Քելլոգը չի բացառել հակառուսական պատժամիջոցների խստացումը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 02 2025
  • $
    396.83
  • RUBLE
    4.08
  • 411.16
WEATHER
+5.09 oC

Քելլոգը չի բացառել հակառուսական պատժամիջոցների խստացումը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար

12:25 07.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել է, որ ամերիկացի առաջնորդը պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար:

«Պատժամիջոցները կարող են խստացվել, հատկապես վերջինները», – ասել է Քելլոգը New York Post-ին:

Հրատարակությունը նշում է, որ խոսքը վերաբերում է ռուսական նավթարդյունաբերության դեմ վերջին պատժամիջոցներին։

Քելլոգը պատժամիջոցների միջոցով Ռուսաստանի վրա ներկայիս տնտեսական ճնշումը գնահատել է որպես «3՝ 10 բալանոց սանդղակով»։

Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համատեքստում Թրամփը, ըստ Քելլոգի, «ցանկանում է դադարեցնել արյունահեղությունը» հակամարտության գոտում, և միայն դրանից հետո կսկսեն բանակցությունները։

Քելլոգը նաև նշել է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան ստիպված կլինեն զիջումների գնալ։

«Արդյո՞ք դա ընդունելի կլինի երկու կողմերի համար, ոչ: Բայց մենք պետք է փորձենք հավասարակշռություն գտնել»,- ասել է նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ

15:08 07.02.2025

Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը, որը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև որպես նորապսակների օրհնության օր: Տոնի առիթով Սուրբ Պատարագից հետո կատարվելու է նորապսակների օրհնության հատուկ կարգ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է 2024-2025թթ․ նորապսակ զույգերին Մայր […] ...

Թրամփը Մայքլ Գավուքչյանին նշանակել է Նովեգիայում ԱՄՆ դեսպան

15:02 07.02.2025

Թրամփը Մայքլ Գավուքչյանին նշանակել է Նովեգիայում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայազգի Մայքլ Է. Գավուքչյանին նշանակել է Նորվեգիայի Թագավորությունում Միացյալ Նահանգների դեսպան։ «Մայքլը փայլուն փաստաբան է: Նա նախկինում ծառայել է մեր երկրին որպես ԿՀՎ օպերատիվ սպա: Մայքլը Սթենֆորդի համալսարանի և Հարվարդի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է»,-գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ The New York Times-ը հայտնել է, որ Գավուքչյանը մեծ գումարներ է […] ...

SHANTNEWS

15:00 07.02.2025

SHANTNEWS

Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատել ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումը

14:55 07.02.2025

Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատել ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատել ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումը։ Այս մասին նա գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում։ «Սպիտակ տանը ճանաչողական հանդիպում ունեցա ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Լավ խոսակցություն ունեցանք»,-գրել է Փաշինյանը։ ...

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին․ Պեսկով

14:50 07.02.2025

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին․ Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին, ռուսական կողմը բաց է դրանց համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը շարունակում է պատրաստ լինել բանակցությունների համար», – ասել է Պեսկովը: Նրա խոսքով՝ կարգավորումը պետք է լինի բանակցությունների արդյունքում։ «Առայժմ այս առումով կոնկրետ ոչինչ չկա»,-հավելել է Պեսկովը։ ...

ԶՊՄԿ-ն գործադուլի պատճառով օրական 400 միլիոն դրամի վնաս է կրել

14:43 07.02.2025

ԶՊՄԿ-ն գործադուլի պատճառով օրական 400 միլիոն դրամի վնաս է կրել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մոտ մեկ շաբաթ կոմբինատի մի խումբ աշխատակիցների և կոմբինատի հետ չառնչվող քաղաքացիների կողմից իրականացվող գործողությունների հետևանքով օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս է կրել, իսկ պետությունը միայն հարկերի տեսքով կրել է օրական ավելի քան 100 միլիոն դրամի վնաս։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից։ «Մոտ մեկ շաբաթ մի խումբ օրինազանց […] ...

BACK_TO_TOP