Մենք բոլոր առումներով տապալեցինք հանդիպումը, արժանի էինք պարտության. Ինձագի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 02 2025
  • $
    396.76
  • RUBLE
    4.10
  • 411.80
WEATHER
+4.09 oC

Մենք բոլոր առումներով տապալեցինք հանդիպումը, արժանի էինք պարտության. Ինձագի

16:53 07.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «ֆիորենտինայի» դեմ Ա սերիայի 14-րդ տուրի հետաձգված խաղում կրած պարտությունը:

«Մենք բոլոր առումներով տապալեցինք հանդիպումը, արժանի էինք պարտության: Շնորհավորում եմ «Ֆիորենտինային»: Ուշադրություն չդարձրինք ահազանգերին, ես առաջին պատասխանատուն եմ: Անպայման կվերլուծենք տեղի ունեցածը, պետք չէ ամեն ինչ բարդացնել»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

«Ֆիորենտինա» – «Ինտեր» հանդիպումը նախապես նշանակված էր 2024թ. դեկտեմբերի 1-ին, բայց 15-րդ րոպեին հյուրընկալող թիմի կիսապաշտպան Էդոարդո Բովեն կորցրել էր գիտակցությունը, իսկ մրցավար Դանիելե Դովերին որոշել էր անավարտ թողնել խաղը:

«Ինտերը» Ա Սերիայում ընդհատեց 17-խաղյա անպարտելիության շարքը և կրեց առաջին արտագնա պարտությունը: «Արտեմիո Ֆրանկի» ստադիոնում «Ֆիորենտինան» վերջին անգամ «Ինտերին» հաղթել էր 2017թ. ապրիլին 5-4 հաշվով:

Իտալիայի գործող չեմպիոնը 51 միավորով 2-րդն է և առաջատար «Նապոլիից» հետ է 3 միավորով, իսկ Պալադինոյի թիմը 42 միավորով բարձրացել է 4-րդ տեղ:

Ընդամենը 3 օրից, փետրվարի 10-ին թիմերը կհանդիպեն արդեն «Ջուզեպե Մեացա» ստադիոնում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի հյուսիսային գեղեցկուհին՝ Արփի լիճը

19:32 07.02.2025

Հայաստանի հյուսիսային գեղեցկուհին՝ Արփի լիճը

Հայաստանի հյուսիսային գեղեցկուհին՝ Արփի լիճը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութը: ...

Քանյե Ուեսթը խոստովանել է, որ համակրում է Հիտլերին

19:21 07.02.2025

Քանյե Ուեսթը խոստովանել է, որ համակրում է Հիտլերին

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի X սոցիալական ցանցի էջում հայտնվել են նացիզմի խոստովանություններ և նացիստական ​​բռնապետ Ադոլֆ Հիտլերի նկատմամբ համակրանքի դրսևորումներ։ Ուրբաթ օրը ռեփերի օգտահաշվում տարբեր թեմաներով մեծ թվով գրառումներ են հայտնվել տարբեր հաճախականությամբ, բոլորն էլ գրված են եղել մեծատառերով՝ առանց կետադրական նշանների, որոշները պարունակել են անպարկեշտ արտահայտություններ: «Ես նացիստ եմ… Ես սիրում եմ Հիտլերին… Ես […] ...

Բենզեմայի գոլը հաղթանակ է պարգևել առաջատարին

19:14 07.02.2025

Բենզեմայի գոլը հաղթանակ է պարգևել առաջատարին

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման հաղթական գոլ է խփել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 19-րդ տուրի արտագնա խաղում: «Ալ Իթիհադը» Բենզեմայի` 90+5-ին խփած գոլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթել է «Ալ Թավունին»: Ֆրանսիացի Լորան Բլանի թիմը 49 միավորով առաջատարն է, «Ալ Թավունը»` 24 միավորով 9-րդը: ...

Գյումրիում այսուհետ գործելու է Կադաստրի կոմիտեի Շիրակի խորհրդատվական կենտրոնը

19:05 07.02.2025

Գյումրիում այսուհետ գործելու է Կադաստրի կոմիտեի Շիրակի խորհրդատվական կենտրոնը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի, մարզի բոլոր համայնքների ղեկավարների հետ ներկա է գտնվել Կադաստրի կոմիտեի Շիրակի խորհրդատվական նոր բացվող կենտրոնի աշխատանքների մեկնարկի արարողությանը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Նոր խորհրդատվական կենտրոնի բացման նպատակը էլեկտրոնային ծառայությունների շրջանակի ընդլայնմամբ պայմանավորված խորհրդատվական գործառույթ իրականացնելն է։ Խորհրդատվական կենտրոնը գործառույթներով տարբերվելու է սպասարկման […] ...

Politico-ն բացահայտել է USAID-ի պարտքի չափը

18:57 07.02.2025

Politico-ն բացահայտել է USAID-ի պարտքի չափը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) կապալառուներին ավելի քան 600 մլն դոլար է պարտք, հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով կապալառուներին ներկայացնող առևտրային ասոցիացիայի ղեկավարին։ «Գործակալությունն իր կապալառուներին պարտք է ավելի քան 600 միլիոն դոլար՝ չվճարված հաշիվներով», – ասվում է հրատարակության մեջ: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ «որոշ աշխատակիցներ փորձել են բանակցել ֆինանսավորման շուրջ նույնիսկ արգելքից […] ...

Ջերմուկում ավարտվեցին Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը

18:47 07.02.2025

Ջերմուկում ավարտվեցին Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը

Ջերմուկում կայացել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը, Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով […] ...

BACK_TO_TOP