Ալեն Սիմոնյանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 02 2025
  • $
    396.76
  • RUBLE
    4.10
  • 411.80
WEATHER
+6.09 oC

Ալեն Սիմոնյանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

15:30 07.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Վալերի Դե Բուի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր` անդրադարձ կատարելով նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման բազմակողմ օրակարգին եւ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների թեմային:

Ալեն Սիմոնյանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ դրա իրագործմամբ տարածաշրջանի երկրների համար ընձեռվող նոր հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին ու տարածաշրջանային հետաքրքրության այլ հարցերի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԺ պատգամավորները հանդիպել են Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի և անդամների հետ

18:06 07.02.2025

ԱԺ պատգամավորները հանդիպել են Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի և անդամների հետ

ԱԺ պատվիրակությունը խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ աշխատանքային այցով Բելգիայում է: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն աշխատանքային ճաշի ձեւաչափով հանդիպել են Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս […] ...

SHANTNEWS

18:00 07.02.2025

SHANTNEWS

«Ռեալ Սոսյեդադը» դուրս է եկել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ

17:55 07.02.2025

«Ռեալ Սոսյեդադը» դուրս է եկել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ

«Ռեալ Սոսյեդադը» 2-0 հաշվով հաղթել է «Օսասունային» և դուրս եկել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Գոլերը խփել են հարձակվող Անդեր Բարենեչեան և կիսապաշտպան Բրայիս Մենդեսը: «Ռեալ Սոսյեդադի» պահեստայինների թվում էր կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը խաղադաշտ դուրս չի եկել: ...

Երրորդ և հաջորդ երեխայի դրամական աջակցության փետրվար ամսվա վճարման գործընթացը մեկնարկել է

17:50 07.02.2025

Երրորդ և հաջորդ երեխայի դրամական աջակցության փետրվար ամսվա վճարման գործընթացը մեկնարկել է

Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ երրորդ և հաջորդ երեխայի (մինչև 6 տարեկան) դրամական աջակցության 2025 թվականի փետրվար ամսվա վճարման գործընթացը մեկնարկել է։ ...

Հրազդան գետից փրկարարները դուրս են բերել կնոջ մարմին

17:46 07.02.2025

Հրազդան գետից փրկարարները դուրս են բերել կնոջ մարմին

Այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից դուրս […] ...

Համահայկական ձմեռային խաղերին տեսանք մրցակցություն, միասնություն և եղբայրություն. Արայիկ Հարությունյան

17:41 07.02.2025

Համահայկական ձմեռային խաղերին տեսանք մրցակցություն, միասնություն և եղբայրություն. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ջերմուկում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը, «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի անդամներ, կազմկոմիտեի անդամներ: Արայիկ Հարությունյանը ողջունել […] ...

BACK_TO_TOP