Պրեմիեր լիգան կխստացնի գոլերը տոնելու թույլատրելի ձևերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 02 2025
  • $
    396.83
  • RUBLE
    4.08
  • 411.16
WEATHER
0.09 oC

Պրեմիեր լիգան կխստացնի գոլերը տոնելու թույլատրելի ձևերը

17:50 06.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անգլիայի Պրեմիեր լիգան որոշել է պատժել այն ֆուտբոլիստներին, որոնք գոլեր խփելուց հետո այդ իրադարձությունը նշելու ժամանա կարող են վնաս հասցնել մրցաշարի հեղինակությանը կամ զայրացնել մրցակցին ու նրա երկրպագուներին, հայտնում է Sky Sports-ը:

Օրինակ՝ «Էվերթոնի» հարձակվող Իլիման Նդիայեն դեղին քարտ էր ստացել «Բրայթոնի» դարպասը գոլ խփելուց հետո ձեռքերը ճայի նման թափահարելու համար:

Նմանատիպ դրվագ եղել է «Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի» խաղում, երբ Մայլս Լյուիս-Սկելին գոլը տոնել է Էռլինգ Հոլանդի ոճով: Այդպես «Արսենալի» ֆուտբոլիստը պատասխանել է նորվեգացուն, որը թիմերի միջև առաջին խաղից հետո Լյուս-Սկելիին ասել էր. «Դու ո՞վ ես»:

Սակայն նորվեգացուն նմանակելու համար Լյուիս-Սկելին դեղին քարտ չէր ստացել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Վան»

21:06 06.02.2025

Հայաստանի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Վան»

Հայաստանի հավաքականի դարպասապահ Անատոլի Այվազովը տեղափոխվել է «Վան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Դարպասապահը կարիերայի ընթացքում հանդես է եկել Գյումրիի «Շիրակի», «Ուրարտուի», «Փյունիկի» ու «Նոայի» կազմերում: Այվազովի նախորդ ակումբը «Վեսթ Արմենիան» էր: 28-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում անցկացրել է 2 հանդիպում: ...

ՀՀ Առողջապահության նախարարը պատասխանել է ԼՂ-ից տեղահանված անձանց կողմից հաճախ հնչող հարցերին

20:50 06.02.2025

ՀՀ Առողջապահության նախարարը պատասխանել է ԼՂ-ից տեղահանված անձանց կողմից հաճախ հնչող հարցերին

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանում է ԼՂ-ից տեղահանված անձանց կողմից հաճախ հնչող հարցերին: «Սրանք ամենաշատը բարձրաձայնվող հարցերն էին. եթե ունենաք հավելյալ պարզաբանումների կարիք, կպատասխանենք մեկնաբանությունների բաժնում, կարող եք նաև զանգահարել մեր թեժ գծին` 8003 հեռախոսահամարով»,- գրել է նախարարը Ֆեյսբուքի իր էջում: ...

Մերձմոսկովյան շրջանում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

20:36 06.02.2025

Մերձմոսկովյան շրջանում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Մոսկվայի մարզի Ռամենսկոյե թաղամասում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը։ Նա մասնավորապես նշել է, որ ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Մյաչկովոյի օդանավակայանի մոտ՝ ուսումնական թռիչքի ժամանակ: Ինքնաթիռն ընկել է դաշտում: Վթարի հետևանքով զոհված մարդկանց ինքնությունն ու դեպքի հանգամանքները ներկայումս պարզվում են։ […] ...

Տղամարդը թալանել է ոսկերչական խանութը և երեք օր թաքնվել օդափոխության համակարգում

20:13 06.02.2025

Տղամարդը թալանել է ոսկերչական խանութը և երեք օր թաքնվել օդափոխության համակարգում

Թուրքիայում տղամարդը ոսկերչական խանութը թալանելուց հետո երեք օր շարունակ թաքնվել է առևտրի կենտրոնում, հաղորդում է Haberler-ը։ Ոստիկանության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 2-ին, ժամը 23:00-ի սահմաններում: Մի տղամարդ ներխուժել է Ադանայի առևտրի կենտրոնում գտնվող ոսկերչական խանութ, շրջել է սրահով և հափշտակել 3 կգ ոսկյա զարդեր և 100 հազար լիրա։ Հաջորդ երեք օրերը գողն անցկացրել […] ...

SHANTNEWS

20:00 06.02.2025

SHANTNEWS

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պահպանում է առաջին տեղը. Եվրո-2026

19:54 06.02.2025

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պահպանում է առաջին տեղը. Եվրո-2026

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2026թ. առաջնության որակավորման հիմնական փուլի 6-րդ խմբի չորրորդ տուրում հյուրընկալվել էր Ալբանիայի թիմին ու հաղթել է 5-1 հաշվով: Դենիս Նևեդրովը ձևակերպել է հեթ-տրիկ, մեկական գոլ են խփել Նիկիտա Խրոմիխն ու Արթուր Մելքոնյանը: Ռուբեն Նազարեթյանի թիմը 10 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը: Խմբի մյուս խաղում Ղազախստանի հավաքականը 7-3 հաշվով հաղթել […] ...

BACK_TO_TOP