10:00 07.02.2025
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ափսոսում է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշման համար՝ դադարեցնելու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը։
Սանդուն TV8-ի եթերում պատասխանել է այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ԱՄՆ նոր վարչակազմում կառավարության արդյունավետության համար պատասխանատու Իլոն Մասկի հայտարարություններին, թե այս կազմակերպությունը ներգրավված է անվայել գործերի մեջ։
«Մենք պետք է տեսնենք, թե ով է այդ մեղադրանքները հնչեցնում»,-ասել է Սանդուն՝ նշելով, որ «կազմակերպության մասնագետները օգնել են դուրս բերել մոլդովական գինեգործական արդյունաբերությունը, որը տուժել էր Ռուսաստանի կողմից կիրառվող էմբարգոյից»։
«Այժմ Մոլդովայի էներգետիկայի ոլորտում իրականացվող նախագծերը, որոնց աջակցում էին Կոնգրեսում և՛ դեմոկրատները, և՛ հանրապետականները, հուսով եմ, որ դրանք կշարունակվեն: Բայց, եթե դա տեղի չունենա, ապա մենք ստիպված կլինենք փնտրել ֆինանսավորման այլ աղբյուրներ»,- ասել է Սանդուն։
Նա նաև հերքել է մոլդովական ընդդիմության պնդումները, թե իրեն աջակցող իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը գումար է ստացել այս գործակալությունից։
13:00 07.02.2025
98-րդ անգամ՝ վերջին րոպեին. Օվեչկինը կրկնել է Գրեցկիի ռեկորդըՀոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզն» արտագնա խաղում 4-3 հաշվով առավելության է հասել «Ֆիլադելֆիա Ֆլայերզի» նկատմամբ: Հյուրերի կազմում հերթական անգամ աչքի է ընկել թիմի ավագ Ալեքսանդր Օվեչկինը: Ռուս հարձակվողը կարիերայում 98-րդ անգամ է գոլ խփել հանդիպման վերջին րոպեին և կրկնել է լեգենդար Ուեյն Գրեցկիի ռեկորդը: Օվեչկինն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 38 […] ...
12:51 07.02.2025
Իրանը սպառնում է ԱՄՆ-ին հայելային պատասխանով՝ «թշնամական գործողությունների դեպքում»Եթե Վաշինգտոնը սպառնա Թեհրանին, և եթե նա կատարի իր սպառնալիքը, Թեհրանը կանի նույնը։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի ռազմաօդային և ՀՕՊ ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերել է IRNA գործակալությունը։ «Եթե (ԱՄՆ -խմբ.) սպառնա մեզ, մենք կսպառնանք նրանց: Եթե նրանք իրականացնեն այդ սպառնալիքը, մենք նույնպես կիրականացնենք սպառնալիքը: […] ...
12:42 07.02.2025
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցների համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փետրվարի 7-ին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ պատժամիջոցներ սահմանելու համար։ «Շնորհակալություն, նախագահ Թրամփ, ՄՔԴ-ի վերաբերյալ ձեր համարձակ գործադիր հրամանի համար», – գրել է Իսրայելի վարչապետը X-ի իր էջում: Նա նշել է, որ այս որոշումը կպաշտպանի Միացյալ Նահանգներն և Իսրայելը «հակաամերիկյան և հակասեմական կոռումպացված […] ...
12:34 07.02.2025
Բրազիլացի հարձակվողը վերադարձել է «Փյունիկ»Բրազիլացի վհարձակվող Վագներ Գոնսալվեշը վերադարձել է Երևանի «Փյունիկ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 28-ամյա ֆուտբոլիստը մինչ այս 9 ամիս խաղացել է Թբիլիսիի «Դինամոյում», իսկ դրանից առաջ «Փյունիկի» կազմում դարձել էր ՀՀ Պրեմիեր լիգայի հաղթող: Բրազիլացին «Փյունիկ» վերադարձից հետո մասնակցել է «Ուրալի» և «Էլիտ Ֆալկոնսի» դեմ ընկերական խաղերին: ...
12:25 07.02.2025
Քելլոգը չի բացառել հակառուսական պատժամիջոցների խստացումը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել է, որ ամերիկացի առաջնորդը պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար: «Պատժամիջոցները կարող են խստացվել, հատկապես վերջինները», – ասել է Քելլոգը New York Post-ին: Հրատարակությունը նշում է, որ խոսքը վերաբերում է ռուսական նավթարդյունաբերության դեմ վերջին պատժամիջոցներին։ Քելլոգը պատժամիջոցների միջոցով […] ...
12:17 07.02.2025
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմԴոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով պատժամիջոցներ են սահմանվում Միջազգային քրեական դատարանի նկատմամբ՝ մեղադրելով կառույցին ԱՄՆ-ի և նրա ամենամոտ դաշնակիցների՝ առաջին հերթին Իսրայելի նկատմամբ «անօրինական թիրախավորման մեջ»։ Փաստաթղթում նշվում է, որ ֆինանսական և վիզային պատժամիջոցներ կկիրառվեն այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցում են ամերիկացիների կամ նրանց դաշնակիցների դեմ հետաքննությանը։ Պատժամիջոցները կվերաբերեն նաև նշված անձանց ընտանիքների անդամներին։ […] ...