող մարզաձևից: Նրա խոսքով՝ կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերով Սևանա լճի լողափնյա հատվածում անցկացվող մրցաշարն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում, իսկ կազմակերպման հաջող փորձը վստահություն է հաղորդում, որ Հայաստանն ունի նաև միջազգային մասսայական միջոցառում անցկացնելու հնարավորություն:
Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Յոսիպ Վարվոդիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ Լողի հայկական դաշնության ակտիվ մասնակցությունը Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող առաջնություններին և կոնգրեսներին վստահություն է ներշնչում, որ առկա է համագործակցության ավելի լայն ներուժ: Նրա խոսքով՝ որպես առաջին փորձ՝ Հայաստանը կարող է դիտարկել հենց Սևանա լճում Open Water՝ բաց ջրերի ձևաչափով միջոցառումների անցկացումը: Յոսիպ Վարվոդիչը վերահաստել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի պատրաստակամությունը մարզաձևի զարգացման ու միջազգային մրցաշարերի անցկացման համատեքստում աջակցելու Հայաստանին:
Անդրադառնալով ենթակառուցվածքների զարգացմանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ Գյումրիում ընթանում է Արթուր Ալեքսանյանի անվան խոշոր մարզահամալիրի շինարարությունը, որտեղ նաև լողավազանի կառուցում է նախատեսվում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մասնավորի հետ համագործակցության միջազգային փորձառությանը, մարզիչների վերապատրաստմանը, ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Հայաստան կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակում Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահը կայցելի Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոց, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, ինչպես նաև մասնավոր մի շարք լողավազաններ, կծանոթանա առկա ենթակառուցվածքներին:
20:49 07.02.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում […] ...
20:38 07.02.2025
Հաստատվել է անհուսալի վարկերի աջակցության ծրագրին դիմած ավելի քան 600 քաղաքացու դիմում. Վահագն ԱլեքսանյանՀաստատվել է անհուսալի վարկերի աջակցության ծրագրին դիմած ավելի քան 600 քաղաքացու դիմում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: «Դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։ Ծրագրից օգտվելու քայլերի հաջորդականությունը՝ ստորև ՔԱՅԼ 1։ Մուտք գործել https://e-social.am/services հարթակ, ՔԱՅԼ 2։ Սեղմել «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանի վրա, այնուհետև ընտրել «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը, ՔԱՅԼ […] ...
19:54 07.02.2025
Ես չեմ վախենում պաշտոնանկությունից. Ռուբեն ԱմորիմԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հայտարարել է, որ չի վախենում պաշտոնանկությունից, հայտնում է The Guardian-ը: «Ինձ համար բարդ է նման իրավիճակի հետ հաշտվելը: Ակումբի ղեկավարությունը գիտի, թե ինչ է կատարվում, ես բացատրել եմ բոլոր ռիսկերը: Մենք պետք է սկսենք փոփոխություններ կատարել: Հասկանում եմ, որ այսքան պարտություններից հետո դժվար է, իրավիճակն իրոք ճնշող է, […] ...
19:50 07.02.2025
Կապան քաղաքում քարաթափում է տեղի ունեցելՓետրվարիի 7-ին՝ ժամը 17:48-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկին մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ շենքին մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում՝ […] ...
19:46 07.02.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...