Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պահպանում է առաջին տեղը. Եվրո-2026 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 02 2025
  • $
    396.83
  • RUBLE
    4.08
  • 411.16
WEATHER
0.09 oC

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պահպանում է առաջին տեղը. Եվրո-2026

19:54 06.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2026թ. առաջնության որակավորման հիմնական փուլի 6-րդ խմբի չորրորդ տուրում հյուրընկալվել էր Ալբանիայի թիմին ու հաղթել է 5-1 հաշվով:

Դենիս Նևեդրովը ձևակերպել է հեթ-տրիկ, մեկական գոլ են խփել Նիկիտա Խրոմիխն ու Արթուր Մելքոնյանը:

Ռուբեն Նազարեթյանի թիմը 10 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը: Խմբի մյուս խաղում Ղազախստանի հավաքականը 7-3 հաշվով հաղթել է Դանիայի թիմին և 2-րդն է աղյուսակում:

Հաջորդ տուրում Հայաստանի հավաքականը մարտի 8-ին հյուր կգնա դանիացիներին, իսկ վերջին՝ 6-րդ տուրում մարտի 12-ին կընդունի Ղազախստանի ազգային հավաքականին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

22:36 06.02.2025

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ […] ...

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության՝ ելնելով եղանակային պայմաններից

22:26 06.02.2025

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության՝ ելնելով եղանակային պայմաններից

Հաշվի առնելով եղանակային գործոնները՝ հատկապես ձյան տեղումները, մառախուղը և մերկասառույցը, որոնք ավտոճանապարհները հաճախ դարձնում են դժվարանցանելի, վտանգավոր և պատճառ հանդիսանում տրանսպորտային միջոցների արգելափակման, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։ Ավտոմեքենաների արգելափակումները, հատկապես միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներին, ամենատարածված խնդիրներից են, որոնք հաճախ խոչընդոտում են բնականոն երթևեկությանը և […] ...

Իրանում ՀՀ դեսպանը ներկա է գտնվել Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

22:19 06.02.2025

Իրանում ՀՀ դեսպանը ներկա է գտնվել Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը ներկա է գտնվել Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառմանը, որին մասնակցել են Թեհրանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ: Միջոցառման շրջանակում դեսպան Հակոբյանը կարճ առանձնազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և վերջինիս փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույններն ու հեղափոխության հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսքերը: ...

Իրականությանը չի համապատասխանում․ ՆԳՆ-ն արձագանքել է քաղաքացուն սոցքարտի տրամադրումը մերժելու մասին շրջանառվող լուրերին

22:13 06.02.2025

Իրականությանը չի համապատասխանում․ ՆԳՆ-ն արձագանքել է քաղաքացուն սոցքարտի տրամադրումը մերժելու մասին շրջանառվող լուրերին

ԶԼՄ-ներից մեկում տարածվել է հետևյալ վերտառությամբ նյութ՝ «ՀՀ քաղաքացի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակչի սոցիալական քարտը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը»։ Նշվածի առնչությամբ հայտնում ենք, որ քաղաքացու հայտնածը չի համապատասխանում իրականությանը։ Հրապարակմամբ նշված անուն-ազգանունով քաղաքացի չի սպասարկվել տվյալ […] ...

Վարչապետը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահի հետ

22:06 06.02.2025

Վարչապետը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահի հետ

Վաշինգտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահ Դանիել Թվինինգի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և Ինստիտուտի միջև համագործակցության ընթացքը, Հայաստանում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հետագա համատեղ քայլերը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությունը և ընդգծել հանրային հաղորդակցության կարողությունների զարգացման կարևորությունը՝ այն […] ...

SHANTNEWS

22:00 06.02.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP