Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 02 2025
  • $
    396.76
  • RUBLE
    4.10
  • 411.80
WEATHER
+3.09 oC

Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով

17:34 07.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին դատապարտեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանը նրան մեղավոր ճանաչեց զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։

Դատախազությունը պահանջել էր 6 տարվա ազատազրկում, սակայն դատարանը մեղմեց պատժաչափը՝ նշանակելով 5 տարի 6 ամիս ազատազրկում։

Ջալալ Հարությունյանը մեղադրվում էր 2020 թվականի հոկտեմբերի 12-ին իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ, ինչը, ըստ մեղադրանքի, հանգեցրել է ծանր հետևանքների։

Ըստ քրեական գործի՝ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են «Ցորի» զորամասի Դ20 դիվիզիոնի վրա, սակայն դիվիզիոնի հրամանատարության կողմից տրված ահազանգին ի պատասխան՝ Հարությունյանը, ըստ գործի նյութերի, հայտնել է, թե մոտեցողները «յուրայիններ» են։ Ջալալ Հարությունյանը չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը։

Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Դատավճիռը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել է անհուսալի վարկերի աջակցության ծրագրին դիմած ավելի քան 600 քաղաքացու դիմում. Վահագն Ալեքսանյան

20:38 07.02.2025

Հաստատվել է անհուսալի վարկերի աջակցության ծրագրին դիմած ավելի քան 600 քաղաքացու դիմում. Վահագն Ալեքսանյան

Հաստատվել է անհուսալի վարկերի աջակցության ծրագրին դիմած ավելի քան 600 քաղաքացու դիմում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: «Դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։ Ծրագրից օգտվելու քայլերի հաջորդականությունը՝ ստորև ՔԱՅԼ 1։ Մուտք գործել https://e-social.am/services հարթակ, ՔԱՅԼ 2։ Սեղմել «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանի վրա, այնուհետև ընտրել «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը, ՔԱՅԼ […] ...

Հասանք միջանկյալ օդանավակայան. վարչապետը տեսանյութ է հրապարակել

20:16 07.02.2025

Հասանք միջանկյալ օդանավակայան. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է. «Հասանք միջանկյալ օդանավակայան»: ...

SHANTNEWS

20:00 07.02.2025

SHANTNEWS

Ես չեմ վախենում պաշտոնանկությունից. Ռուբեն Ամորիմ

19:54 07.02.2025

Ես չեմ վախենում պաշտոնանկությունից. Ռուբեն Ամորիմ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հայտարարել է, որ չի վախենում պաշտոնանկությունից, հայտնում է The Guardian-ը: «Ինձ համար բարդ է նման իրավիճակի հետ հաշտվելը: Ակումբի ղեկավարությունը գիտի, թե ինչ է կատարվում, ես բացատրել եմ բոլոր ռիսկերը: Մենք պետք է սկսենք փոփոխություններ կատարել: Հասկանում եմ, որ այսքան պարտություններից հետո դժվար է, իրավիճակն իրոք ճնշող է, […] ...

Կապան քաղաքում քարաթափում է տեղի ունեցել

19:50 07.02.2025

Կապան քաղաքում քարաթափում է տեղի ունեցել

Փետրվարիի 7-ին՝ ժամը 17:48-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկին մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ շենքին մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում՝ […] ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

19:46 07.02.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP