Մանրամասներ Բաքվում հայ գերիների գործով վերսկսված դատավարության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+17.09 oC

Մանրամասներ Բաքվում հայ գերիների գործով վերսկսված դատավարության մասին

00:34 07.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր Բաքվի զինվորական գործերով դատարանում վերսկսվել են Արցախի նախկին ղեկավարների ու գերեվարված մյուս մեր հայրենակիցների գործերով դատավարությունները:

Ովքե՞ր են մեղադրյալի աթոռին ու ի՞նչ մթնոլոտրում է անցնում դատավարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Դատարան գործերը հանձնելուց առաջ, այդ գործը երկու մասի էր բաժանվել: Ռուբեն վարդանյանի գործն առանձնացվել էր, իսկ մյուս գործով անցնում են 15 մեր հայրենակիցներ, որոնցից 7-ը Արցախի նախկին բարձրաստիճան պետական գործիչներ են, իսկ մյուսները հրադադարի ռեժիմի հաստատումից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված մեր հայրենակից զինվորականներն են:

Հետաքրքիր է, որ նույն օրն են կայացել այս երկու գործերով դատական նիստերը, նույն դահլիճում, նույն դատավորի նախագահությամբ, տարբեր ժամերի՝ Վարդանյանինը առավոտյան, օրվա երկրորդ կեսին՝ մնացած 15-ը:

Ոնց հասկանում եմ, ոչ մի էական բան չի եղել այդ նիստում: Ամբաստանյալներին ընդամենը պարզաբանել են իրենց իրավունքները: Ինչպես և նախորդ երկու նիստերին, այս անգամ ևս  դատարանում չեն եղել ո՛չ ազատ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ո՛չ իրավապաշտպաններ, ո՛չ անկախ ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Թեև, որքան հասկանում եմ, դատավորի կողմից որոշում չի եղել նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ, ակնհայտ է, որ  սահմանափակումներ կան: Նիստը լուսաբանելու իրավունք ունեն ընդամենը պետական 2 լրատվամիջոցներ, որոնք արդեն իրենց տեսանյութերը, լուսանկարները տարածում են՝ տրամադրելով մնացած բոլորին: Այսինքն՝ ոչ մի անկախ լրատվամիջոց նիստը լուսաբանելու հնարավորություն չունի, ինչպես նաև իրավապաշտպան, ՀԿ ներկայացուցիչ նիստին ներկա գտնվելու իրավունք, փաստորեն չունի»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Կան փաստեր, որոնք ապացուցում են այն, որ օրենքներ են խախտվում: Ի՞նչ է հայտնի գործը վարող դատավորի մասին: Ի՞նչի հետ կարելի է հույս կապել ստեղծված իրավիճակում:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

Այսօր երեկոյան եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ

13:12 19.04.2025

Այսօր երեկոյան եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը, այս տարի սկսվում է ապրիլի 19-ի երեկոյան, երբ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է: Շաբաթ երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ ճրագ, մոմ վառել: Այդպես է կոչվում երեկոյան Պատարագը, որը Հայ Եկեղեցում կատարվում է Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան: Ճրագալույցի […] ...

Պենտագոնը կրճատում է ԱՄՆ զինվորականների թիվը Սիրիայում

13:00 19.04.2025

Պենտագոնը կրճատում է ԱՄՆ զինվորականների թիվը Սիրիայում

Պենտագոնը հաստատել է, որ առաջիկա ամիսներին կրճատում է Սիրիայում զինվորականների թիվը մինչև 1000, սակայն խոստացել է շարունակել հարվածներ հասցնել Սիրիայում մնացած ԻՊ ահաբեկիչներին: «Այս մտածված գործընթացը կնվազեցնի Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունը մինչև 1000-ից պակաս զինվորականներ առաջիկա ամիսներին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պատրաստ կլինի շարունակել հարվածներ հասցնել ԻՊ-ի մնացորդներին Սիրիայում»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ: Որպես Սիրիայում ռազմական […] ...

ՊԵԿ նախագահը շնորհավորել է Հարկ վճարողի օրվա առթիվ

12:57 19.04.2025

ՊԵԿ նախագահը շնորհավորել է Հարկ վճարողի օրվա առթիվ

Ապրիլի 19-ը Հարկ վճարողի օրն է։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել․ «Սիրելի՛ հարկ վճարողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հարկ վճարողի օրվա առթիվ։ Համապետական մակարդակով այս օրը նշելով՝ պետությունն արժևորում է ձեր առանցքային դերը մեր պետության կայացման ու յուրաքանչյուրիս բարեկեցության բարձրացման գործում։ Սա հրաշալի առիթ է, առաջին հերթին ձեր համար, վերամտածելու և վերաիմաստավորելու […] ...

BACK_TO_TOP