17:45 06.02.2025
2025 թվականի հունվարի 27-31-ը ԵՄ Թայեքս (TAIEX) գործիքի շրջանակում Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության հրավերով ՀՀ պատվիրակությունը մասնակցել է հարկադիր վերադարձի կազմակերպման Ֆրանսիայի փորձի վերաբերյալ ճանաչողական այցին։
Պատվիրակության կազմում էին ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ՆԳՆ միջազգային համագործակցության, ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի բաժնի և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները։
Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել Ֆրանսիայի վերադարձի կազմակերպման համար պատասխանատու կառույցներում։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են մասնագիտացված կառույցների գործառույթներն ու փորձառությունը՝ սահմանային անցման կետերով անձանց տեղաշարժի ապահովման, օտարերկրացիների նույնականացման, փաստաթղթերի և ինքնության կեղծման դեմ պայքարի, արտաքսման ենթակա անձանց ուղեկցության (escort) հարցերի շուրջ։
Պատվիրակությունն այցելել է նաև փաստաթղթեր չունեցող անձանց (օտարերկրացիների) համար նախատեսված ժամանակավոր պահման վարչական կենտրոն և տեղում ծանոթացել կենտրոնի գործունեությանը։
Ֆրանսիացի գործընկերների փորձը հաշվի առնելով առաջարկվել է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ ԵՄ ծրագրային շրջանակներում համագործակցություն հաստատել վերադարձի կազմակերպման հարցերի շուրջ։
Բարձր է գնահատվել Հայաստանի սեփական քաղաքացիների հետընդունման (readmission) ուղղությամբ կատարված աշխատանքները։
Համագործակցության համար Հայաստանյան պատվիրակությունը առաջարկել է Ֆրանսիայի փորձի ուսումնասիրություն՝ հաշվի առնելով վերադարձի կազմակերպման երկարատև փորձառությունն ու մասնագիտացված կառույցների գործունեությունը, ինչպես նաև՝ սարքավորումների և նորագույն տեխնոլոգիաների գործածության առումով փորձի տրամադրում, կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցություն։
Այցն արդյունավետ էր հաշվի առնելով Հայաստանում այդ ոլորտում կարողությունները զարգացնելու անհրաժեշտությունը, հատկապես՝ ԵՄ հետ մեկնարկած վիզաների ազատականացման համատեքստում՝ որպես կարևոր ուղղություն։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հետագա հարցերը քննարկել Ֆրանսիայի ոստիկանության կապի սպա՝ պարոն Օլիվիյե Լեֆեբղի հետ։
21:06 06.02.2025
Հայաստանի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Վան»Հայաստանի հավաքականի դարպասապահ Անատոլի Այվազովը տեղափոխվել է «Վան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Դարպասապահը կարիերայի ընթացքում հանդես է եկել Գյումրիի «Շիրակի», «Ուրարտուի», «Փյունիկի» ու «Նոայի» կազմերում: Այվազովի նախորդ ակումբը «Վեսթ Արմենիան» էր: 28-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում անցկացրել է 2 հանդիպում: ...
20:50 06.02.2025
ՀՀ Առողջապահության նախարարը պատասխանել է ԼՂ-ից տեղահանված անձանց կողմից հաճախ հնչող հարցերինՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանում է ԼՂ-ից տեղահանված անձանց կողմից հաճախ հնչող հարցերին: «Սրանք ամենաշատը բարձրաձայնվող հարցերն էին. եթե ունենաք հավելյալ պարզաբանումների կարիք, կպատասխանենք մեկնաբանությունների բաժնում, կարող եք նաև զանգահարել մեր թեժ գծին` 8003 հեռախոսահամարով»,- գրել է նախարարը Ֆեյսբուքի իր էջում: ...
20:36 06.02.2025
Մերձմոսկովյան շրջանում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՄոսկվայի մարզի Ռամենսկոյե թաղամասում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը։ Նա մասնավորապես նշել է, որ ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Մյաչկովոյի օդանավակայանի մոտ՝ ուսումնական թռիչքի ժամանակ: Ինքնաթիռն ընկել է դաշտում: Վթարի հետևանքով զոհված մարդկանց ինքնությունն ու դեպքի հանգամանքները ներկայումս պարզվում են։ […] ...
20:13 06.02.2025
Տղամարդը թալանել է ոսկերչական խանութը և երեք օր թաքնվել օդափոխության համակարգումԹուրքիայում տղամարդը ոսկերչական խանութը թալանելուց հետո երեք օր շարունակ թաքնվել է առևտրի կենտրոնում, հաղորդում է Haberler-ը։ Ոստիկանության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 2-ին, ժամը 23:00-ի սահմաններում: Մի տղամարդ ներխուժել է Ադանայի առևտրի կենտրոնում գտնվող ոսկերչական խանութ, շրջել է սրահով և հափշտակել 3 կգ ոսկյա զարդեր և 100 հազար լիրա։ Հաջորդ երեք օրերը գողն անցկացրել […] ...
19:54 06.02.2025
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պահպանում է առաջին տեղը. Եվրո-2026Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2026թ. առաջնության որակավորման հիմնական փուլի 6-րդ խմբի չորրորդ տուրում հյուրընկալվել էր Ալբանիայի թիմին ու հաղթել է 5-1 հաշվով: Դենիս Նևեդրովը ձևակերպել է հեթ-տրիկ, մեկական գոլ են խփել Նիկիտա Խրոմիխն ու Արթուր Մելքոնյանը: Ռուբեն Նազարեթյանի թիմը 10 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը: Խմբի մյուս խաղում Ղազախստանի հավաքականը 7-3 հաշվով հաղթել […] ...