Երևանի քաղաքապետն ու Գյումրիի համայնքի ղեկավարի պաշտոնակատարը զրուցել են երկու քաղաքների համար կարևոր թեմաներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 02 2025
  • $
    396.83
  • RUBLE
    4.08
  • 411.16
WEATHER
--1.91 oC

Երևանի քաղաքապետն ու Գյումրիի համայնքի ղեկավարի պաշտոնակատարը զրուցել են երկու քաղաքների համար կարևոր թեմաներից

00:16 07.02.2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հանդիպել է Գյումրիի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանին։

«Զրուցեցինք երկու քաղաքների համար կարևոր մի շարք թեմաների շուրջ։ Պատմեցի Երևանում ներդրված GIS համակարգի և «Ակտիվ քաղաքացի» հավելվածի մասին, որոնք օգնում են մեր քաղաքը դարձնել ավելի կազմակերպված ու մատչելի։ Պատրաստ ենք աջակցել Գյումրիին՝ նմանատիպ լուծումներ ներդնելու հարցում։ Խոսեցինք նաև շների ստերջացման ծրագրի մասին։ Կարևոր է, որ այս գործընթացը լինի վերահսկելի և մարդասիրական, ու այստեղ ևս պատրաստ ենք կիսվել մեր փորձով։ Քննարկեցինք նաև համատեղ մշակութային միջոցառումների անցկացումը և Գյումրիի բակային տարածքներից մեկի բարեկարգումը՝ կիրառելով Երևանի հաջողված լուծումները»,- գրել է նա։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Al-Beruniy շախմատի մրցաշարի առաջատարներն են

02:26 07.02.2025

Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Al-Beruniy շախմատի մրցաշարի առաջատարներն են

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը։ 4 խաղափուլից հետո մեր շախմատիստները ունեն 3.5 միավոր։ Շանթից և Հայկից կես միավորով հետ է մնում ռուս գրոսմայստեր Վոլոդար Մուրզինը: ...

Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին. կան տուժածներ

02:18 07.02.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին. կան տուժածներ

Փետրվարի 6-ին, ժամը 23։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիս-հարավ ավտոճանապարհին՝ ՀԱԹ-ից դեպի 15-րդ թաղամաս տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ (արգելափակված)։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Ա․, ծնված 1983 […] ...

Էդգար Բաբայանն ավարտել է կարիերան

01:16 07.02.2025

Էդգար Բաբայանն ավարտել է կարիերան

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, դանիական «Ռաներսի» հարձակվող Էդգար Բաբայանն ավարտել է կարիերան, հայտնում է ակումբի կայքը: «Դժվար ավարտ է: Ես շատ եմ պայքարել՝ խաղադաշտ վերադառնալու համար, բայց այն ցավերը, որ զգում եմ խաղերի ժամանակ, ցավոք, դա դարձնում են անհնարին: Իմ ու ակումբի միջև լավ խոսակցություն է եղել: Շնորհակալ եմ, որ կարողացա կարիերաս ավարտել հենց «Ռաներսում»: […] ...

Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել՝ երկկողմանի փակելով ճանապարհահատվածը

01:04 07.02.2025

Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել՝ երկկողմանի փակելով ճանապարհահատվածը

Փետրվարի 6-ին, ժամը 18:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել՝ երկկողմանի փակելով ճանապարհահատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել «Volvo» մակնիշի […] ...

Մանրամասներ Բաքվում հայ գերիների գործով վերսկսված դատավարության մասին

00:34 07.02.2025

Մանրամասներ Բաքվում հայ գերիների գործով վերսկսված դատավարության մասին

Այսօր Բաքվի զինվորական գործերով դատարանում վերսկսվել են Արցախի նախկին ղեկավարների ու գերեվարված մյուս մեր հայրենակիցների գործերով դատավարությունները: Ովքե՞ր են մեղադրյալի աթոռին ու ի՞նչ մթնոլոտրում է անցնում դատավարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դատարան գործերը հանձնելուց առաջ, այդ գործը երկու մասի էր բաժանվել: Ռուբեն վարդանյանի գործն առանձնացվել էր, իսկ մյուս գործով անցնում են 15 […] ...

Նիդերլանդների հավաքականի հարձակվողը պայմանական ազատազրկման է դատապարտվել

00:29 07.02.2025

Նիդերլանդների հավաքականի հարձակվողը պայմանական ազատազրկման է դատապարտվել

Նիդերլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը 4 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, հայտնում է RMC Sport-ը: 2024 թվականի օգոստոսի 6-ին Մոնակոյի պարեկները ֆուտբոլիստի օրգանիզմում 1.01մգ ալկոհոլ էին հայտնաբերել: Բրազիլական «Կորինտիանսի» ֆուտբոլիստը նաև տուգանվել է 9000 եվրոյով և 2 տարով զրկվել է Մոնակոյում մեքենա վարելու իրավունքից: Նիդերլանդցին Եվրոպայից հեռանալուց հետո ակումբային […] ...

BACK_TO_TOP