Պեսկովը մեկնաբանել է Քելլոգի խոսքերը Ուկրաինայի հարցով պլանի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 02 2025
  • $
    396.76
  • RUBLE
    4.10
  • 411.80
WEATHER
+4.09 oC

Պեսկովը մեկնաբանել է Քելլոգի խոսքերը Ուկրաինայի հարցով պլանի մասին

16:28 07.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ուկրաինական կարգավորման ԱՄՆ ծրագրերի հետ կապված որևէ էական բան չկա, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ այս հարցում էական ոչինչ չկա, մենք պարզապես պետք է համբերատար լինենք», – ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ առաջնորդը ցանկանում է դադարեցնել արյունահեղությունը Ուկրաինայում բանակցությունների մեկնարկից առաջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Politico-ն բացահայտել է USAID-ի պարտքի չափը

18:57 07.02.2025

Politico-ն բացահայտել է USAID-ի պարտքի չափը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) կապալառուներին ավելի քան 600 մլն դոլար է պարտք, հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով կապալառուներին ներկայացնող առևտրային ասոցիացիայի ղեկավարին։ «Գործակալությունն իր կապալառուներին պարտք է ավելի քան 600 միլիոն դոլար՝ չվճարված հաշիվներով», – ասվում է հրատարակության մեջ: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ «որոշ աշխատակիցներ փորձել են բանակցել ֆինանսավորման շուրջ նույնիսկ արգելքից […] ...

Ջերմուկում ավարտվեցին Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը

18:47 07.02.2025

Ջերմուկում ավարտվեցին Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը

Ջերմուկում կայացել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը, Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով […] ...

Աշխատանքային քննարկում ՓՄՁ-ներին վերաբերող հարկային փոփոխությունների վերաբերյալ

18:41 07.02.2025

Աշխատանքային քննարկում ՓՄՁ-ներին վերաբերող հարկային փոփոխությունների վերաբերյալ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ աշխատանքային խմբի` փետրվարի 7-ին կայացած արտահերթ քննարկմանն անդրադարձ է եղել ՓՄՁ-ներին վերաբերող հարկային փոփոխություններին: Քննարկմանը մասնացել են պատգամավորներ, ներկայացուցիչներ Կառավարությունից, ՓՄՁ-ներից: ՓՄՁ ասոցիացիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը բարձրաձայնել է Հարկային օրենսգրքում ընդունված փոփոխությունների վերաբերյալ շահառուների դժգոհությունը: Նրա խոսքով 2023 թվականին Հարկային օրենսգրքում ՊԵԿ-ի նախաձեռնած փոփոխություններով շրջանառության հարկ […] ...

Դավիթ Խուդաթյանը Մանիլայում ներկայացրել է Հայաստանում հակակոռուպցիոն պայքարին ուղղված միջոցառումները

18:36 07.02.2025

Դավիթ Խուդաթյանը Մանիլայում ներկայացրել է Հայաստանում հակակոռուպցիոն պայքարին ուղղված միջոցառումները

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆիլիպինների Հանրապետության մայրաքաղաք Մանիլայում մասնակցել է «Բաց կառավարման գործընկերության» OGP նախաձեռնության Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային համաժողովին։ Համաժողովի բացմանը ելույթ է ունեցել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրտսերը։ Իր ելույթում նախարար Խուդաթյանը ներկայացրել է «Բաց կառավարման գործընկերության» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը, համայնքներում իրականացվող մասնակցային բյուջետավորման ծրագիրը, Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն […] ...

Արշակ Կորյանը հեռացել է Մոսկվայի «Տորպեդոյից»

18:30 07.02.2025

Արշակ Կորյանը հեռացել է Մոսկվայի «Տորպեդոյից»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Արշակ Կորյանը հեռացել է Մոսկվայի «Տորպեդոյից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը որոշել են փոխադարձ համաձայնությամբ խզել պայմանագիրը: Ռուսական ակումբը շնորհակալություն է հայտնել 29-ամյա ֆուտբոլիստին և հաջողություն մաղթել հետագա կարիերայում: Կորյանը մոսկովյան ակումբում հանդես էր գալիս 2024 թվականի հուլիսից, 21 խաղում խփել է 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ ...

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահին

18:25 07.02.2025

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Յոսիպ Վարվոդիչին, որը Հայաստան է ժամանել ուսումնասիրելու առկա ենթակառուցվածքներն ու համագործակցության հնարավորությունները: Հանդիպմանը ներկա է եղել նաև Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը: Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել այցելության և համագործակցության պատրաստակամության համար: ԿԳՄՍ […] ...

BACK_TO_TOP