16:12 06.02.2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ՝ շահագրգիռ գերատեսչությունների, սոցիալական գործընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրերի իրականացման վերաբերյալ քննարկում։
Հանդիպմանը մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժամոբը, Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի և Գործատուների հանրապետական միության ներկայացուցիչներ։
Քննարկման նպատակն էր ուսումնասիրել հասարակական աշխատանքների ծրագրերի կազմակերպման միջազգային փորձը, հանդես գալ համատեղ առաջարկություններով, որոնք միտված կլինեն Հայաստանի աշխատաշուկայի ակտիվացմանն ու զարգացմանը։
Աշխատանքային հանդիպման ընթացքում միջազգային գործընկերների կողմից ներկայացվել են մի շարք երկրներում, մասնավորապես Հունաստանում իրականացվող հասարակական աշխատանքների կազմակերպման մեխանիզմները, նպատակներն ու արդյունքները։ Վերջիններիս խոսքով՝ հանրային աշխատանքների ծրագրի արդյունավետ իրականացումը պահանջում է ռազմավարական պլանավորում, շահառուների ճիշտ ընտրություն, համապատասխան աշխատանքային պայմաններ, ինչպես նաև ծրագրերում ընդգրկված անձանց հմտությունների և կարողությունների զարգացում՝ հետագայում աշխատաշուկայում մրցունակ դառնալու և կայուն աշխատանք ունենալու նպատակով։
Կարևորելով զբաղվածության ոլորտի ռազմավարական փաստաթղթերի մշակման գործընթացում միջազգային գործընկերների համագործակցությունը՝ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշել է, որ մարդկային ռեսուրսի զարգացմանն ուղղված հետևողական ջանքերը հնարավորություն են ստեղծելու մարդկանց ունենալ արժանապատիվ և պաշտպանված աշխատանք։ Հանրային աշխատանքների ծրագրերի իրականացումն ևս մեկ բաղադրիչ է՝ ապահովելու դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական բարեկեցությունը։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում ներկաները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը, նաև հանդես եկել առաջարկներով ու դիտարկումներով։
17:40 06.02.2025
Ֆրանսիան արգելափակել է Փարիզի Ռուսական տան հաշիվները19:14 06.02.2025
Հայաստանի պաշտպանական հնարավորությունները թույլ չեն և այդ կարողությունները պետք չէ թերագնահատել. Իրանի դեսպանՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով այն հարցին, թե ինչ քայլերի կդիմի Իրանը, եթե հատվեն նրա կողմից առաջ քաշված կարմիր գծերը, և Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ասել է, որ Իրանը դիվանագիտական ճանապարհով կանի ամեն ինչ, որպեսզի Հարավային Կովկասում կանխվի նոր էսկալացիան։ «Մենք կողմնակից ենք դիվանագիտական երկխոսության միջոցով վիճահարույց խնդիրները […] ...
19:06 06.02.2025
«Սպորտինգն» իմ թիմն է, ես սիրում եմ նրանց խաղը դիտել, բայց երբեք չեմ դիտարկել այնտեղ վերադառնալու հնարավորությունը. ՌոնալդուՊորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Canal 11-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կարիերայի ավարտից հետո մտադիր չէ վերադառնալ «Սպորտինգ»: ««Սպորտինգն» իմ թիմն է, ես սիրում եմ նրանց խաղը դիտել, բայց երբեք չեմ դիտարկել այնտեղ վերադառնալու հնարավորությունը, քանի որ դա անիմաստ է: Դա չի նշանակում, որ ես չեմ սիրում պորտուգալական ֆուտբոլը կամ որ […] ...
19:00 06.02.2025
Լավրովը Ֆիդանի հետ քննարկել է իրավիճակը Ուկրաինայում և ՍիրիայումԹուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հինգշաբթի օրը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսով քննարկել է իրավիճակը Սիրիայում և Ուկրաինայում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարության աղբյուրը։ «Այսօր ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները […] ...
18:55 06.02.2025
Անահիտ Մանասյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հարցերով զբաղվող հասարակական գործիչ Լիաննա ՊետրոսյանինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 6-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հարցերով զբաղվող հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։ Պաշտպանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված […] ...
18:49 06.02.2025
Թուրքական կուսակցությունը բողոքի ակցիա է անցկացրել Թրամփի հայտարարությունների դեմԹուրքական «Vatan» («Հայրենիք») կուսակցությունը բողոքի ցույց է անցկացրել Անկարայում ԱՄՆ դեսպանատան դիմաց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գազայի հատվածից «պաղեստինցիներին վտարելու» իր մտադրության մասին։ «Vatan» կուսակցության ղեկավարության անդամ Ութքու Ռեյհանը, արձագանքելով Թրամփի հայտարարություններին, ասել է. «ԱՄՆ-ի ծրագրերը Գազայի հարցում ավելի լայն նախագծի՝ «Մեծ Քուրդիստանի» ստեղծման մաս են կազմում (ըստ թուրք […] ...
18:44 06.02.2025
Հայտնի են Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում ընդգրկվող հասարակական կազմակերպությունների մրցույթի արդյունքներըԱմփոփվել են ՀՀ վարչապետի 2025 թ. հունվարի 15-ի որոշմամբ ստեղծված Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի կազմում ընդգրկվող հասարակական կազմակերպությունների մրցույթի արդյունքները։ Հաղթող ճանաչված և Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդում ընդգրկվող հասարակական կազմակերպություններն են․ «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպություն, ներկայացուցիչ՝ Արփի Հարությունյան։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպություն, ներկայացուցիչ՝ Դանիել Իոաննիսյան։ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպություն, ներկայացուցիչ՝ […] ...