17:40 06.02.2025
Ֆրանսիան փորձում է լիովին արգելափակել Փարիզի Ռուսական տան գործունեությունը՝ սառեցնելով կառույցի ֆինանսական հաշիվները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովը։
«Ներկայումս փորձում են ամբողջությամբ կասեցնել Ռուսական տան աշխատանքը՝ սառեցնելով նրա հաշիվները։ Մենք ֆրանսիացիների հետ բարդ բանակցություններ ենք վարում այս հարցի շուրջ, հատկապես, որ Ռուսական տունն այստեղ գործում է օրինական հիմունքներով՝ երկկողմ համաձայնագրի շրջանակում, և Ռուսաստանում էլ գործում է Ֆրանսիական մշակութային կենտրոնը։ Սա վերջին շաբաթների իրադարձությունների բացասական զարգացումն է»,- հայտարարել է Մեշկովը։
Ավելի վաղ, ադրբեջանական Report լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Ռուսաստանի կողմին պաշտոնական ծանուցում է ուղարկվել Ադրբեջանի տարածքում Россотрудничество-ի գործունեության դադարեցման մասին։ Միևնույն ժամանակ, երկրի ԱԳՆ-ից հայտնել էին, որ Ադրբեջանը նաև ծանուցում է ուղարկել ԱՄՆ-ին՝ իր տարածքում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեության դադարեցման վերաբերյալ։
Россотрудничество-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը ավելի ուշ հայտարարել է, որ Բաքվում Ռուսական տունը չի կարելի համեմատել USAID-ի հետ, քանի որ այն «երբեք չի զբաղվել քաղաքական հարցերով», այլ միայն մարդասիրական համագործակցությամբ։
20:36 06.02.2025
Մերձմոսկովյան շրջանում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՄոսկվայի մարզի Ռամենսկոյե թաղամասում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը։ Նա մասնավորապես նշել է, որ ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Մյաչկովոյի օդանավակայանի մոտ՝ ուսումնական թռիչքի ժամանակ: Ինքնաթիռն ընկել է դաշտում: Վթարի հետևանքով զոհված մարդկանց ինքնությունն ու դեպքի հանգամանքները ներկայումս պարզվում են։ […] ...
20:13 06.02.2025
Տղամարդը թալանել է ոսկերչական խանութը և երեք օր թաքնվել օդափոխության համակարգումԹուրքիայում տղամարդը ոսկերչական խանութը թալանելուց հետո երեք օր շարունակ թաքնվել է առևտրի կենտրոնում, հաղորդում է Haberler-ը։ Ոստիկանության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 2-ին, ժամը 23:00-ի սահմաններում: Մի տղամարդ ներխուժել է Ադանայի առևտրի կենտրոնում գտնվող ոսկերչական խանութ, շրջել է սրահով և հափշտակել 3 կգ ոսկյա զարդեր և 100 հազար լիրա։ Հաջորդ երեք օրերը գողն անցկացրել […] ...
19:54 06.02.2025
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պահպանում է առաջին տեղը. Եվրո-2026Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2026թ. առաջնության որակավորման հիմնական փուլի 6-րդ խմբի չորրորդ տուրում հյուրընկալվել էր Ալբանիայի թիմին ու հաղթել է 5-1 հաշվով: Դենիս Նևեդրովը ձևակերպել է հեթ-տրիկ, մեկական գոլ են խփել Նիկիտա Խրոմիխն ու Արթուր Մելքոնյանը: Ռուբեն Նազարեթյանի թիմը 10 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը: Խմբի մյուս խաղում Ղազախստանի հավաքականը 7-3 հաշվով հաղթել […] ...
19:50 06.02.2025
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Սյունիքի մարզՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Սյունիքի մարզ։ Նպատակն է՝ տեղում ծանոթանալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրաձայնվող` իրավունքներին առնչվող խնդիրներին, անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև աշխատանքային պայմանների առնչությամբ բարձրաձայնվող մտահոգություններին։ ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը, Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային […] ...
19:45 06.02.2025
Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 6-ին հյուրընկալել է Եվրասիա միջազգային համալսարանի «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին: Աննա Վարդապետյանը ճանաչողական այցով Գլխավոր դատախազությունում գտնվող աշակերտներին ներկայացրել է Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, պետական և համայնքային շահերի պաշտպանությանը: Դպրոցների սաների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված զրույցում […] ...