Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ ոստիկաններն ու փրկարարները իրականացնում են ուժեղացված ծառայություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 02 2025
  • $
    396.83
  • RUBLE
    4.08
  • 411.16
WEATHER
+4.09 oC

Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ ոստիկաններն ու փրկարարները իրականացնում են ուժեղացված ծառայություն

10:53 07.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։

Արագածի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան-Ոսկեպար-Կիրանց և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիս քաղաքի հատվածում, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է:

Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն։

«Հարգելի՛ քաղաքացիներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:

Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,նշված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ թղթադրամով վճարում կատարած անձին

14:35 07.02.2025

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ թղթադրամով վճարում կատարած անձին

Փետրվարի 6-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին 28-ամյա մի կին հաղորդում է տվել, որ անհայտ անձը Որոտանի փողոցում գտնվող իրենց խանութ-սրահից կատարել է 2500 դրամի գնում՝ վճարելով 10 հազար կեղծ թղթադրամ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ կեղծ թղթադրամով վճարումը կատարել է 29-ամյա մի երիտասարդ կին։ Նա հրավիրվել է բաժին և խոստովանել արարքը: Փաստաթղթերը ներկայացվել են […] ...

Մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար․ ՀՀ ԱՆ

14:28 07.02.2025

Մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար․ ՀՀ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար։ ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:20 07.02.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում փետրվարի 7-ի և 8-ի երեկոյան ժամերին, 9- գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում փետրվարի7-ի ցերեկը, 8-9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14- 17մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի […] ...

Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են տրանսպորտում վճարում կատարել․ Կոստանյան

14:13 07.02.2025

Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են տրանսպորտում վճարում կատարել․ Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը լուսանկար է հրապարակել ու հայտնել, թե ինչ կտրոններով են քաղաքացիները փորձել վճարումներ կատարել հանրային տրանսպորտում։ «Հասարակական տրանսպորտի վճարից խուսափելու ինքնատիպ լուծում են գտել մեր ուղևորները։ Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել։ Կերած-խմածներդ անուշ լինի, բայց վճարումը կամ բանկային քարտով, կամ […] ...

Վինիսիուսը գայթակղիչ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

14:06 07.02.2025

Վինիսիուսը գայթակղիչ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

Սաուդյան Պրո լիգան ներկայացնող ակումբներից մեկը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին 5 տարվա պայմանագիր կնքելու դիմաց առաջարկել է շուրջ 1 միլիարդ եվրո, հայտնում է RMC Sport-ը: 24-ամյա աստղը մադրիդյան ակումբի ներկայացուցիչների հետ զրույցներում խոստովանել է, որ դժվար է դիմանալ գայթակղությանը: «Ռեալը» չի փորձի մտափոխել Վինիսիուսին, եթե նա որոշի ընդունել առաջարկը: Հավանական գործարքից «Ռեալը» կարող է […] ...

Ուկրաինան ցանկանում է խորհրդակցություններ ունենալ ԱՄՆ-ի հետ՝ հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ

13:59 07.02.2025

Ուկրաինան ցանկանում է խորհրդակցություններ ունենալ ԱՄՆ-ի հետ՝ հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ

Ուկրաինական պատվիրակությունը Մյունխենի անվտանգության համաժողովում կներկայացնի Կիևում հակամարտությունը դադարեցնելու իր տեսլականը, Կիևը ցանկանում է խորհրդակցություններ անցկացնել Միացյալ Նահանգների հետ, նախքան Վաշինգտոնը պլաններ մշակի Ուկրաինայի վերաբերյալ, ասել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Մյունխենի անվտանգության համաժողովը տեղի կունենա փետրվարի 14-16-ը։ «Ուկրաինական պատվիրակությունը կներկայացնի իր դիրքորոշումը պատերազմը դադարեցնելու վերաբերյալ և իր տեսակետներն այն մասին, թե ինչպես […] ...

BACK_TO_TOP