09:30 07.02.2025
Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը որոշել է շարժական դատաբժշկական լաբորատորիա ուղարկել Ուկրաինա։ Այս մասին ասվում է պաշտպանության գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է, լաբորատորիան բաղկացած է 13 կոնտեյներից։ Այն պարունակում է բոլոր տեսակի սարքավորումներ՝ տեղում դատատեխնիկական հետազոտություններ կատարելու համար։ Խոսքը, մասնավորապես, մատնահետքերի հետազոտման, ԴՆԹ-ի հետքերի վերլուծության մասին է։
Շարժական լաբորատորիան կարող է գործարկվել մի քանի օրվա ընթացքում: Դրանում աշխատելու համար Ուկրաինայից մի խումբ մասնագետներ վերապատրաստվել են Նիդեռլանդներում։
Ինչպես պարզաբանել են ՊՆ-ից, փոխանցման պայմանագիրն արդեն ստորագրված է։ Լաբորատորիան մոտ ապագայում կառաքվի Կիև։
12:34 07.02.2025
Բրազիլացի հարձակվողը վերադարձել է «Փյունիկ»Բրազիլացի վհարձակվող Վագներ Գոնսալվեշը վերադարձել է Երևանի «Փյունիկ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 28-ամյա ֆուտբոլիստը մինչ այս 9 ամիս խաղացել է Թբիլիսիի «Դինամոյում», իսկ դրանից առաջ «Փյունիկի» կազմում դարձել էր ՀՀ Պրեմիեր լիգայի հաղթող: Բրազիլացին «Փյունիկ» վերադարձից հետո մասնակցել է «Ուրալի» և «Էլիտ Ֆալկոնսի» դեմ ընկերական խաղերին: ...
12:25 07.02.2025
Քելլոգը չի բացառել հակառուսական պատժամիջոցների խստացումը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել է, որ ամերիկացի առաջնորդը պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար: «Պատժամիջոցները կարող են խստացվել, հատկապես վերջինները», – ասել է Քելլոգը New York Post-ին: Հրատարակությունը նշում է, որ խոսքը վերաբերում է ռուսական նավթարդյունաբերության դեմ վերջին պատժամիջոցներին։ Քելլոգը պատժամիջոցների միջոցով […] ...
12:17 07.02.2025
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմԴոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով պատժամիջոցներ են սահմանվում Միջազգային քրեական դատարանի նկատմամբ՝ մեղադրելով կառույցին ԱՄՆ-ի և նրա ամենամոտ դաշնակիցների՝ առաջին հերթին Իսրայելի նկատմամբ «անօրինական թիրախավորման մեջ»։ Փաստաթղթում նշվում է, որ ֆինանսական և վիզային պատժամիջոցներ կկիրառվեն այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցում են ամերիկացիների կամ նրանց դաշնակիցների դեմ հետաքննությանը։ Պատժամիջոցները կվերաբերեն նաև նշված անձանց ընտանիքների անդամներին։ […] ...
12:10 07.02.2025
ՉԼ փլեյ-օֆֆի խաղերում կարող է այլևս չկիրառվել լրացուցիչ ժամանակԵվրոպական Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի խաղերում կարող է այլևս չկիրառվել լրացուցիչ ժամանակ, հաղորդում է The Guardian-ը: ՈՒԵՖԱ-ում լրջորեն քննարկում են հավասարության դեպքում միանգամից հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար անցկացնելու ձևաչափը, որպեսզի թիմերն ավելորդ ծանրաբեռնվածություն չունենան: Կառույցում հաշվի են առնում, որ Լիգայի փուլում բոլոր թիմերն անցկացրել են 8-ական խաղ, իսկ ամռանը հեղինակավոր ակումբներից շատերն ԱՄՆ-ում մասնակցելու են ՖԻՖԱ-ի աշխարհի […] ...
12:04 07.02.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ՆորվեգիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Նորվեգիա: Օսլոյում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը, կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Նորվեգիայի ԱԳ նախարար Բարթ Էյդենի առանձնազրույցը։ ...