13:24 07.02.2025
«Բարսելոնան» դարձավ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վերջին մասնակիցը:
Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 5-0 հաշվով հաղթել է «Վալենսիային»: Հեթ-տրիկ է գրանցել իսպանացի Ֆերան Տորեսը, որը «Վալենսիայի» սան է: Մեկական գոլ էլ խփել են նրա հայրենակիցներ Լամին Յամալը և Ֆերմին Լոպեսը:
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր են նվաճել նաև «Ռեալ Սոսյեդադը», «Աթլետիկոն» ու «Ռեալը»:
Կիսաեզրափակչի զույգերը կձևավորվեն փետրվարի 12-ին կայանալիք վիճակահանությամբ:
15:02 07.02.2025
Թրամփը Մայքլ Գավուքչյանին նշանակել է Նովեգիայում ԱՄՆ դեսպան16:00 07.02.2025
Էլեկտրամոբիլների հետ աշխատելու առանձնահատկությունները. վերապատրաստվում են հրշեջ-փրկարարներըԷլեկտրամոբիլները, լինելով նորագույն տեխնոլոգիայի արդյունք, հաճախ ունենում են էլեկտրական անհայտ համակարգեր, որոնք կարող են վթարի ժամանակ վտանգ ներկայացնել ոչ միայն հրշեջ-փրկարարների, այլև վարորդների, ուղևորների և անցորդների համար։ Հաշվի առնելով, թե որքան կարևոր է էլեկտրամոբիլների հետ աշխատելու գործընթացում գիտելիքների և փորձի շարունակական զարգացման գործընթացը՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանով Փրկարար ծառայության ենթակա մարզային ստորաբաժանումների […] ...
15:52 07.02.2025
Սպիտակ տունը Գլխավոր ծառայությունների վարչությանը հանձնարարել է խզել լրատվամիջոցների հետ պայմանագրերըՍպիտակ տունը հանձնարարել է Գլխավոր ծառայությունների վարչությանը խզել պայմանագրերը բոլոր լրատվամիջոցների հետ, հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով Սպիտակ տան նամակը։ Նամակում նշվում է, որ, ԱՄՆ վարչակազմի կարծիքով, «բացարձակապես բոլոր պայմանագրերը» պետք է խզվեն։ «Խնդրում եմ երկու բան արեք․ նախ՝ չեղարկեք բոլոր պայմանագրերը Politico-ի, BBC-ի, E&E-ի, Bloomberg-ի հետ: Եվ երկրորդ՝ չեղարկեք պայմանագրերը լրատվամիջոցների հետ, որոնք բացառապես […] ...
15:44 07.02.2025
«Ինտերը» խոշոր հաշվով պարտվել է «Ֆիորենտինային»Իտալիայի Ա Սերիայի 14-րդ տուրից հետաձգված խաղում երկրի գործող չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվել է «Ֆիորենտինային»: Դուբլ է գրանցել հարձակվող Մոյզե Քինը, մեկ գոլ էլ խփել է պաշտպան Լուկա Ռանիերին: «Ինտերի» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 69-րդ րոպեին: Ինձագիի գլխավորած թիմը 51 միավորով […] ...
15:37 07.02.2025
Սան Պաուլոյում ավիավթար է տեղի ունեցել․ կան զոհերԱռնվազն երկու մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով, հայտնում է G1-ը։ «Առնվազն երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել»,- ասվում է հրապարակման մեջ։ Ավելի վաղ բրազիլացի հրշեջները հայտնել էին, որ Սան Պաուլոյում փոքր ինքնաթիռը բախվել է մեքենաներին, մինչդեռ G1 պորտալը հայտնել էր, որ այն ընկել է ավտոբուսի […] ...
15:30 07.02.2025
Ալեն Սիմոնյանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Վալերի Դե Բուի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր` անդրադարձ կատարելով նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման բազմակողմ օրակարգին եւ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների թեմային: Ալեն Սիմոնյանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության […] ...
15:23 07.02.2025
Բաքվում «Ռուսաստանի տան» ճակատագիրը կարող է որոշվել երկու նախագահների երկխոսության արդյունքում․ ՊեսկովԿրեմլը ցավում է Բաքվում ռուսական տունը փակելու որոշման համար և չի բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով, ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք ցավում ենք դրա համար, մենք կարծում ենք, որ սա թյուրիմացություն է, որը կարող է լուծվել երկկողմ շփումների միջոցով»,- ասել է նա՝ մեկնաբանելով «Ռուսաստանի […] ...