19:50 06.02.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Սյունիքի մարզ։
Նպատակն է՝ տեղում ծանոթանալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրաձայնվող` իրավունքներին առնչվող խնդիրներին, անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև աշխատանքային պայմանների առնչությամբ բարձրաձայնվող մտահոգություններին։
ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը, Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը և Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանը տեղում ծանոթացել են իրավիճակին, հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ։
Մարդու իրավունքներին վերաբերելի բարձրաձայնված բոլոր հարցերը կհաշվառվեն, կներկայացվեն Մարդու իրավունքների պաշտպանին:
22:53 06.02.2025
Գիտագործնական կոնֆերանս՝ «Ռազմական գիտության ապագան ՀՀ զինված ուժերի կերպափոխման համատեքստում» խորագրովՓետրվարի 6-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել գիտագործնական կոնֆերանս՝ «Ռազմական գիտության ապագան ՀՀ զինված ուժերի կերպափոխման համատեքստում» խորագրով: Ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարևորել է նմանօրինակ քննարկումների անցկացումը: ...
22:43 06.02.2025
Դեսպան Հակոբյանի հետ հանդիպմանն ԻԻՀ գլխավոր շտաբի պետի տեղակալը վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումըԻրանում դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գլխավոր շտաբի պետի՝ միջազգային հարցերով տեղակալ, բրիգադի գեներալ Մոհամմադ Ահադիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության երկկողմ բազմոլորտ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Բրիգադի գեներալ Մոհամմադ Ահադին շնորհավորել է Գրիգոր Հակոբյանին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ հարևանների հետ հարաբերությունները […] ...
22:36 06.02.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ […] ...
22:26 06.02.2025
ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության՝ ելնելով եղանակային պայմաններիցՀաշվի առնելով եղանակային գործոնները՝ հատկապես ձյան տեղումները, մառախուղը և մերկասառույցը, որոնք ավտոճանապարհները հաճախ դարձնում են դժվարանցանելի, վտանգավոր և պատճառ հանդիսանում տրանսպորտային միջոցների արգելափակման, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։ Ավտոմեքենաների արգելափակումները, հատկապես միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներին, ամենատարածված խնդիրներից են, որոնք հաճախ խոչընդոտում են բնականոն երթևեկությանը և […] ...
22:19 06.02.2025
Իրանում ՀՀ դեսպանը ներկա է գտնվել Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանըԻրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը ներկա է գտնվել Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառմանը, որին մասնակցել են Թեհրանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ: Միջոցառման շրջանակում դեսպան Հակոբյանը կարճ առանձնազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և վերջինիս փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույններն ու հեղափոխության հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսքերը: ...
22:13 06.02.2025
Իրականությանը չի համապատասխանում․ ՆԳՆ-ն արձագանքել է քաղաքացուն սոցքարտի տրամադրումը մերժելու մասին շրջանառվող լուրերինԶԼՄ-ներից մեկում տարածվել է հետևյալ վերտառությամբ նյութ՝ «ՀՀ քաղաքացի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակչի սոցիալական քարտը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը»։ Նշվածի առնչությամբ հայտնում ենք, որ քաղաքացու հայտնածը չի համապատասխանում իրականությանը։ Հրապարակմամբ նշված անուն-ազգանունով քաղաքացի չի սպասարկվել տվյալ […] ...