22:19 06.02.2025
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը ներկա է գտնվել Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառմանը, որին մասնակցել են Թեհրանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ:
Միջոցառման շրջանակում դեսպան Հակոբյանը կարճ առանձնազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և վերջինիս փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույններն ու հեղափոխության հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսքերը:
00:23 07.02.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ներքին Շենգավիթ 11 փողոց 37/1, 37/2 շենքեր,Ներքին Շենգավիթ 5, 6, 12 13, փողոցների առանձնատներ, Ներքին Շենգավիթ 6 փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Ներքին Շենգավիթ 11 փողոց 2-րդ նրբանցքի առանձնատներ, Ներքին Շենգավիթ 13 […] ...
00:16 07.02.2025
Երևանի քաղաքապետն ու Գյումրիի համայնքի ղեկավարի պաշտոնակատարը զրուցել են երկու քաղաքների համար կարևոր թեմաներիցԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հանդիպել է Գյումրիի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանին։ «Զրուցեցինք երկու քաղաքների համար կարևոր մի շարք թեմաների շուրջ։ Պատմեցի Երևանում ներդրված GIS համակարգի և «Ակտիվ քաղաքացի» հավելվածի մասին, որոնք օգնում են մեր քաղաքը դարձնել ավելի կազմակերպված ու մատչելի։ Պատրաստ ենք աջակցել Գյումրիին՝ նմանատիպ լուծումներ ներդնելու հարցում։ […] ...
00:02 07.02.2025
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին քննարկվել են հանրային տրանսպորտի ռեֆորմին և հանրային հաղորդակցությանն առնչվող հարցերՓետրվարի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ Քննարկվել են հանրային տրանսպորտի ռեֆորմին և հանրային հաղորդակցությանն առնչվող հարցեր։ ...
23:50 06.02.2025
Դանիել Իոաննիսյանը՝ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության զեկույցի մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին: Զրույցը ծավալվել է վերջին շրջանի արտաքին և ներքին քաղաքական զարգացումների շուրջ: Մասնավորապես հյուրն անդրադարձել է վերջերս հրապարակված Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության զեկույցին, որում ասվում էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չի գնահատվում։ Ի՞նչ է սա […] ...
23:41 06.02.2025
Վարչապետը հանդիպել է Heritage հիմնադրամի ներկայացուցիչներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ամերիկյան ռազմավարական հետազոտությունների Heritage հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման համատեքստում կարևորվել է երկկողմ փոխգործակցության զարգացումը տնտեսության, էներգետիկայի, ներդրումների, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում: Մտքեր են փոխանակվել ի շուրջ: ...
23:35 06.02.2025
ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի դեկան Սլագյանա ՏասևայինՓետրվարի 6-ին Վիեննայի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի (IACA) դեկան Սլագյանա Տասևային, հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ Համատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդել է մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի և դեկան Սլագյանա Տասևայի հանդիպումը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի և […] ...