ԶՊՄԿ-ի աշխատանքի պարապուրդը մտահոգիչ է, քանի որ այն կազդի երկրի տնտեսական ցուցանիշների վրա․ Էկոնոմիկայի նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 02 2025
  • $
    396.83
  • RUBLE
    4.08
  • 411.16
WEATHER
+3.09 oC

ԶՊՄԿ-ի աշխատանքի պարապուրդը մտահոգիչ է, քանի որ այն կազդի երկրի տնտեսական ցուցանիշների վրա․ Էկոնոմիկայի նախարար

15:36 06.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մտահոգություն է հայտնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ՝ մատնանշելով, որ երկրի արդյունաբերական ոլորտի առաջատարի աշխատանքի պարապուրդը կազդի տնտեսական ցուցանիշների, արտահանման, հարկերի հավաքագրման վրա՝ առաջացնելով սոցիալական խնդիրներ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է փետրվարի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։Պապոյանը կարծիք է հայտնել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ ստեղծված իրավիճակը և կոմբինատի պարապուրդի հարցը արհմիությունների ու կոմբինատի ղեկավարության խնդիրն է։

«Որպես Էկոնոմիկայի նախարարություն, բնականաբար, մենք շատ կուզենք, որ մեկ օր շուտ վերսկսվի հանքարդյունաբերության գործունեությունը»,-ասել է Պապոյանը։ Նրա գնահատմամբ՝ երկրի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ ինստիտուցիոնալ լուծումների փոխարեն ամեն ինչ մտցվում է կառավարության դաշտ։

«Ամբողջ աշխարհում աշխատավարձի և աշխատանքային պայմանների հարցերը լուծվում են ուժեղ արհմիությունների միջոցով և օրենսդրության շրջանակում, իսկ պետության խնդիրն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ արհմիությունները և կազմակերպությունները կարողանան պաշտպանել իրենց շահերն ու բանակցությունների արդյունքում լուծումներ գտնեն»,-նշել է նա։

Գևորգ Պապոյանը հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը կոմբինատում ունի մոտավորապես 22 տոկոս մասնաբաժին, ինչի արդյունքում ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 35 մլրդ դրամ։

«Իդեալական տարբերակը կոմբինատի աշխատանքը հնարավորինս շուտ վերսկսելն է»,- ավելացրել է Էկոնոմիկայի նախարարը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և կոմբինտաի արհմիությունը համատեղ հայտարարություն էին տարածել՝ արձագանքելով տարածվող լուրերին կոմբինատի որոշ աշխատակիցների կողմից գործադուլ իրականացնելու մասին։Հայտարարության մեջ նշված էր, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային  պայմանագրերի խախտմամբ՝ 2025 թվականի հունվարի 31-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն) մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն  սկսել կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը` վերջնագրային կերպով պահանջելով աշխատավարձի անիրատեսական բարձրացում, ինչը սաբոտաժի է ենթարկել Ընկերությունում աշխատանքային գործընթացը:

««ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունը վերոնշյալ գործողությունները գործադուլ չի համարում և չի  աջակցում դրանց՝ համարելով ոչ իրավաչափ։ Աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով Ընկերության արտադրական  ցիկլը խաթարվել է, Ընկերությունը և մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս։ Եթե վերոնշյալ անօրինական գործողությունները շարունակվեն, Ընկերությունը ստիպված  կլինի իր աշխատակիցների զգալի թվին ուղարկել հարկադիր պարապուրդի: Հաշվի առնելով վերը նշվածը, ելնելով «ԶՊՄԿ» ՓԲԸ և Ընկերության աշխատակիցների ճնշող մեծամասնության շահերից, Ընկերությունը կիրացնի աշխատանքային պարտավորությունները  խախտողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իր իրավունքները՝  համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 21-րդ գլխի»,-նշված էր կոմբինատի հայտարարության մեջ»,- ասված էր հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը հայտարարել է Աբխազիայի հետ հարաբերությունների զարգացման հարցում Ռուսաստանի շահագրգռվածության մասին 

17:21 06.02.2025

Լավրովը հայտարարել է Աբխազիայի հետ հարաբերությունների զարգացման հարցում Ռուսաստանի շահագրգռվածության մասին 

Ռուսաստանը հետաքրքրված է Աբխազիայի հետ համագործակցության ամրապնդմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Աբխազիայի հայտնի քաղաքական գործիչ Բադրա Գունբայի հետ հանդիպման ընթացքում։ «Մենք շահագրգռված ենք, որ մեր համագործակցությունը շարունակի ամրապնդվել։ Մեր ապրանքաշրջանառությունն աճում է, ինչպես հասկանում եմ, անցած տարի Աբխազիայի ՀՆԱ-ն աճել է 8%-ով։ Մենք վստահ ենք, որ մեր կապերում առկա ներուժը, հատկապես էներգետիկայի […] ...

ՆԱՏՕ-ն շուտով կսկսի ուժեր տեղակայել Ֆինլանդիայում. ՌԴ դեսպան

17:11 06.02.2025

ՆԱՏՕ-ն շուտով կսկսի ուժեր տեղակայել Ֆինլանդիայում. ՌԴ դեսպան

Ֆինլանդիայում դաշինքի ուժերի և կառույցների տեղակայման վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշումների իրականացումը, ինչպես և սպասվում էր, կմեկնարկի առաջիկա ամիսներին, հայտարարել է Ֆինլանդիայում Ռուսաստանի դեսպան Պավել Կուզնեցովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։ «Երկրի հյուսիսում նախատեսվում է տեղակայել ՆԱՏՕ-ի Միավորված ցամաքային զորքերի առաջապահ ներկայության բազմազգ մարտավարական խումբ՝ շվեդական ղեկավարությամբ։ Երկրի արևելքում, Միկկելի քաղաքում, կստեղծվի դաշինքի ցամաքային ուժերի տարածաշրջանային հրամանատարության շտաբը։ […] ...

Պարեկային ծառայությունը քաղաքացիներին կսպասարկի առավել ժամանակակից և հարմարավետ վարչական համալիրում. ՆԳՆ

17:05 06.02.2025

Պարեկային ծառայությունը քաղաքացիներին կսպասարկի առավել ժամանակակից և հարմարավետ վարչական համալիրում. ՆԳՆ

ՀՀ ՆԳ նախարարությունից տեղեկացնում են, որ Պարեկային ծառայության գլխավոր վարչությունն այսուհետ կգործի Խորենացի 158 հասցեում՝ ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիրում։ ՆԳՆ բարեփոխումների համատեքստում առանցքային է համարվում հանրությանը մատուցել քաղաքացիակենտրոն և բարձրորակ ծառայություններ։ Նորակառույց համալիրը տեխնիկապես վերազինված է և ապահովված քաղաքացիների սպասարկման համար հարմարավետ պայմաններով։ Պարեկային ծառայության գործունեության շրջանակում հարցերի և […] ...

Համայնքին պատճառված 13 մլն 953 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է. ՔԿ

16:59 06.02.2025

Համայնքին պատճառված 13 մլն 953 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է. ՔԿ

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակիցները համայնքի բնակիչներից հավաքագրել և համայնքի բյուջե չեն մուտքագրել ընդհանուր 13 մլն 953 հզր 417 ՀՀ դրամ գումար: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գ.Մ.-ն և Երևան համայնքի Նոր Նորք […] ...

Իրանի համար ընդունելի չէ միջանցքի տրամաբանությամբ ցանկացած ճանապարհ. դեսպան

16:52 06.02.2025

Իրանի համար ընդունելի չէ միջանցքի տրամաբանությամբ ցանկացած ճանապարհ. դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասուլիսի ժամանակ անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման հարցին՝ հայտարարել է, որ իրենք դեմ չեն ճանապարհների ապաշրջափակմանը միայն այն դեպքում, եթե դա իրականացվում է երկրների ազգային և տարածքային ինքնիշխանության ներքո: «Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն այն պետք է իրականացվի ազգային և տարածքային ինքնիշխանության, տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա: Ցանկացած ճանապարհի, […] ...

Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

16:48 06.02.2025

Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 6-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ջուջևան-Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհը դժվարանցանելի է […] ...

BACK_TO_TOP