Համահայկական ձմեռային երկրորդ խաղեր. հայտնի են լեռնադահուկի, սնոուբորդի և հոկեյի մրցումների հաղթողները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 02 2025
  • $
    396.83
  • RUBLE
    4.08
  • 411.16
WEATHER
+2.09 oC

Համահայկական ձմեռային երկրորդ խաղեր. հայտնի են լեռնադահուկի, սնոուբորդի և հոկեյի մրցումների հաղթողները

16:06 06.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ավարտին են մոտենում Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որի շրջանակում հայտնի են դարձել նաև լեռնադահուկի, սնոուբորդի և հոկեյի մրցումների հաղթողները:

Լեռնադահուկի հսկա ոլորավայրէջք մրցաձևում ոսկե մեդալը նվաճել է Երևանը ներկայացնող Գլեբ Մոսեսովը: Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալին արժանացել է երևանցի Աշոտ Կարապետյանը, լավագույն եռյակը եզրափակել է դարձյալ Երևանի թիմից Մարկ Ստեփանյանը:

Կանանց պայքարում առաջին երկու տեղերը զբաղեցրել են Ծաղկաձորի ներկայացուցիչներ Արուս Եղիզարյանն ու Անի Մանուկյանը: Լավագույն եռյակը եզրափակել է Ալեքսանդրա Մալխասյանը Սոչիից:

Կայացել է նաև սնոուբորդի հսկա ոլորավայրէջք մրցաձևի մրցաշարը, որին ընդհանուր առմամբ մասնակցել է 20 տղա և երկու աղջիկ:

Տղամարդկանց պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Նորիկ Թադևոսյան, երկրորդ տեղը զբաղեցրել է Կարեն Սաֆարյանը Ծաղկաձորից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Կարեն Միրզոյանը Վանաձորից: Կանանց պայքարում ոսկե մեդալը նվաճել է Լիլիթ Պետրոսյանը Մոսկվայից, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Հասմիկ Մելիքյանը Երևանից:

Համահայկական ձմեռային խաղերի լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի մրցումներին ընդհանուր առմամբ 70 մարզիկ է մասնակցել Լիբանանից, Ֆրանսիայից, Իրանից, Ռուսաստանից ու Հայաստանից: Մրցումներն անցկացվել են Ապարանի «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային գոտում:

Համահայկական խաղերի ծրագրով անցկացվող հոկեյի մրցումներում ևս հաղթողները հայտնի են: Չեմպիոնի կոչմանն արժանացել է Դոնի Նախիջևանի թիմը, որը վերջին՝ երրորդ խաղում 10:6 հաշվով առավելության է հասել Մոնրեալի թիմի նկատմամբ: Երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի թիմը, որը վերջին խաղում 10:5 հաշվով հաղթել է Վոլգոգրադի թիմին: Վերջինս բավարարվել է բրոնզե մեդալով:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերն անցկացվում են հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից: Երկրորդ անգամ անցկացվող խաղերին ավելի քան 1340 պատվիրակ է մասնակցում աշխարհի 18 պետությունների 88 քաղաքներից: Համահայկական խաղերը սպասարկում են 76 մրցավարներ: Խաղերի գլխավոր մրցավարը Դավիթ Բաղումյանն է:

Համահայկական խաղերը մեկնարկել են փետրվարի 1-ին և կտևեն մինչև փետրվարի 7-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Սպորտինգն» իմ թիմն է, ես սիրում եմ նրանց խաղը դիտել, բայց երբեք չեմ դիտարկել այնտեղ վերադառնալու հնարավորությունը. Ռոնալդու

19:06 06.02.2025

«Սպորտինգն» իմ թիմն է, ես սիրում եմ նրանց խաղը դիտել, բայց երբեք չեմ դիտարկել այնտեղ վերադառնալու հնարավորությունը. Ռոնալդու

Պորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Canal 11-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կարիերայի ավարտից հետո մտադիր չէ վերադառնալ «Սպորտինգ»: ««Սպորտինգն» իմ թիմն է, ես սիրում եմ նրանց խաղը դիտել, բայց երբեք չեմ դիտարկել այնտեղ վերադառնալու հնարավորությունը, քանի որ դա անիմաստ է: Դա չի նշանակում, որ ես չեմ սիրում պորտուգալական ֆուտբոլը կամ որ […] ...

Լավրովը Ֆիդանի հետ քննարկել է իրավիճակը Ուկրաինայում և Սիրիայում

19:00 06.02.2025

Լավրովը Ֆիդանի հետ քննարկել է իրավիճակը Ուկրաինայում և Սիրիայում

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հինգշաբթի օրը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսով քննարկել է իրավիճակը Սիրիայում և Ուկրաինայում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարության աղբյուրը։ «Այսօր ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները […] ...

Անահիտ Մանասյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հարցերով զբաղվող հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանին

18:55 06.02.2025

Անահիտ Մանասյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հարցերով զբաղվող հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 6-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հարցերով զբաղվող հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։ Պաշտպանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված […] ...

Թուրքական կուսակցությունը բողոքի ակցիա է անցկացրել Թրամփի հայտարարությունների դեմ

18:49 06.02.2025

Թուրքական կուսակցությունը բողոքի ակցիա է անցկացրել Թրամփի հայտարարությունների դեմ

Թուրքական «Vatan» («Հայրենիք») կուսակցությունը բողոքի ցույց է անցկացրել Անկարայում ԱՄՆ դեսպանատան դիմաց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գազայի հատվածից «պաղեստինցիներին վտարելու» իր մտադրության մասին։ «Vatan» կուսակցության ղեկավարության անդամ Ութքու Ռեյհանը, արձագանքելով Թրամփի հայտարարություններին, ասել է. «ԱՄՆ-ի ծրագրերը Գազայի հարցում ավելի լայն նախագծի՝ «Մեծ Քուրդիստանի» ստեղծման մաս են կազմում (ըստ թուրք […] ...

Հայտնի են Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում ընդգրկվող հասարակական կազմակերպությունների մրցույթի արդյունքները

18:44 06.02.2025

Հայտնի են Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում ընդգրկվող հասարակական կազմակերպությունների մրցույթի արդյունքները

Ամփոփվել են ՀՀ վարչապետի 2025 թ. հունվարի 15-ի որոշմամբ ստեղծված Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի կազմում ընդգրկվող հասարակական կազմակերպությունների մրցույթի արդյունքները։ Հաղթող ճանաչված և Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդում ընդգրկվող հասարակական կազմակերպություններն են․ «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպություն, ներկայացուցիչ՝ Արփի Հարությունյան։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպություն, ներկայացուցիչ՝ Դանիել Իոաննիսյան։ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպություն, ներկայացուցիչ՝ […] ...

Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որ այսպես կոչված միջանցքի հարցում Հայաստանի հետ նույն դիրքորոշումն ունի. Մեհդի Սոբհանի

18:38 06.02.2025

Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որ այսպես կոչված միջանցքի հարցում Հայաստանի հետ նույն դիրքորոշումն ունի. Մեհդի Սոբհանի

Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որն այդպես կոչված «Զանգեզուրի միջանցքի»-ի հարցում նույն տեսակետն ունի, ինչ Հայաստանը։ Իրանն այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին, քանի որ դա վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ «Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ […] ...

BACK_TO_TOP